Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իհարկե, ընտանիքս մեկ-մեկ սրտնեղում է, բայց չէ որ այդ ամենն անում են նաև իրենց բարօրության համար. Սուրեն Առուստամյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է

Դերասան Սուրեն Առուստամյանը, ում այժմ տեսնում ենք «Օտարը» հեռուստասերիալում եւ «Ազիզյաններ» սիթքոմում, Life.panorama.am-ի զրուցակիցն է:

-Սուրեն, նկարահանվում եք «Օտարը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում եք բացասական հերոսի: Հետաքրքիր է՝ ի՞նչպես է կայանում համագործակցությունը  կադրի հետեւում:

- Այս թիմին ծանոթ եմ շատ վաղուց, քանի որ «Շանթ»-ի հետ համագործակցելու մոտ 7-8 տարվա փորձ ունեմ: Նկարահանման խմբում բոլորին ճանաչում ենք, ավելին՝ մենք ընկերներ ենք դարձել մի քանի նախագծերից հետո: Պետք է ասեմ, որ այս նախագիծն իսկապես շատ հետաքրքիր է ինձ համար, այն շատ արագ ու բարձր մակարդակով է իրականացվում, ամեն ինչ ապահովված է, որպեսզի դերասաններն ու ստեղծագործական թիմը ոչ մի խնդիր չունենա. Ինչ խոսք, սա նաեւ հեռուստաընկերության պրոդյուսերական թիմի շնորհիվ է:

-Բացասական հերոսի եք մարմնավորում, որը Ձեր կերտած մյուս բացասական հերոսների նման ատելի չի հեռուստադիտողի համար: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք կարողանում ստեղծել բացասական հերոսի, ում սիրում է հեռուստադիտողը (ինչպես գիտենք՝ քիչ են նման դեպքեր պատահում):

-   Բացասական կերպարներ շատ եմ կերտել, բայց ամեն անգամ փորձում եմ տարբեր բացասական հերոսների մարմնավորել, որպեսզի չձանձրացնեմ հեռուստադիտողին: Ինչ վերաբերվում է բասական հերոսներով սիրվելուս, նշեմ, որ ես միշտ իմ հերոսների «դատապաշտմանն» եմ, իմ խաղով արդարացնում եմ կերպարներիս յուարքանչյուր, թեկուզ վատ քայլ: Պետք է ոչ թե մեղադրելով խաղաս կերպարդ, այլ արդարացնես նրան, իսկ հեուստադիտողը կդատի: Այս պատճառով էլ իմ կերտած բացասական կերպարներին մարդիկ սիրում են: Կոնկրետ «Օտարը» սերիալում իմ հերոսը որքան էլ բացասական է, նախկինում դատապարտված է եղել, ու հիմա էլ վատ քայլեր է անում, բայց ունի շատ նուրբ հումորային երանգ, որը սցենարիստի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ավելի է զարգանում. Հենց այդ գծից ելնելով՝ իրեն են սիրահարվում շրջապատող աղջիկները: Թող ինձ ներեն մեր սցենարիստները, բայց սյուժետային գիծը հիմնականում չեն կարողանում պահել, ինչը կարծես թե բացակայում է այս սերիալի դեպքում: Սցենարը շատ լավն է, որի գիծը միմիայն զարգացնում է հրաշալի սցենարիստը:

-Ինչպե՞ս են ընթանում նաեւ դերասանական թիմի եւ հատկապես ավագ սերնդի հետ աշխատանքը:

-   Պարզապես հրաշալի: Մենք բացի կոլեգաներ լինելուց նաեւ ընկերներ ենք: Հովակ Գալոյանի հետ նախկինում աշխատել եմ, շատ լավ ենք իրար հասկանում, իսկ Նելլի Խերանյանի հետ առաջին անգամ խաղալու հնարավորություն ունեցա այս նախագծում: Ուրախ եմ իրենց հետ աշխատանքիս համար, ես անդադար շարունակում եմ սովորել՝ չնայած 11 տարեկանից թատրոնի բեմում եմ: Ավելին՝ սովորում եմ նաեւ դեռեւս ինստիտուտում սովորող երեխաներից եւ ուրախ եմ, որ իրենք էլ հարցեր են ունենում ու փորձում են փորձ քաղել:

-Այժմ նկարահանվում եք նաեւ «Ազիզյաններ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում: Դժվար չէ՞ դրամատիկ եւ կոմեդիկ ժանրում միաժամանակ գործել:

-   Շուտով արդեն կավարտվեն «Ազիզյաններ»-ի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, սակայն աշնանը այն կունանա նաեւ երրորդ եթերաշրջան: Այստեղ շատ պրոֆեսիոանլ թիմ է աշխատում՝ ի դեմս «Կարգին ստուդիայի»: Հայկ Մարությանը եւ մյուս դերասանները, ինչպես նաեւ ռեժիսոր եւ պրոդյուսեր Արման Մարությանը, սցենարիստներն ու օպերատորները ամեն ջանք օգտագործում են լավ արտադարանք ստեղծելու համար: Ինչ վերաբերվում է ժանրային փոփոխությանը, ինձ շատ հետաքրքիր է: Անընդհատ փոփոխության դեպքում դերասանը չի սպառվում: Անհետաքրքիր է, երբ օրինակ մեկ տարի շարունակ մի կերպար ես մարմնավորում, այդ ժամանակ քեզնից անկախ հերոսիդ ապրումներով ես ապրում, իսկ այս պարագայում փոփոխությունը միայն շահավետ է: Ոչինչ դժվար չէ, եթե կա ռեժիսոր-դերասան ճիշտ ու պրոֆեսիոնալ աշխատանք:

-Սուրեն երկու նախագծում եք նկարահանվում, երեկոյան ժամանցի վայրերում նաեւ հանդես եք գալիս՝ որպես շոումեն, այս ամենին զուգահեռ նաեւ դասավանդում եք: Ինչպե՞ս եք հասցնում համատեղել:

-    Պատկերացրեք, կարողանում եմ ամեն բան այնպես կոորդինացնել, որպեսզի ոչ մի կողմը չտուժի:

-Իսկ մեծ զբաղվածությունից ընտանիքը չի՞ տուժում:

-    Պարտադիր ժամանակ եմ հատկացնում նաեւ նրանց, առանց դրա անհնար է: Իհարկե, նրանք մեկ-մեկ սրտնեղում են, բայց չէ որ այդ ամենն անում են նաեւ իրենց բարօրության համար:

-Սուրեն, վերջերս քննարկվեց Ձեր՝ հնարավոր ամուսնալութծության լուրերը: Դուք հերքեցիք այն, բայց այս մասով այժմ որեւէ հավելում ունե՞ք:

-   Այդ լուրերը հերքվեցին, չկա նման բան, մեր ընտանիքում ամեն ինչ նորմալ է:

-Մարզասրահից արված Ձեր լուսանկարները երբեմն քննադատությունների են արժանանում՝ «Սուրեն Առուստամյանը սելֆիների սիրահար է, նա ինքնասիրահարված է» եւ այսպես շարունակ: Նման մեկնաբանություններ Ձեր հասցեին հաճախ կարելի է հանդիպել, դրանք չե՞ն նյարդայնացնում:

-   Սպորտն իմ ապրելակերպն է: Շաբաթը երեք անգամ ես պարտադիր լինում եմ մարզասրահում: Նկարվել սիրում եմ, բայց դրանց շատ նշանակություն չեմ տալիս: Իհարկե, չեմ նյարդայնանում վատ մեկնաբանություններից, դրանց ժպիտով եմ վերաբերվում:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023