Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀԲԸՄ-ն և ՀԵԸ-ն վերահաստատել են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության իրենց ուխտը

SOCIETY

Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունը և Հայ երիտասարդաց ընկերակցությունը վերահաստատել են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության իրենց ուխտը: Այս մասին հայտնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Համայն հայ ժողովուրդին եւ  ՀԲԸՄ-ՀԵԸ  ընտանիքին համար իւրաքանչիւր  Ապրիլ 24  պահանջատիրութեան եւ ուխտի  վերանորոգման  օր է:

Երկուշաբթի, 24 Ապրիլ  2017-ի առաւօտեան, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս  եւ ՀԵԸ Անդրանիկ Սեւան սկաուտական շարժումներու երէցները, քարավելները, սկաուտները եւ արենուշները, ՀԵԸ Անդրանիկ փողերախումբին  գլխաւորութեամբ, ՀԲԸՄ-ի,ՀԵԸ-ի, Հայաստանի եւ Լիբանանի դրօշներով, ՀԲԸՄ-ի Տեմիրճեան կեդրոնի առջեւէն  տողանցեցին  դէպի  Անթիլիասի  մայրավանք: Սկաուտական  շքերթին  կը հետեւէին  մեծ թիւով  միութենականներ,  համակիրներ,  բարեկամներ, հայորդիներ:

  Տողանցքի  ընթացքին կը հնչէին ազգային,հայրենասիրական նուագներ: Տպաւորիչ էր  Անթիլիասի  մայրավանք մուտքը: ՀԵԸ-ի  սկաուտական զոյգ  շարժումներու աւելի քան երեքհարիւր  եւ յիսուն երիտասարդ-երիտասարդուհիներ մայրավանքի  շրջափակին մէջ  գրաւեցին  իրենց դիրքերը:  Մինչ այդ, մայրավանքի Սուրբ Գրիգոր  Լուսաւորիչ  եկեղեցւոյ  մէջ, ի շարս  ազգային եւ պաշտօնական ներկայացուցիչներու՝ ՀԲԸՄ-ի  Լիբանանի  Շրջանակային Յանձնաժողովի եւ ՀԵԸ-ի  Կեդրոնական  Վարչութեան անդամներ,  հանդիսաւոր պատարագ  տեղի  ո ւնեցաւ Հայոց Ցեղասպանութեան նահատակներու  յիշատակին:

Պատարագի աւարտին, մայրավանքի  Նահատակաց  Մատուռին առջեւ  տեղի ունեցաւ   ծաղկեպսակի  զետեղում: Այս միջոցին, ՀԲԸՄ-ՀԵԸ-ի փողերախումբը   համաչափ  հնչիւններով,  իւրովի մեկնաբանութեամբ կատարեց  Տէր Ողորմիա-ն, Կիլիկիա-ն եւ Հայր Մեր-ը, արժանանալով  ներկաներու  գնահատանքին:  ՀԲԸՄ-ի  Լիբանանի  Շրջանակային  Յանձնաժողովի անունով՝ Սիլվա Լիպարիտեան եւ Կերրի Նազարեան, ՀԵԸ-ի  Կեդրոնական Վարչութեան՝ Պօղոս Վանլեան եւ Յակոբ Ճղըլեան, ՀԵԸ-ի Ասպետներու  Համախմբումի՝  Հայկ Եսայեան եւ Ռաֆֆի Թոքաթլեան, ՀԲԸՄ-ի Լիբանանի Տիկնանց համախմբումի՝ Թալին Եաւերեան,Շողիկ Պաղտասարեան, Շողիկ Պերտոյեան  ծաղկեպսակներ զետեղեցին Նահատակաց մատռան առջեւ,  որուն յաջորդեց  ՆՍՕՏՏ Արամ Ա.-ի պատգամը եւ  հոգեհանգստեան պաշտօնը:

 Հոգեհանգստեան պաշտօնի աւարտին, ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Անդրանիկ փողերախումբը հպարտ եւ սէգ  ճակատով,մայրավանքի  վեհարանին առջեւ  մատուցեց օրուան խորհուրդը պատգամող նուագ:

Անթիլիասի մայրավանքին մէջ  Հայոց Ցեղասպանութեան նահատակներու յիշատակին  պատարագը եւ  հոգեհանգստեան պաշտօնը աւարտելէ ետք, ՀԵԸ-ի սկաուտական զոյգ   շարժումները, ՀԵԸ Անդրանիկ փողերախումբին ընկերակցութեամբ  օթոպիւսներով  ուղղուեցան  Ժաաթաուի՝  Հայ  Կաթողիկէ Պատրիարքարան: Ժաաթաուիի գլխաւոր  ճանապարհէն  տողանցելով,  մեր փողերախումբը եւ սկաուտական կազմերը  մուտք գործեցին  պատրիարքարանի  շրջափակը, տարածուելով Նահատակաց  Յուշարձանին  շուրջ: Յանուն  Կաթողիկէ  Պէյրութի  պատրիարքական թեմ ի օգնական Գէորգ եպս. Ասատուրեան բարի գալուստ  մաղթեց ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեանին եւ անդամներուն,  ՀԲԸՄ-ՀԵԸ  սկաուտական շարժումին, ՀԵԸ Անդրանիկ  փողերախումբին, շեշտելով, թէ  պատրիարքարանը կը մնայ  պահանջատէր  հայութեան տունը:

ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան խօսքը  փոխանցեց  Յակոբ Թելվիզեան: Ան  յայտնեց, թէ   Հայ  ժողովուրդին   ծոցէն  ծնած Հայ  Երիտասարդաց Ընկերակցութիւնը իր ղեկավարութեան, փողերախումբին, սկաուտական, երիտասարդական, մարզական, մշակութային  միաւորներուն անունով  այսօր, այս  յուշարձանին առջեւ, ոչ միայն  յարգանքի տուրք կը մատուցէ  մեր միլիոնուկէս  նահատակներուն յիշատակին, այլեւ  կու գայ  վերահաստատելու  հայ ժողովուրդին անսակարկօրէն ծառայելու  իր  ուխտը: Այն ուխտը որ  Հայկական  Բարեգործական&nbsp ; Ընդհանուր Միութեան   հիմնադրութեան  օրէն  փրկութեան լուսաւոր  փարոս   դարձաւ հայ  ժողովուրդին համար:   Հայապահպանութիւնը,  հայրենակերտումը,  հողային պահանջատիրութիւնը եւ Լեռնային  Ղարաբաղի հանրապետութեան միջազգային  ճանաչումը   կարգախօսներ  չեն մեզի համար,այլ՝ ամենօրեայ   հաւատամք եւ աշխատանք:

Ապա, ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան անդամներ Վիգէն Չերչեան եւ Կերրի  Նազարեան, ՀԵԸ-ի փողերախումբին  հնչիւններուն  ընկերակցութեամբ, ՀԲԸՄ-ՀԵԸ-ի անունով  ծաղկեպսակ մը զետեղեցին  Նահատակաց յուշարձանին առջեւ»:

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023