Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գեղեցկություն ասվածը մարդու ներսից է գալիս». Անի Քոչարյան

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է. 

Միշտ խնամված, գեղեցիկ, կանացի. այսպիսին է հեռուստադիտողն ու թատրոնի հանդիսատեսը ճանաչում սիրված դերասանուհի Անի Քոչարյանին: Դերասանուհին ներկայումս խաղում է Յուքոմ ցանցի ներսում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի լավագույն նախագծերից մեկում՝ «Չեյնջ» սիթքոմում:

Դերասանուհին մարմնավորում է Աղունին՝ իշխող ու ազդեցիկ մի կնոջ, ով գլխավոր հերոսի մայրն է. «Աղունը շատ է սիրում իր տղային, այնպես, ինչպես ցանկացած մայր կսիրի իր զավակին: Պարզապես նա, սիրող մայր լինելուց բացի, նաև իր տեսակով իշխող կին է»,- ասում է դերասանուհին իր կերպարին ներկայացնելիս: Մեր այն դիտարկմանը, որ Աղունի մոր տեսակը հատկապես հայ մայրերին է հատուկ, դերասանուհին այսպես պատասխանեց. «Առհասարակ, մայր ասելով հասկանում ենք մեկին, ով փայփայում, հովանի է լինում իր զավակին: Ես այն կարծիքին եմ, որ հենց դրա համար էլ կա մայրը:

Սակայն, այո՛,  կա կանանց մի տեսակ, նկատի ունեմ՝ առհասարակ, ոչ միայն մայրերի մեջ, որը մի փոքր ավելի հեղինակություն ունի իր ընտանիքում, ում խոսքը որոշիչ է: Բայց կա նաև ճիշտ հակառակը: Կոնկրետ իմ հերոսուհու մասին եթե խոսեմ, ապա նա այդպիսի «տղամարդ» կին է, որովհետև ամուսին չունի և իր որդու համար երկու ծնողի դեր է տանում: Իսկ եթե խոսենք առհասարակ ընտանիքի ճիշտ ձևաչափի մասին, ապա ես այն կարծիքին եմ, որ ընտանիքում գլխավոր խոսքը միշտ պետք է տղամարդունը լինի»:

Դերասանուհու հագեցած աշխատանքային պրոցեսի մեջ ընտանիքն ու որդին շարունակում են մնալ առաջին պլանում: Անի Քոչարյանը համաձայն է այն պնդման հետ, որ որքան հագեցած է կնոջ օրը, այնքան նա շատ բան է հասցնում: Այն հարցին, թե ինչով է լրացնում ազատ ժամանակը, դերասանուհին նշում է, որ այդպիսի ժամանակ չի ունենում, քանի որ աշխատանքից հետո իր ողջ ժամանակը նվիրում է ընտանեկան հոգսերին, ամուսնուն ու որդուն, ով անցումային տարիքում է. «14 տարեկան է տղաս, բարդ անցումային շրջան է, երբ նրա հանդեպ առավել մեծ ուշադրություն է պահանջվում: Ես փորձում եմ նրա հետ ընկեր լինել: Կարծում եմ՝ մենք լավ ընկերներ ենք»:

Գեղեցկության մասին դերասանուհին ունի իր պատկերացումները և այն կարծիքին է, որ գեղեցիկ մարդ ասվածը մարդու արտաքինի հետ կապ չունի: Մարդը գեղեցիկ պիտի լինի ներսից: «Վատը միշտ էլ ակնհայտ է: Լավը, բարին, գեղեցիկը նկատելն է հիմա դժվար դարձել մարդկանց համար: Բայց չէ՞ որ լավը գնահատելու կարողությունն է, որ մեզ ներսից գեղեցկացնում է: Ես այն կարծիքին եմ, որ ամեն դեպքում գեղեցկություն ասվածը մարդու ներսից է գալիս, որն էլ արտաքինի վրա է անդրադառնում: Փոքր, շատ փոքր լավ բաները նկատելն ու դրանցով ուրախանալն իսկապես մեծ երջանկություն է: Կարծում եմ, որ եթե մարդն անգամ չունի համաչափ, անթերի դիմագծեր, սակայն իր մեջ դրական էներգիա է կրում, ապա այդ մարդն, անկասկած, գեղեցիկ է»:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան