Տարածաշրջանում Թուրքիայի վատ ազդեցությունը կարող է կրկնել անցած տարվա ապրիլի սկզբի սցենարը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելով, Վրաստանը ցույց էր տալիս, որ իրենք հարաբերություններ են լավացնում ՆԱՏՕ անդամ պետության հետ: Նրանք մեծ հույս ունեին, որ Թուրքիան կաջակցի Վրաստանին ինտեգրվել ՆԱՏՕ: Սակայն այսօրվա դրությամբ տեսնելով, որ Անկարան կոնֆլիկտային վիճակում է գտնվում Եվրամիության հետ, դեմ է խոսում նաեւ ԵԱՀԿ-ին, իսկ ՆԱՏՕ-ի շրջանակներում էլ ինքնուրույն քաղաքականություն է վարում, Վրաստանն այս պարագայում դառնում է զգուշավոր»,-Past.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը:
«Թուրքիայի նման պահվածքն, ինչ խոսք, մտահոգում է վրաց իշխանություններին, քանի որ նման հարաբերությունները կարող են նաեւ Վրաստանին վտանգել: Ըստ փորձագետների, այն ագրեսիան, որը Էրդողանը տածում է գերտերությունների դեմ ու միապետականությունը կարող է խոչընդոտ դառնալ արտաքին քաղաքականության մեջ, իսկ նման պարագայում բոլորն էլ գիտեն, որ առաջին տուժողը՝ հարեւան երկրներն են լինում»,-ընդգծեց Ջ. Մելիքյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ վրացագետի, տարածաշրջանում Թուրքիայի վատ ազդեցությունը կարող է կրկնել անցած տարվա ապրիլի սկզբի սցենարը. «Հարվածը կարող է լինել Թուրքիայի հրահրմամբ՝ Ադրբեջանի միջոցով»:
Սոսե Չանդոյան