Լիբանանի նախարարը Հայաստանում անվտանգություն և քաղաքական կայունություն է տեսնում
ОБЩЕСТВОՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 27-ին ընդունել է Լիբանանի պլանավորմանպետական նախարար Միշել Փարավոնին՝ տիկնոջ և ուղեկցող պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց լիբանանյան նախարարի այցը Հայաստան: Նախարարը մասնավորապես նշեց. «Ձեր այցը նորուղիներ կբացի հայ-լիբանանյանհարաբերություններում՝ և՛ կառավարման, և՛բիզնես ոլորտներում: Մեր նախարարությանխնդիրներից է Սփյուռքին տեղեկացնել մերորդեգրած ներդրումային քաղաքականության, նրա օրենքների վերաբերյալ: Մեր կայքում 100-ից ավելի բիզնես ծրագրեր ենք դրել և փորձելուենք դրանք տարածել նաև օտար բարեկամներիշրջանում: Պետք է նպաստենք Լիբանանի ևՀայաստանի միջև տուրիզմի զարգացմանը: Պետք է Լիբանանի հանրությանը ներկայացնել Հայաստանի առավելությունները»:
Միշել Փարավոնը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, շեշտեց, որ սիրով և ոգևորությամբ է այցելում Հայաստան։ Նա նշեց. «Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան, առաջին անգամ եղել եմ 1999 թվականին: Այս անգամ ավելի տպավորված եմ: Հայաստանում մի քանի կարևոր բան նկատեցի՝ անվտանգություն, քաղաքական կայունություն: Բարելավված են ներդրողների պայմանները: Պետք է համագործակցություն լինի պետական և մասնավոր հատվածների միջև: Տնտեսության զարգացման համար կարևոր է նաև Հայաստանի ընդգրկվելը Եվրասիական տնտեսական միության կազմում և Իրանի հետ տնտեսական ազատ գոտին: Լիբանանի բիզնեսի համար նախընտրելի են Հայաստանի հետ գործնական կապերը: Այդ բոլոր հարցերը քննարկելու համար պետք է տնտեսական ֆորում կազմակերպել»:
Քննարկվեցին նաև սիրիացի փախստականների տեղավորման, նրանց կրթական և առողջական հարցերի լուծման ուղիներին վերաբերող հարցեր: Կարևորվեց հայ-լիբանանյան կապերի ամրացումը և համագործակցությունը տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում: