«iPhone 8»-ը 2 անգամ հզոր կլինի «Samsung Galaxy S8»-ից
ԼԱՅՖ«Geekbench»-ում հայտնվել է «Apple»-ի «iPhone 8»-ը փորձարկող թեստ, և եթե հավատանք փորձարկման արդյունքներին, հաջորդ «iPhone»-ը ամենահզոր սմարթֆոնը կլինի այսօրվա դրությամբ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Gsmarena.com-ին:
Այսպես, «iPhone 8»-ի մեկյադերանոց ռեժիմով պրոցեսորը ստացել է 4537 բալ և 8975 բալ՝ բազմայադերանոց ռեժիմով: Մոտակա մրցակիցը՝ «Samsung Galaxy S8»-ը, հավաքել է ընդամենը 1945 ձայն մեկյադերանոց ռեժիմում, 6338 ձայն՝ բազմայադերանոց ռեժիմում:
Իհարկե, այս ցուցանիշները պարտադիր չէ, որ արտացոլեն իրականությունը, համենայն դեպս, ոչ ամբողջությամբ: Դրա համար պետք չէ կարծել,որ «iPhone 8»-ը շատ ավելի լավը կլինի, քան «Samsung Galaxy S8»-ը առօրյա առաջադրանքներ կատարելիս: Ինչևէ, այս արդյունքները ցույց են տալիս, որ «Apple»-ը, կենտրոնոնալով ամենահզոր բջջային չիպսետներով ստեղծման վրա, հաջողությունների է հասնում:
Նյութը՝ Operativ.am-ի