Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՌԴ–ում հայ համայնք կա, բայց չկա. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավանդաբար ապրիլի 24–ին ոգեկոչման ու հիշատակի միջոցառումներ են կազմակերպվում բոլոր այն երկրներում, որտեղ կան հայեր: Այս տարի էլ բացառություն չէր: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում տեղի ունեցան մեծ ու փոքր բազմաթիվ միջոցառումներ:

Անշուշտ, ամենամեծ ու լավ կազմակերպված միջոցառումները տեղի ունեցան Միացյալ Նահանգներում: Հատկապես Ցեղասպանությունից հետո ԱՄՆ տարբեր քաղաքներում տարերայնորեն ձևավորված հայ համայնքներն այսօր բավականին կուռ և լավ կազմակերպված կառույցներ են: ԱՄՆ հայ համայնքը, որ իր մեծությամբ երկրորդն է, կարողանում է ոչ միայն կազմակերպել սեփական կյանքը, լուծել ներհամայնքային տարբեր խնդիրներ, այլև բարձրացնել քաղաքական հարցեր, երկրի իշխանություններին առաջադրել քաղաքական օրակարգ: Հայ համայնքի ազդեցիկ լինելու շնորհիվ է, որ ԱՄՆ նախագահներն իրենց պարտավորված են զգում ամեն տարի հանդես գալ ապրիլքսանչորսյան ուղերձներով: Նաև` հատկապես Հայաստանին ու տարածաշրջանին վերաբերող հարցերում և որոշումներում հաշվի նստել հայկական լոբբիի կարծիքի հետ:

Եվրոպայի ամենամեծ հայ համայնքն ունեցող Ֆրանսիայում ապրիլքսանչորսյան միջոցառումները նույնպես բավականին մարդաշատ ու լավ կազմակերպված էին: Նաև` նախագահի թեկնածու Մակրոնը, որն առաջին փուլի առաջատարն է, մասնակցեց այդ միջոցառումներին: Ճիշտ է, քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են` առջևում երկրորդ փուլն է: Իսկ գրեթե 500000–անոց հայ համայնքի ձայնը կարող է որոշիչ լինել: Բայցևայնպես, չմոռանանք, որ Ֆրանսիայում մահմեդականներն էլ քիչ չեն: Ուստի հարկ է արժանին մատուցել հայ համայնքին:

Խիստ կարևոր էր այն, որ հիշատակի միջոցառումներ եղան հենց Թուրքիայում: Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Թյունել հրապարակում էին հավաքվել հարյուրավոր հայեր, քրդեր, նաև թուրքեր: Այս տարի բավականին մարդաշատ ու լավ կազմակերպված ակցիաներ եղան նաև մեր հարևան Վրաստանում, որտեղ, հաշվի առնելով թուրքական գործոնը, իշխանությունները գրեթե միշտ խուսափել էին Ցեղասպանության օրվա միջոցառումներն արտոնելուց կամ հնարավորինս խոչընդոտել էին դրանց զանգվածային լինելուն: Այս անգամ հայ համայնքը լավ էր աշխատել: Գուցե կային նաև քաղաքական նպաստավոր հանգամանքներ, բայցևայնպես միջոցառումները կարելի է համարել ստացված` հատկապես թուրքական համայնքի կողմից կազմակերպված սադրանքներին չտրվելու և ակցիաներն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու առումով:

Իսկ հիմա գանք գլխավորին: Ամենամեծ հայ համայնքը Ռուսաստանում է: Պաշտոնական տվյալներով այստեղ ապրում է ավելի քան 1 մլն հայ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` այդ թիվը 2–2.5 մլն է: Ռուսաստանյան ամենամեծ և ազդեցիկ հայկական կազմակերպությունը Ռուսաստանի հայերի միությունն է, որը ղեկավարում է ոչ անհայտ Արա Աբրահամյանը: Ու երբ Հայաստանի կամ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են որևէ խնդիր բարձրացնել, դիմում են հենց այս կառույցին: Բայց իր տարբերություն մյուս հայ համայնքների` ՌԴ հայ համայնքում ազգային գիտակցություն ասածը գրեթե բացակայում է: Հայ համայնքը իր կազմակերպչական կազմով գրեթե միշտ եղել է ՌԴ իշխանությունների խոսնակը, արել ամեն ինչ` հաճոյանալու այդ երկրի իշխանություններին` թեկուզ ոտնահարելով ազգային, պետական շահերն ու խնդիրները: Համայնքի ղեկավարությունն իրեն զգացել է ավելի շատ ռուս, քան հայ: Երբ անցած տարի ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ գրավեց չեզոք դիրք (թեպետ հարցական է` չեզո՞ք, թե ադրբեջանամետ), ու դա ի հեճուկս ՀԱՊԿ–ի ու Ռազմավարական դաշնակցության մասին պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, ՌԴ հայ համայնքում որևէ մեկը որևէ ձայն հանե՞ց: Հայ համայնքի ամենամեծ և ազդեցիկ կառույցը, որի ղեկավարը սիրում է պարծենալ ՌԴ նախագահի հետ անձնական ջերմ կապերով, որևէ պահանջատիրական քայլ ձեռնարկե՞ց:

