Հայաստանի կառավարությունն Աշխատանքային օրենսգրքում նախատեսում է արմատական փոփոխություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունն աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության արմատական բարեփոխումներ է նախատեսում է: Գործադիրի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար:
«Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև դրանք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, և Աշխատանքային օրենսգիրքը արմատական վերանայման կարիք ունի»,- ասաց Կարապետյանը:
Հաշվի առնելով վերոգրյալը, վարչապետն Աշխատանք
Վարչապետը հորդորեց արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս իննամսյա ժամանակահատվածում հնարավոր լինի արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ: