Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է 117 դպրոցում. ուսուցիչներն ու աշակերտները ոգևորված են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն 3 տարի է, ինչ հայաստանյան մի շարք դպրոցներում ներդրվել է «Ազգային երգ ու պար» առարկան: Առարկայի ներդրումից հետո երեխաները սիրով են սովորում այն: Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի սաներն անգամ նշեցին, որ կցանկանային՝ առարկան դասավանդվեր ոչ թե 5-րդ, այլ ավելի վաղ դասարաններից:

«Պարերից ամենաշատը սիրում ենք Էջմիածինը, Յարխուշտան: Պարերը պարում ենք ոչ միայն դասերի ժամանակ, այլ երբ գնում ենք քաղաքից դուրս: Այն մարդկանց էլ, ովքեր պարել չգիտեն, օգնում ենք սովորել»,-ասացին դպրոցի 6-րդ դասարանցիները:  Առարկայի ներդրումից հետո, երեխաներից ոմանք, դպրոցական դասաժամերից բացի, սկսել են հաճախել նաև ազգային պարի սիրողական խմբակներ:

Նույն դպրոցում «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ուսուցչուհի Գայանե Ավագյանը փաստում է, որ առարկային նոր ծանոթացող 5-րդ դասարանցիները, ովքեր դեռևս անծանոթ են մշակույթին, հաճախ հրաժարվում են պարել: Ուսուցչուհին վստահեցնում է՝ պարը երեխային ճիշտ ուսուցանելու դեպքում, երեխաները սկսում են պարել, ու այն էլ՝ մեծ սիրով:

«Ճիշտ է՝ սկզբում երեխաները տարակուսանքի մեջ են ընկնում. վայ, ես երբեք չեմ պարել, ես չեմ սիրում պարը, անգամ ասում են՝ հո մենք «ղզիկ» չենք: Բայց, երբ սկսում ես երեխային ճիշտ բացատրել՝ ինչի հետ կապված է պարը, պարաքայլերից յուրաքանչյուրն ինչի համար է արվում, ու, ընդհանրապես, երբ բացատրում ես պարի հետ կապված ամեն ինչ, դա նրանց ոգեշնչում է»,-ասաց Գայանե Ավագյանը:

Խոսելով դասապրոցեսի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ ուսուցչուհին վստահեցնում է, որ դրանք մեծ մասամբ տեխնիկական են: Երեխաներին նյութի տեսական մասը ներկայացնելիս՝ շատ է զգացվում դասագրքերի պակասը:

«Հետագայում ես կուզեի՝ լուծվեր գրքի և ձայնագրությունների հարցը: Նյութերը պատճենների տեսքով են, եւ երեխայի համար դա այդքան էլ մատչելի չէ: Եթե երեխան տեսնում է, որ առարկան գիրք չունի, ուրիշ ձեւ է վերաբերվում առարկային: Ես նաև երեխաներին խնդրում եմ իրենց հետ կրիչ բերեն ու ազգային երգերը տալիս եմ իրանց, որպեսզի լսեն ու այդ ամենը նրանց ավելի հասանելի լինի»,-ասաց Գայանե Ավագյանը:

Նրա խոսքով՝ պարերը սիրում են ոչ միայն աշակերտները, այլև ուսուցիչները, ովքեր պարտադիր պարում են դպրոցական միջոցառումների ժամանակ: Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի ուսուցչուհի Գոհար Հովհաննիսյանը, սակայն, չի բավարարվում միայն դասերի ժամանակ և միջոցառումներին պարելով. դասերից դուրս նա հաճախում է նաև ազգային պարի սիրողական խումբ: Երկար տարիներ ժողովրդական պարերով զբաղվով Գոհար Հովհաննիսյանի համար ազգային պարեր սովորելը բեկումնային եղավ. ըստ նրա՝ իր կյանքը դրանով բաժանվեց 2 փուլի՝ մինչև պարերը սովորելը և դրանից հետո:< /p>

«Երեխաներին դասավանդելիս ուզում ես նրանց ավելին տալ, իսկ դա անելու համար ես ինքս պետք է ստանամ այդ գիտելիքը: Չնայած վերապատրաստումները սպառիչ են, բայց իմ ներսն ինձ հանգիստ չի տալիս: Երեխաներին պարը սովորեցնելիս ու նրանց հետ պարելիս դու անընդհատ էներգիա ես տալիս ու սպառվում: Գնալով սիրողական խումբ՝ ես լցվում եմ նոր էներգիայով, ինձ զգում լիարժեք հայ: Ու ահա այստեղ է, որ սպառվելու և էներգիայով լցվելու օղակն ինձ համար փակվում է»,-նշում է Գոհար Հովհաննիսյանը:

«Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը 5-7 դասարաններում ներդրվել է 2014 թվականից՝ ներառելով Երևան քաղաքի թվով 8 և մարզային 2 դպրոց և նպատակ ունենալով   ազգային երգ ու պարի միջոցով երեխաների մոտ մանկուց ազգային արժեքներն ամրապնդել: ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ այժմ ծրագիրը ներդրված է Երևանի և ՀՀ մարզերի 117 դպրոցներում:

Լիանա Անդրեյան

Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը