Սերժ Սարգսյանի հերթական փախուստը
ПОЛИТИКАՀայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարին ապրիլի 25-ին հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, նրան է փոխանցել Հնդկաստան այցելելու հրավերը, որ Սարգսյանին ուղղել է Հնդկաստանի նախագահը: Պրանաբ Մուքերջին Սերժ Սարգսյանին հրավիրել է Հնդկաստան երկկողմ օրակարգի հարցեր և փոխգործակցության հեռանկարներ քննարկելու համար:
Այդպիսով, մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը Սերժ Սարգսյանը կհասցնի լինել նաև Հնդկաստանում: Իր նախագահական պաշտոնավարման մոտ տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը բավականին շրջագայեց, այցեր կատարեց տարբեր երկրներ՝ էկզոտիկայից մինչև աշխարհաքաղաքական կենտրոններ: Թե ինչ շահեց այդ ամենից Հայաստանը, պարզ չէ: Պարզ է միայն, որ ինչքան ավելանում էին Սերժ Սարգսյանի օտարերկրյա այցերը, այդքան նվազում էին Հայաստանի տնտեսության մեջ կատարվող արտաքին ներդրումները, նվազում էին տնտեսական ցուցանիշները, ավելանում էր աղքատությունն ու արտագաղթը, զուգահեռաբար աճում էին Հայաստանի անվտանգության ռիսկերը:
Տրամաբանությունը հուշում է, որ օտարերկրյա այցերը պետք է ունենային Հայաստանի տնտեսական գործընկերների և դաշնակիցների շարքերը համալրելու նպատակ: Սակայն, ինչպես Ապրիլյան պատերազմին անուղղակիորեն խոստովանեց նաև Սերժ Սարգսյանը, Հայաստանն ըստ էության մնաց առանց իրական դաշնակիցների: Ուրեմն ի՞նչ նպատակ են հետապնդել Սերժ Սարգսյանի օտարերկրյա այցերը, որոնք, ընդ որում, ի տարբերություն իր նախորդների, եղել են անհամեմատ բավականին առատ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: