Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Համահայկական շաբաթօրյակ»-ը բոլորին բակ է կանչում

SOCIETY

 Շրջապատող աղբից բողոքելն ու մեղքը պատասխանատու մարմինների վրա գցելը սովորական է դարձել, սակայն կան մարդիկ, ովքեր արդեն երկրորդ տարին անընդմեջ ինքնակամ դուրս են գալիս փողոց, զբոսայգի և կարգի բերում շրջակա միջավայրը: «Համահայկական շաբաթօրյակ»-ի նախաձեռնող խումբը գլխավորում է ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը, ով «Արմենպրես-ի հետ զրույցում կոչ արեց Հայաստանի բոլոր բնակիչներին ապրիլի 29-ին դուրս գալ բակ:

-Ինչը դրդեց 4 երեխաների հորը մի կողմ դնել ընտանիքի եկամտի աղբյուր աշխատանքը և զբաղվել շաբաթօրյակի կազմակերպմամբ, երբ յուրաքանչյուր գարուն Երևանի քաղաքապետարանը շաբաթօրյակներ և ծառատունկ է իրականացնում:

-Ես նախընտրում եմ ապրել մաքուր և հարմարավետ միջավայրում, սիրում եմ բարելավել իմ շրջակա միջավայրի պայմանները, և ինձ դուր չի գալիս աղբը, որը շրջապատում է իմ բնակավայրը: Իսկ շաբաթօրյակներին մասնակցում են փոքրաթիվ մարդիկ՝ հիմնականում պետական հաստատությունների աշխատողներն ու «Սանիտեկ»-ի տատիկները:

-Իսկ ովքե՞ր են լինելու ձեր շաբաթօրյակի մասնակցները:

- Շատ մարդիկ ֆեյսբուքյան մեր էջում նշել են իրենց մասնակցության ցանկության մասին (հոդվածի պատրաստման պահին մասնակցելու ցանկություն հայտնած և հետաքրքրություն ցուցաբերած անձանց թիվը մոտենում է 1000-ին), կայանալիք միջոցառումը մենք գովազդում ենք նաև սոցիալական գովազդի և մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված գովազդային պաստառների միջոցով: Նաև մեզ միանալու են մի շարք կազմակերպություններ, նաև ուսումնական հաստատություններ, ինչպիսիք են «Այբ» դպրոցը, ԹՈՒՄՈ-ի՝ Գյումրիի և Դիլիջանի մասնաճյուղերը:

-Որտե՞ղ է նախատեսված անցկացնել մաքրման աշխատանքները:

-Մենք հիմնականում կարծում ենք, որ պետք չէ գնալ տանից հեռու: Մեր կարգախոսն է «Դուրս արի բակ», պետք է ընդամենը դուրս գալ տան բակ, տակ կողքի փողոցը, ի վերջո՝ մուտքը և մաքրել: Սակայն գիտակցելով, որ մարդիկ նախընտրում են հավաքվել խմբերով, մենք քարտեզի վրա նշել ենք մայրաքաղաքի ինն առավել աղտոտված վայրերը, որտեղ մասնակիցները կստանան մաքրման աշխատանքների կատարման համար ձեռնոցներ, աղբի տոպրակներ և այլ պարագաներ: Ի դեպ, մեր հովանավորներից մեկը շաբաթօրյակի համար Եվրոպայից բերել է աղբահավաքման համար հատուկ ձողեր: Վերջում բոլոր մասնակիցները նվ եր կստանան կտորից պայուսակներ, որոնք հարմար են գնումներ կատարելու համար:

-Մայրաքաղաքի ո՞ր կետերում են իրականացվելու մաքրման աշխատանքները:

-Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից՝ Հրազդան գետի կիրճի տարածքում, Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում, Սարյան փողոցի կողմից Մանկական երկաթուղի տանող հետիոտն անցումի (Ձորափի փողոց), Դավթաշենի և Հաղթանակ կամրջի միջև ընկած Հրազդան գետի կիրճի, Արաբկիր զբոսայգու, Հաղթանակի զբոսայգու, Օղակաձև այգու տարածքներում:

-Որտեղի՞ց առաջացավ շաբաթօրյակի անցկացման գաղափարը:

- Անցած տարի այս օրերին, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Վովա Ղուլյանը, գրառում էր կատարել աղբի վերաբերյալ և դրան ամրացրել պաստառ, հետևյալ գրությամբ. «Համահայկական շաբաթօրյակ, ապրիլի 30-ին բոլորը դուրս գան փողոցները մաքրելու»: Անձամբ չէի ճանաչում նրան, սակայն ներշնչվեցի գաղափարով և ինքս գրեցի Երևանում աղտոտվածության վերաբերյալ՝ կոչ անելով բոլոր ծանոթներիս իսկապես դուրս գալ փողոց և մաքրություն անել: Այնուհետև պարզվեց, որ շաբաթօրյակի մտահղացման հեղինակ Վովա Ղուլյանն այդ պահին արդեն անհույս հիվանդ պառկած էր Բարսելոնայում և բժիշկնրը նրան մի քանի ամսվա կյանք էին տալիս:

-Ինչպիսի՞ արդյունք տվեց անցած տարվա շաբաթօրյակը:

-Ցավոք, անցած տարվա ապրիլյան պատերազմը, Հայոց ցեղասպանության տարելիցը և «Ավրորա» մրցանակաբաշխությունը նվազեցրին միջոցառման լայն գովազդման հնարավորությունը և շաբաթօրյակին մասնակցեց մոտ 200 մարդ: Սակայն կազմակերպված և կամավոր 200 մարդու աշխատանքն ավելի արդյունավետ է, քան՝ 2000 հարկադրաբար բերված մասնակիցներինը:

-Բացի մայրաքաղաքից, Հայաստանի ո՞ր բնակավայրերը կմասնակցեն շաբաթօրյակին:

- «Դասավանդի'ր, Հայաստան» կազմակերպության մոտ 40 ուսուցիչ Հայաստանի տարբեր մարզերում կանցկացնեն աղբի խնդրին վերաբերող դասեր և կկազմակերպեն դպրոցին հարող տարածքների մաքրման աշխատանքներ: Նաև «Հույսի ցուցակ» բարեգործական նախաձեռնության անդամները նմանատիպ միջոցառումներ կիրականացնեն Լոռու մարզի գյուղերում: Սակայն հույս ունենք, որ սոցիալական գովազդները կդրդեն Հայաստանի այլ վայրերի բնակիչներին ինքնակամ դուրս գալ փողոց և կարգի հրավիրել իրենց շրջակա միջավայրը:

-Բոլորին հայտնի է Հայաստանում ապօրինի աղբավայրերի խնդրի մասին, որոնք սփռվել են գյուղերի մատույցներին: Բայց արդյո՞ք գյուղերի ներսում նույնպես աղտոտված է:

-Ցավոք, գյուղերում ոչ պակաս աղտոտված է, քան մարդաշատ քաղաքներում: Կոնֆետների թղթեր, քամուց պարող պոլիէթիլենային պարկեր, դրանց ավելանում են վերը նշված ինքնաբուխ աղբավայրերը: Բավական է նայել ցանկապատերից այն կողմ և սեփական տների բակերում կարելի է տեսնել բազում անպիտան ու մոռացված իրեր՝ ծակ դույլեր, հին դահուկներ: Դրանք արդեն վաղուց պիտանի չեն, սակայն դրանցից չեն ազատվում: Իսկ չներկված ցանկապատերի ժանգը նույնպես դառնում է շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր:

-Միթե՞ Հայաստանում չկա մաքուր վայր:

-Միակ վայրը, որը աղբից ազատ է՝ Արցախն է: Ստեփանակերտում գրեթե անհնար է աղբ գտնել: Չգիտեմ, թե ինչպես են արցախցիները այդպես մաքուր պահել իրենց բնակավայրը, սակայն կարծում եմ, որ նրանից է, որ իրենք զգում են սեփական բնակավայրի տերը ու չեն ցանկանում աղտոտել այն:

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia