Հնդկաստանի փոխնախագահին ոգևորում է Հայաստանում սովորող հնդիկ ուսանողների հայերենը յուրացնելու ունակությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին կարևորում է Հայաստանում՝ հինդիի, իսկ Հնդկաստանում՝ հայերենի ուսուցումը երկու երկրների միջև մշակութային կապերը խորացնելու առումով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում ուսանողներից մեկը հետաքրքրվեց` որքանո՞վ է կարևորում Հ նդկաստանում հայերենի և Հայաստանում հինդիի ուսուցումը երկու երկրների մշակութային կապերը խորացնելու առումով: Ուսանողուհին հարցը հնչեցրեց հինդի լեզվով:
«Մենք դա կարևորում ենք, և արդեն քայլեր ձեռնարկում ենք այդ ուղղությամբ: Դրա վկայությունն էլ այն է, որ դուք ձեր հարցը Հնդկաստանի պետական լեզվով հնչեցրիք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հնդկաստանի փոխնախագահը:
Նա ուրախությամբ նկատեց, որ շատ հնդիկներ, ովքեր սովորում են Հայաստանի բուհերում, շատ արագ կարողանում են յուրացնել հայերենը: