Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Միասին հանուն Հայաստանի» վեբ-հարթակը սփյուռքի փորձագետների գիտելիքները կփոխանցի Հայաստանի համայնքներին

ОБЩЕСТВО

«Միասին հանուն Հայաստանի» (Together4Armenia) վեբ-հարթակը հնարավորություն կտա սփյուռքի փորձագետների գիտելիքներն ու հմտությունները փոխանցել Հայաստանի տեղական համայնքների ներկայացուցիչներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 26-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ միավորելով ջանքերը տեղակա համայնքների զարգացման գործում սփյուռքի ներգրավվածությունը խթանելու համար: Հուշագիրը ստորագրեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը:

«Կասկած չկա, որ յուրաքանչյուր ազգի ապագան իր երեխաների մեջ է: Եթե միավորենք մեր ուժերը և միասին ռեսուրսներ բերենք Հայաստանի երեխաների համար, հավատում ենք, որ մեծ ազդեցություն կունենանք: Այս հարթակը ստեղծվել է Եվրոպական միության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանի կառավարության համագործակցության արդյունքում: Թեև հարթակն ի սկզբանե նախատեսված էր երեխաներին վերաբերող խնդիրները լուծելու համար, սակայն այլ ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը ևս ընդլայնվելու ներուժ ունեն: Հատուկ նպատակն է այս նախա գծի միջոցով հեշտացնել փորձի փոխանակումը: Մասնագետները շատ գումար չունեցող մարդկանց կսովորեցնեն, օրինակ՝ ինչպես հիմնել նոր բիզնես: Մենք այժմ գործում ենք առցանց տարբերակով»,-ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և հավելեց, որ Հայաստանի և սփյուռքի միջև այս կապի ամրապնդումը կարևոր է ոչ միայն աջակցության կարիք ունեցող տեղական համայնքներում բնակվող երեխաների ու ընտանիքների համար, այլև ապագայում կազմակերպվելիք ավելի ընդգրկուն գործընկերությունների տեսանկյունից:

Նրա խոսքով՝ հարթակը, որը ձևավորվել է դեռ անցյալ տարի հուլիսին, գործում է Հայաստանի համայնքների, ընտանիքների, երեխաների բարեկեցության համար: Եվ սկսած այդ ժամանակից մինչ այժմ եղել են հաջողակ պատմություններ:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր համագործակցությունը կարողությունների փոխանակման այս կարևոր առցանց գործիքի շուրջ՝ ՀԲԸՄ-ին հնարավորություն կընձեռի գործարկել սփյուռքի ներուժը: Սփյուռքի ներգրավումը ռազմավարական առաջնահերթություն է ՀԲԸՄ-ի համար: Այն մեզ կօգնի դառնալ կողմերը միմյանց կապող վստահելի հարթակ և տևական լուծումների միջոցով ձևավորել հզոր Հայաստան»,- ասաց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալական պաշտպանության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը ներկայացրեց «Միասին հանուն Հայաստանի» վեբ-հարթակը:

«Սկսելով չորս մարզերում՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, ընդլայնելու ենք ամբողջ Հայաստանով մեկ: Հարթակը տալիս է հնարավորություն՝ գրանցվելու որպես փորձագետ: Այս պահին կա գրանցված 30-ից ավելի փորձագետ, ովքեր եկել և դասընթացներ են վարել համայնքներում: Փորձառության ոլորտները բազմազան են՝ ծրագրերի կառավարման, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կառավարման, հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի ոլորտներում և այլն:  Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել նաև նոր նախագծեր, գաղափարներ, որոնք մենք ֆիլտրում ենք»,-ասաց Արմենուհի Հովակմյանը:

Միանալով հարթակին՝ ՀԲԸՄ-ն իրականացնելու է իր՝ «Bridge for CSOs» ծրագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել տեղական ՔՀԿ-ների կարողությունները՝ քաղաքացիների կարիքներին հետամուտ լինելու համար: «ՔՀԿԱՄՈՒՐՋ»  ծրագրի  ղեկավար Արսեն Ստեփանյանի խոսքով՝ ծրագիրը սկսվել է մոտ 3 ամիս առաջ: Նախաձեռնությունը հնարավորություն կտա Հայաստանում գործող բարեգործական ՀԿ-ներին և այլ ոչ առևտրային կառույցներին զարգացնելու իրենց կարողությունները: 

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью