Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պատերազմի ժամանակ անգամ չնահանջեց. ապրիլյան հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է

SOCIETY

Ապրիլյան պատերազմի հերոս, Մարտակերտում նահատակված զինծառայող Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ծնված ու մեծացած հերոսի մասին հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին՝ Թերեզա Ավագյանը, մեծ ոգեւորությամբ է պատմում,  թերթում է Քյարամի աշխատանքներն ու նորից վերհիշում: Տիկին Ավագյանը Քյարամին դասավանդել է 5-9-րդ դասարաններում. հետադարձ հայացք գցելով անցած տարիներին՝ մի բան է փաստում՝ Քյարամը յուրա հատուկ մտածելակերպ ունեցող աշակերտ էր, նրա համար բոլորը հավասար էին, օգնելու դեպքում բոլորին հավասարապես պետք է օգներ:

«Շատ հետաքրքրասեր էր Քյարամը: Իմ ձեռքի տակ հիմա  նրա ստուգողական աշխատանքներն են,  որոնք հանձնարարել էի դեռեւս 2008 թվականին: Եթե մի բան պիտի սովորեր, անպայման միտքը պետք է հասկանար, ընկալեր. եթե չէր հասկանում, ասում էր՝ չեմ սովորելու: 6-րդ դասարանում հանձնարարեցի Հայկ նահապետի բնութագիրը գրել, շատ էր սիրել այդ հերոսին, նրա կերպարը ու շատ լավ էր գրել:  Սիրում էր գրականություն, այդ ժամանակ նրանց նաեւ հայոց եկեղեցու պատմություն էի դասավանդում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է ուսո ւցչուհին:

Տիկին Ավագյանը մեկը մյուսի հետեւից հիշում է Քյարամի դպրոցական տարիների  հետաքրքիր ու լուսավոր դրվագները՝ կարծես չցանկանալով դրանցից մեկն անգամ բաց թողնել: Քյարամը շատ էր սիրում ձիեր. դասերից մեկի ժամանակ ուսուցչուհին ներկայացնում էր Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» ստեղծագործությունը, ուսուցչուհին սպիտակ ձիու նկար չունենալու պատճառով կարմիր ձիու նկար էր բերել դասարան, Քյարամը տեսել էր, հավանել ու խնդրել էր ուսուցչուհուն տալ իրեն:

«Դասարանում մրցույթներ հաճախ էինք կազմակերպում, մի օր աշակերտներին բաժանեցի երկու խմբի՝ մեկի անունը մանուշակ էի դրել, մյուսինը՝ հասմիկ: Դե, մայրենի լեզվի փոքր մրցույթ էր՝ ընթերցանություն, բառային աշխատանք:  Երբ իր անունը կարդաց «մանուշակ» խմբի տակ, ասաց՝ իյա, ես աղջիկ եմ, որ անունս մանուշակ խմբում եք գրել, հենց հիմա ջնջեք: Հետո իմացավ, որ հաղթող խումբը պիտի արժանանա Անդրանիկի դրոշին, ասաց՝ այ, դրա համար կարելի է:  Այդ դրոշն ինձ հետ ծերացել է, դեռ 70-ականներից կա:  Չէր սիրում պարտվել, միշտ տխրում էր, հոնքերը կիտում: Մի անգա մ էլ պարտվեցին, հաջորդ օրը եկա, տեսա, որ Անդրանիկի դրոշը ոչ թե հաղթած շարքի մոտ է կախված, այլ Քյարամենց: Հարցրի՝ ով է տեղափոխել, ասաց՝ ես, տիկին Ավագյան, Անդրանիկն ինձ է նայում, թույլ տվեք՝ իմ շարքի առաջ լինի, ես էլ ընդդիմացա, ասացի՝ բայց ախր անարդար է, նա էլ շատ խնդրեց, ասաց՝ թող իմ շարքի առաջ լինի, որ Անդրանիկը միշտ ինձ նայի: Վերջերս էլ մեր մի միջոցառման տեսագրությունը դիտեցի ու նորից հուզվեցի՝ տեսնելով նրա պարը. արծվի նման վեր էր բարձրացնում թեւերն ու պարում:  Այդ թռիչքով էլ նա գնաց»:

Ուսուցչուհին հետեւում էր նախորդ տարվա ապրիլյան օրերի լրատվությանը, բայց  Քյարամի ու մյուս զինծառայողների հետ պատահած դեպքի մասին իմացել էր դպրոցի աշակերտներից:

«12-րդ դասարանի աշակերտներից մեր Մուշեղը եկավ, տխուր մոտեցավ ինձ, ասաց՝ գիտեք՝ մեր գյուղից մեկը զոհվել է, ես այլեւս չէի ուզում ոչինչ լսել, բայց լուրերը տարածվել էին գյուղում, բոլորն արդեն գիտեին: Հենց իմացա՝ Քյարամն է, ասացի՝ վախ, հաստատ չի ենթարկվել: Շատ դեպքեր են եղել, որ ես նրան համոզել եմ, որ այս մի բանը պիտի անի, բայց չէ, եթե սրտով չէր, ինչ ուզում է անեինք, չէր ենթարկվի: Պատերազմի ժամանակ էլ չենթարկվեց, չնահանջեց, մինչեւ վերջ էլ մնաց հրամանատարի կողքին ու անմահացավ»:

Քյարամ Սլոյանի հետ միասին Մարտակերտի դիրքը կյանքի գնով պաշտպանեցին ապրիլյան պատերազմի մյուս հերոսները՝ նրա հրամանատարը, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը եւ Անդրանիկ Զոհրաբյանը:

Սյուզի Մուրադյան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak