Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն. Է. Շարմազանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն հայտնել ենք, որ քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո լրագրողների հետ զրուցել է կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ և խաղաղ հանգուցալուծմանը հասնել հնարավոր չի դառնում միայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: «Մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ Երևանը դրական է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, նաև ՌԴ ԱԳՆ դերակատարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործում։
Բազմաթիվ անգամ ենք ասել նաև, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ հանգուցալուծման ու առաջընթացի համար կա մեկ խոչընդոտ՝ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը»: Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն։
«Եթե դրանք կյանքի չեն կոչվում կամ մասամբ են կյանքի կոչվում՝ բացառապես Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմամբ է», - ընդգծեց Շարմազանովը:
Լևոն Փանոսյան