Ապրիլի 24–ին Մոսկվայում տեղի ունեցավ միջոցառում: Ակցիային մասնակցեց մի քանի հարյուր հոգի: Ու դա այն դեպքում, երբ ՌԴ–ում ապրում է առնվազն 1 մլն հայ: Իսկ ո՞ւր էին մնացածը: ՌԴ մասշտաբներով խղճուկ կազմակերպված այդ գործողությանը ներկա էր դեսպանը, միջին կալիբրի մի քանի դեմքեր, ու վերջ: Իսկ ո՞ւր էր Հայերի միությունը, ո՞ւր էր նրա ղեկավարը, ով ի պաշտոնե նույնիսկ աշխարհի հայերին է միավորում: Մի քանի օր առաջ Արա Աբրահամյանի ծննդյան առիթով Մոսկվայում հավաքվել էր ՌԴ բոմոնդը` քաղաքական ու ոչ միայն: Ստացվում է, եթե Արա Աբրահամյանը ցանկանում է, կարողանում է լավ կազմակերպել: Ապրիլի 24–ի միջոցառում նման մասշատբներով կազմակերպելու անհրաժեշտություն չկա՞ր: Գուցե դրանով անհարմար վիճակի՞ մեջ դնեին ՌԴ իշխանություններին: Իսկ հետո իրենց տերերին ի՞նչ պատասխան տային: Իսկ տերերը այդ օրը հիշելու որևէ ցանկություն չունեին: Վկան` ռուսական երկու պետական հեռուստաալիքներով` «Первый канал»–ով և «Россия»–ով որևէ անդրադարձ Հայոց ցեղասպանությանը չեղավ: Ավելին, ապրիլի 24–ին «Первый канал»–ը հիշեց Հոլոքոստը, երկար ու բարակ ռեպորտաժ նվիրեց հրեաների ցեղասպանությանը, բայց Եղեռնի մասին` ոչ մի խոսք:

Ի դեպ, Մոսկվայում կազմակերպված այդ ակցիայի ժամանակ ՌԴ–ում ՀՀ դեսպանը մի քանի անգամ մինչև գետին խոնարհվելով իր երախտագիտությունը հայտնեց ՌԴ Պետդումային, որ ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Բայց մոռացավ պահանջել Ցեղասպանության պետական ճանաչում` Պետդումայի կողմից ճանաչումը ամենևին էլ պետական ճանաչում չէ:

Գուցե այստեղ հոգեբանական խնդիր կա: Ի վերջո, ՌԴ հայ համայնքը, ի տարբերություն մյուսների, ցեղասպանության հետևանքով չէ, որ ձևավորվել է: Դրա ստեղծումը եղել է բոլորովին այլ հանգամանքներով ու պատճառներով: Բայց դա ամենևին էլ չպետք է խանգարի, որ համայնքն ունենա ազգային գիտակցություն, որ նրա համար գլխավորը լինեն հայկականության խնդիրները, որ իր գործողություններով հնարավորինս մեծ նպաստ բերի հայկական հարցերի լուծմանը, ի վերջո, թեկուզ իր քանակական կշռով (այն թվով չորրորդ մեծ օտարազգի համայնքն է Ռուսաստանում) կարողանա ձևավորել քաղաքական օրակարգ: Ոչինչ չի խանգարում ունենալ արժանապատիվ կեցվածք, լինել ոչ թե կամակատար, այլ ինչ–որ առումով պահանջատեր: Հայ համայնքի գործարար, մշակութային, հասարակական դերն ու կշիռն այդ երկրում այդ հնարավորությունը լիուլի տալիս են:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները