Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակելու է իր աջակցությունը սիրիահայերին

SOCIETY

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը սիրիահայերի արժանապատիվ կենսակերպը ապահովելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 26-ին Հայկական Կարմիր խաչի կողմից իրականացվող «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի փակման արարողության ժամանակ այս մասին ասաց Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխ ավոր քարտուղար Աննա Եղիազարյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Կարոլինե Բունդգաարդը:

« Ծրագրի շրջանակում իրականացվել է հումանիտար աջակցություն սիրիահայերին` սկսած Հայաստան մուտքի, ընդունելության պայմանների բարելավումից, վերջացրած տարաբնույթ խորհրդատվության, սոցիալ-հոգեբանական աջակցության հարցերից: Այս բոլոր ջանքերը ունեն մի նպատակ` ապահովել մեր հայրենակիցների արժանապատիվ կենսակերպը, հնարավորինս թեթևացնել նրանց հոգսը: Այս առումով մենք շարունակելու ենք լուծել նրանց բոլոր խնդիրները»,- ընդգծեց Զաքարյանը:

 ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը Ֆիրդուս Զաքարյանը ողջունելի համարեց Եվրամիության և Կարմիր Խաչի աջակցությունը սիրիահայերի խնդիրների լուծման գործում:

«Հայաստանը անում է հնարավոր ամեն բան սիրիահայերին աջակցելու համար, օգնության են հասնում հասարակական, բարեգործական կազմակերպությունները և միջազգային կառույցները: Եվրամիությունը և Կարմիր Խաչը մեծ դեր ունեցան այս ծրագրի իրագործման ուղղությամբ»,- ասաց Զաքարյանը և հավելեց, որ սիրիահայերի հետ աշխատանքը շարունակական բնույթ է կրելու: Նրա խոսքով` գրեթե ամբողջովին լուծվել է սիրիահայերի առողջապահության ապահովման խնդիրը և  նույն կերպ ետք է լուծել նաև նրանց բնակարանային և զբաղվածության խնդիրները:

«Մենք պետք է շարունակենք նույն տեմպով աշխատել, որպեսզի կարողանանք լիովին լուծել նաև  այլ ոլորների խնդիրները»,- շեշտեց Զաքարյանը:

 ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Կարոլինե Բունդգաարդը նշեց, որ Եվրամիությունը մշտապես հետևողական է լինելու սիրիահայերի խնդիրների լուծման հարցում ոչ միայն Հայաստանում նաև ուրիշ երկրներում:

2013 թվականից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը իրականացրել է տարբեր ծրագրեր մարդասիրական և սոցիալ-տնտեսական ինտեգրման ոլորտներում, իսկ 2015 թվականի մարտից Եվրոպական միության և Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ սկսել է «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագիրը, որի նպատակն է խթանել սիրիահայերի սոցիալ-մշակութային և տնտեսական ինտեգրումը:

 Ծրագիրն իրականացվել է Երևանում, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ մշակվել և կյանքի են կոչվել  մի շարք ծրագրեր` սկսած կրթությունից, զբաղվածությունից, վերջացրած բնակարանի վարձի, հագուստի տրամադրման, առողջապ ահական, սոցիալական տարաբնույթ ծրագրերում ընդգրկման հարցերով:

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded