«Աստղային պատերազմների» նոր մասը կցուցադրվի 2019 թվականի մայիսի 24-ին
ОБЩЕСТВОThe Walt Disney Company-ն и Lucasfilm-ը հայտնել են «Աստղային պատերազմներ» կինոհերոսապատումի նոր մասի թողարկման ժամկետը: Իններորդ Էպիզոդի ցուցադրումը կսկսվի 2019 թվականի մայիսի 24-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այդ ֆիլմը եզրափակիչը կդառնա «Աստղային պատերազմների» երրորդ եռերգության շա րքում, ասված Է տիեզերական սագային նվիրված պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ֆիլմի անվանումը դեռեւս հայտնի չԷ, կինոնկարի ռեժիսոր Է դարձել Քոլին Թրեւորոուն:
Նոր ֆիլմում կհայտնվի արքայադուստր Լեա Օրգանան, որին մարմնավորել Էր անցյալ տարվա դեկտեմբերին մահացած դերասանուհի Քերի Ֆիշերը: Ավելի վաղ հանգուցյալի հարազատները Disney ստուդիային թույլ են տվել օգտագործել Ֆիշերի մասնակցությամբ կադրերը:
Յոթերորդ Էպիզոդը Էկրաններ Է բարձրացել երկու տարի առաջ՝ 2015 թվականին: Դա «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմն Էր, ոը դրամարկղային մուտքերի բազմաթիվ ռեկորդներ սահմանեց:
2016 թվականին վարձույթ դուրս եկավ «Փախստակ մեկ. «աստղային պատերազմներ: Պատմություն» կինոնկարը: