Բազմաբնակարան շենքերի համատիրությունների կառավարման մեջ խնդիրներ կան ու մենք նախատեսում ենք օրենսդրական փոփոխություններ. Տարոն Մարգարյան
ОБЩЕСТВОԵրեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ, քարոզարշավի շրջանակներում, այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպում ունեցավ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ: Նախ ողջույնի խոսքով հանդես եկավ Երեանի քաղաքապետի առաջին տեղակալ, ավագանու թեկնածու Կամո Արեյանը. «Մենք հանդես նք գալիս առաջիկա հինք տարիների բարելավման ծրագրով: Քաղաքապետ Տարոն Մագարյաի գլխավորած թիմը ամբողջ քաղաքը տեսել է իր զարգացման ողջ հեռանկարի մեջ: Քաղաքը բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացման սկզբունքով ծրագավորված է իր զարգացման թե տեսլականի, թե կոնկրետ ծրագրային հեռանկարի մեջ, ուստի ներկայացված ծրագիրը շատ իրատեսական է, հստակ անելիքներով, չափելի արդյունքներով եւ ժամկետներով»,-ասաց նա՝ հավելելով, որ չկա որեւէ խնդիր, որի լուծման շուրջ գործող քաղաքապետի թիմը չունենա հստակ որոշում:
Երեւանի ավագանու մեկ այլ թեկնածու Լեւոն Իգիթյանն էլ անկեղծանալով նշեց, որ մինչ հանդիպման սկսելը նա հասցրել է նայել հավաքվածներից ոմանց աչքերին հասկանալու համար, թե որոնք են այն լուրջ խնդիրները, որոնց շուրջ նա պետք է խոսեր բնակիչների հետ. «Ասում են, թե մտահոգիչ է մրցակիցների հարցը, բայց ասեմ ձեզ, որ նայում եմ այս ամենին ու հիշում իմ մանկությունը, հիշում եմ մեր մանկական խաղերը: Դրա կողքին ես տեսնում եմ Տարոն Մարգարյանի այս տարիների կատարած աշխատանքը ու հասկանում, որ նա մրցակից չունի, քանի որ եղել են օրեր, երբ ինքս եմ տեսել: Երբ ավագանի չէի, չէի պատկերացնում ինչ հսկայական աշխատանք է իրենից ներկայացնում քաղաքային տնտեսություն կառավարելը: Ավագանի դառնալուց հետո շատ բան ինձ համար նորովի երևաց: Ներսից տեսա Տարոն Մարգարյանի գլխավորած թիմի կողմից արվող մեց գործը, նվիրվածությունը, ամենօրյա ռեժիմով հետևողական աշխատանքը և սերն առ մեր քաղաք: Ես տարիներ շարունակ տեսել եմ մի մարդու, ով սիրում է աշխատել՝ լինի գիշեր, թե ցերեկ: Ասեմ ձեզ՝ իր աշխատասիրությունը վարակիչ է»:
Տարոն Մարգարյանն էլ խոսելով իր թիմի կողմից ներկայացված քաղաքը էլ ավելի բարեկեցիկ դարձնելու ծրագրից, ասաց, որ ընդտրվելու դեպքում նախատեսված բոլոր նախագծերը կյանքի կկոչեվեն. «Չորս տարի առաջ մենք մեր թիմով հանդես եկանք «Ավելի լավ Երեւան» ծրագրով: Կարող եմ ասել, որ մենք բավական մեծ աշխատանք ենք իրականացրել, սակայն դա չի նշանակում, որ Երեւան քաղաքում անելիքներ չկան, դեռ բազում խնդիրներ կան: Այս տարիների ընթացքում, մեր թիմը շփվելով բնակիչների հետ, լսելով նրանց խնդիրներն ու խորհուրդները՝ մշակեց մի նոր ծրագիր, որը կոչված է եկող հինգ տարիների համար մեր Երեւան քաղաքը տանելու զարգացման ու բարելավման:
Վստահ կարող եմ ասել, որ մենք մեր փորձառու թիմով կարող ենք դա անել»,-ասաց Տարոն Մարգարյանը, որպես առաջնային խնդիր նշելով բազմաբնակարան շենքերի բնակ ֆոնդի պահպանման հարցը. «Բազմաբնակարան շենքերի համատիրությունների կառավարման մեջ խնդիրներ կան ու մենք նախատեսում ենք օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ունենանք այնպիսի համատիրությունների այնպիսի կառավարում, որի արդյունքում բազմաբնակարան շենքերի խնդիրները համակարգային լուծում կստանան։ Մեր թիմի օրկարգում է նաև տրանսպորտային ոլորտի հարցը. իրականացնելու ենք այնպիսի բարեփոխումներ, որ մարդկանց համար ավելորդ խնդիրներ չառաջացնենք»,-ասաց Տարոն Մարգարյանը: