Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ագրամունտն արեց իր գործը, Ագրամունտը կարող է հեռանալ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը մինչև մայիսի 29–ը հրաժարական կտա: ԵԽԽՎ պատգամավորները նրա հրաժարականը պահանջել էին ապրիլի 24–ին: Պատճառն այն է, որ առանց ԵԽԽՎ–ին իրազեկելու` մարտի 21–ին Արգամունտը մի խումբ ռուսաստանցի պատգամավորների հետ այցելել է Սիրիա, հանդիպել նախագահ Ասադին: Նրա այցը որակվել է որպես պաշտպանություն Ասադին: Ճիշտ է, Ագրամունտը փորձել է արդարանալ, թե դա եղել է մասնավոր այց, ուղղակի մամուլն անարդարացիորեն շահարկել է այն, բայց եվրապատգամավորներին համոզել չի հաջողվել:

Սակայն խնդիրն այն է, որ Ագրամունտը շատ գոհ կլինի, եթե հարցը փակվի միայն «ինքնակամ» հրաժարականով: Բավականին երկար ժամանակ է, ԵԽԽՎ–ում շարունակվում են դեռ 2010 թ. սկսված կոռուպցիայի դեպքերի քննարկումները: Իսկ Պեդրո Ագրամունտը գլխավոր գործող անձանցից է: Իսկ կոռուպցիայի դեպք ասածը` Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու և այդպիսով հակաադրբեջանական բանաձևերն արգելափակելու մասին է:

2012 թ. առաջին անգամ բացահայտված կոռուպցիոն այդ սկանդալը, որը հայտնի դարձավ «Խավիարային դիվանագիտություն» անվամբ, բավականին երկար ժամանակ չէր մտնում քաղաքական քննարկումների օրակարգ: Ագրամունտը, ԵԽԽՎ բարձրագույն օղակների մի քանի այլ դեմքեր, ովքեր նույնպես ներգրավված են եղել այդ սկանդալում, պարզապես արգելափակել են քննարկումները: Նույնիսկ մեկ ամիս առաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդը նամակ էր հղել Ագրամունտին`պահանջելով անհապաղ ստեղծել հետաքննող անկախ մարմին: Սակայն, ինչպես նշել էր ԵԽԽՎ նախկին ղեկավար Անն Բրասերը, Վեհաժողովի ղեկավար մարմինների` մարտի 9–ին Մադրիդում կայացած փակ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ ղեկավարությունը «գերազանցել էր իր լիազորությունները և արգելափակել կառուպցիայի հետաքննությունը»:

Բայց Ագրամունտին ու նրա թիմակիցներին գործը վերջնականապես «ջրել » չի հաջողվել: Արդեն ապրիլի 24–ին գերմանացի քաղաքական գործիչ Ֆրանկ Շվաբեն հայտարարել է, որ ԵԽ նախագահությունը որոշում է կայացրել ստեղծելու երեք անկախ փորձագետներից կազմված հանձնաժողով, որն էլ կզբաղվի ԵԽ պատգամավորների հասցեին կոռուպցիոն մեղադրանքների հետաքննությամբ: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավորներ:

Իսկ կոնկրետ ի՞նչ կոռուպցիոն սկանդալի մասին է խոսքը:

Ինչպես արդեն նշեցինք, սկանդալն առավել հայտնի է «Խավիարային դիվանագիտություն» անվամբ, քանի որ բացի ֆինանսական «շնորհակալությունից» եվրոպացի պատգամավորներն ստացել են նաև սև խավիար: European Stability Initiative (ESI) գիտահետազոտական կենտրոնի` առաջին հրապարակային հետաքննության մեջ նշվում է, որ ԵԽԽՎ 10–12 պատգամավոր և կառույցի քարտուղարության 3–4 աշխատակից տարեկան 4 անգամ ստացել են 0,4–0,6 կգ սև խավիար` որպես նվեր: Լոբբիստներին նաև հրավիրել են Ադրբեջան հանգստի, որտեղ էլ ավելի էական նվերներ են տվել (մետաքսե գորգեր, թանկարժեք զարդեր և ժամացույցներ):

Բայց միայն խավիարով չես կշտանա, ուստի գլխավոր գործող անձինք ստացել են նաև գումար: Օրինակ, ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեն, ում դեմ արդեն պաշտոնապես քրեական գործ է հարուցվել, իր ադրբեջանցի գործընկերներից «խորհրդատվական գործունեություն» իրականացնելու համար ամսական ստացել է 100000 եվրո, նաև` առձեռն գումարներ, ընդհանուր առմամբ` առայժմ ապացուցված է 2,4 մլն եվրո վճարումների հանգամանքը:

2012 թ. հետաքննության մեջ Պեդրո Ագրամունտի անունը նշվում է որպես «վճարովի» հիմնական լոբբիստներից մեկը: Այն ժամանակ նա դեռ ԵԽԽՎ ղեկավարը չէր, բայց Բաքվի համար զբաղեցնում էր ավելի նշանակալի պաշտոն: 2010 թվականից Ագրամունտը Ադրբեջանի մասով մոնիտորինգային կոմիտեի զեկուցողն էր: Նա լինում էր Ադրբեջանում ավելի հաճախ, քան եվրոպացի մյուս պատգամավորները: Նաև` Ադրբեջանում ընտրությունների դիտորդական խմբի անդամ, հետո նաև ղեկավարն էր:

Թե նոր ստեղծվելիք հանձնախմբի աշխատանքի արդյունքում, էլ ինչ նոր բացահայտումներ կլինեն և դրանցում ներգրավված անձինք ինչ պատիժ կստանան, կերևա առաջիկայում:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia