Ереван, 30.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

ОБЩЕСТВО

Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում ապրիլի 21-25-ը անցկացվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ապրիլի 21-ին Փարիզի մերձակա Մեդոն քաղաքում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան Մեդոնի քաղաքապետ, Սենատի փոխնախագահ Էրվե Մարսելը, Շավիլի քաղաքապետ, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամ Ժան-Ժակ Գիյեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և ֆրանսահայեր:

Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հարգանքի տուրք մատուցվեց Փարիզի Հաղթական կամարի ներքո: Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրողականների միության կազմակերպմամբ՝ դեսպան Վիգեն Չիտեչյանի և ֆրանսիացի բազմաթիվ քաղաքական գործիչների գլխավորությամբ տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ Փարիզի Ելիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողություն: Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Հաղթական կամարի հավերժական կրակի բորբոքման հանդիսավոր արարողությունը:

Ապրիլի 23-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր:

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ընդունելություն քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացինեÖ € և ֆրանսահայեր:

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժխտողականության դատապարտման և քրեականացման հարցին, ինչը կարևոր է նաև ցեղասպանությունների կանխարգելման և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային պայքարի տեսանկյունից: Դեսպանն անդրադարձավ նաև Ադրբեջանի՝ անցյալ տարվա ապրիլին Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի իրականացմանը՝ նշելով, որ այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախը երբևիցե չի կարող որևէ կարգավիճակով Ադրբեջանի Հանրապետության կազմում լինել և որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումն ա նշրջելի է:

Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակում՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպմամբ կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որին մասնակցեց նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն դը Օտսերը, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ:

Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, Կոմիտասի արձանին այցելեց նաև Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը:

Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցներ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի և Արցախի ժողովրդին աջակցության կոչերով քայլերթ անցկացրեցին Ելիսեյան դաշտերով:

Ապրիլի 21-ին Մարսելում բացվեց Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ, որին մասնակցեց Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը: Ապրիլի 24-ին Լիոնում կայացած արարողությանը մասնակցել են Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը և հայտնի հեռուստալրագրող Ֆրանց Օլիվիե Ժիզբերը:

Ֆրանսահայ կառույցների կազմակերպմամբ՝ հիշատակի բազմամարդ միջոցառումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` Վալանսում, Ալֆորվիլում, Գարդանում, Սենտ-Էտիենում, Մոնտելիմարում, Տուլոնում, Ստրասբուրգում, Շարանտոն լը Պոնում, Անիեր և այլ քաղաքներում՝ Ֆրանսիայի պետական և տեղական մարմինների և ՀՀ դեսպանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունները Ֆրանսիայում շարունակվելու են մինչև մայիսի կեսերը:

 

Жители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир