Ո՞վ է միջնորդել Հրաչյա Հարությունյանի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ դեռ 2013թ. Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանոով 18 մարդու կյանք խլած եւ 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցը մոտենում է իր հանգուցալուծմանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հրաչյա Հարությունյայի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը, տեղեկացրել էր, որ ապրիլի 15-ին հրավիրվել է ՀՀ արդարադատության նախարարություն: Մեր ունեցած տեղեկություններով՝ հանդիպման նպատակը Հրաչյայի հարազատներին հենց այդ լուրի մասին տեղեկացնելն է եղել: ՀՀ ԱՆ-ն դեռ 2014թ. դեկտեմբերի 24-ին էր այս հարցով դիմել ՌԴ արդարադատության նախարարությանը, սակայն մինչ օրս Հրաչյային Հայաստան փոխանցելու հարցում էական տեղաշարժ չէր նկատվում: Պատճառը, արդարադատության նախարարության հավաստիացմամբ, զոհվածների հարազատների՝ Հրաչյայի դեմ ներկայացված քաղհայցերն էին, որոնցով նրանք ֆինանսական փոխհատուցում էին պահանջում Հրաչյայից: Այժմ այս հարցը Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ եւ արդարադատության նախարարի հետեւողականության արդյունքում լուծվել է, որովհետեւ միայն ֆինանսական պարտավորությունները կատարելուց հետո էր հնարավոր լուծել Հրաչյային Հայաստան տեղափոխելու հարցը: