Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քննադատության «յուղոտ» պատառը

ANALYSIS

Երևանի ուղևորափոխադրման համակարգի ներկայիս վիճակը, մեղմ ասած, բավարար չէ, ընդ որում շեշտում ենք՝ ընդհանուր համակարգի մասին է խոսքը և ոչ թե այս կամ այն երթուղու միկրոավտոբուսների կամ ավտոբուսների տեխնիկական վիճակի: Ասվածի հետ լիովին համաձայն են նաև քաղաքապետարանում: Թերևս սա  այն բացառիկ դեպքերից է, երբ պետական կառավարման օղակն առաջինն է խոսում հիմնախնդրի մասին և փորձում լուծումներ գտնել: Այս ուղղությամբ, հանուն արդարության, պետք է խոստովանել, որ քաղաքապետարանը ռեալ քայլեր ձեռնարկում է:

Դեռևս անցած տարվանից քաղաքապետարանը կազմել է բավական լայնածավալ մի ծրագիր, որը նախատեսում է Երևանում ուղևորափոխադրման համակարգի արմատական և սկզբունքային փոփոխություն: Կրկին համաձայն քաղաքապետարանի՝ այս ծրագիրը կարժենա 80-100 միլիոն դոլար՝ նախնական հաշվարկներով: Անհրաժեշտ գումարը հայթայթելու համար քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում դոնոր կազմակերպություններին ներգրավելու համար:

Ահա այս իրողությունների ֆոնին բավական հետաքրքիր է դառնում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ինչ խոսք, տրանսպորտի վիճակը Երևանում թերևս նախընտրական քարոզչության «ամենայուղոտ» պատառներից մեկն էր ընդդիմության համար, սակայն վերը նկարագրված իրադրության պայմաններում այս խնդրում քննադատությունը, ըստ էության, կորցնում է որևէ իմաստ: Այստեղ արդեն խնդիր է առաջանում ընտրել քննադատության համար առանցքային կետեր, որոնց վրա պետք է կառուցվի նախընտրական քարոզարշավը, իհարկե, խոսքն ընդդիմության մասին է: Նման պայմաններում սակայն ընդդիմության համար հեշտ չէ գտնել համապատասխան «թիրախներ», սակայն փորձեր, այնուամենայնիվ, արվում են:

Ելք դաշինքը փորձում է ամեն դեպքում կենտրոնանալ ուղևորափոխադրման վրա, սակայն այլ դիտանկյունից: Ելքը խոստանում է, ոչ ավել ոչ պակաս, ավելացնել մետրոյի կայարանների թիվը: Ինչ խոսք, մետրոն բավական հարմար փոխադրամիջոց է, սակայն մյուս կողմից, եթե իրատեսորեն գնահատենք Երևանի և Հայաստանի ներկայիս  հնարավորությունները, ապա պետք է խոստովանել, որ առաջիկա առնվազն 5 տարում նման մակարդակի նախագիծը  գեղեցիկ ցանկությունների ժանրից է:

Սա, բնականաբար, նշանակում է, որ մետրոյի մեկ կամ մի քանի կայարանի կառուցման խոստումները մոտենում են պոպուլիզմին: Ի դեպ, պոպուլիզմը բնականոն կերպով ցանկացած նախընտրական արշավի բաղկացուցիչ է, սակայն այստեղ հետաքրքիր է մեկ այլ ասպեկտ՝ չափազանցված պոպուլիզմը կարող է աշխատել հենց դրանով զբաղվողի դեմ: Այս տեսանկյունից պետք է նշել, որ նույն Ելք-ի կողմից Երևանում ասֆալտապատաման առօրեական գործընթացի քննադատությունը շատ ավելի լայն արձագանք է ստանում, քան մետոյի նոր կայարանների խոստումները, որոնք լուրջ չեն ընկալվում՝ անգամ եթե քաղաքական ուժը հիմնավոր կերպով տեսնում է դրա հնարավորությունը:

Սա նշանակում է ընդամենը մեկ բան՝ անգամ քննադատության, խոստումների և քարոզչության համար հարկավոր է ընտրել այնպիսի «թիրախներ», որոնց հետ քաղաքացին շփվում է ամեն օր՝ իր կենցաղով: Սա թերևս ինչ-որ տեղ նաև խոսում է այն մասին, որ ավագանու ընտրությունները չունեն քաղաքական շեշտված երանգավորում, սակայն սա իրողություն է, որի հետ պարզապես պետք է հաշվի նստել, հակառակ դեպքում անիրատեսական կամ քաղաքացու կողմից անիրատեսական ընկալվող խոստումները պարզապես վանում են նման խոստումներով հանդես եկող ուժից:

Տիգրան Դավթյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal