Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կռվախնձորը խնձո՞ր, թե կառավարության թափթփվածություն. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայաստանյան լրատվամիջոցները հեղեղված էին հայկական շուկայում հայտնված ադրբեջանական խնձորի մասին լուրերով ու լուսանկարներով։ Բանը հասավ անգամ նրան, որ այս տեղեկություններին արձագանքեց ՊԵԿ–ը։ Անշուշտ, բավական տարօրինակ էր իմանալ, որ հայկական շուկայում առկա է ադրբեջանական ապրանք, ընդ որում թուրքական լոլիկի մասին լուրերից հետո։ Սակայն, այս իրողությունը հերթական անգամ վեր հանեց մի պարզունակ փաստ։ Խնդիրն այն է, որ համաձայն պաշտոնական տեղեկատվության, ադրբեջանական խնձոր և գուցե նաև այլ ապրանքներ ներկրելու ու մաքսանենգության մասին տեղեկություն և փաստեր առկա չեն։ Նման պայմաններում, իհարկե, հարց է առաջանում, թե որտեղից է, ի վերջո, ադրբեջանական խնձորը Հայաստանում։ Սակայն սա հարցի ընդամենը մի կողմն է։

Ադրբեջանական ապրանքի մասին տեղեկությունների հայտնվելուց հետո սոցցանցերում քննարկումներ ծավալվեցին անգամ՝ գնել, թե չգնել այդ ապրանքները։ Իսկապես էլ, նման նախադեպի բացակայության պայմաններում այս քննարկումը կարծես թե բնական էր։ Սակայն սա էլ մի կողմ, ամենակարևորն այս ամբողջ թնջուկում այն էր, որ պարզվեց չկա կառավարության համապատասխան որոշում, համաձայն որի կարգելվեր ադրբեջանական ապրանքների ներկրումն ու վաճառքը։ Սա արդեն իսկ սկզբունքային հարց է, քանի որ ցույց է տալիս կառավարության և գուցե կառավարությունների առնվազն թափթփվածությունը։

Ինչ խոսք, զուտ տրամաբանական մակարդակում, կարծես թե ենթադրելի է, որ ադրբեջանական ապրանքը Հայաստանում չպետք է լինի, տրամաբանականից զատ այս փաստն առավելապես զգացմունքային ոլորտից է։ Սակայն պարզ է նաև, որ ենթադրություններով ու զգացմունքներով պետություն չես կարող կառուցել։

Բերենք մեկ օրինակ, ենթադրենք հայտնաբերվում է այն անձը, ով ներկրել է ադրբեջանական խնձորը կամ ցանկացած այլ ապրանք, պահպանել է օրենքը, մաքսանենգություն չի արել, ի դեպ այս առումով ինչպես արդեն նշեցինք, ՊԵԿ–ը նույնպես նշում է, որ այս հարցով մաքսանենգության դեպք չկա, ուստի նման պայմաններում, ի՞նչ կարելի է անել տվյալ քաղաքացու կամ բիզնեսմենի հետ։

Կարծես թե պատասխանը պարզ է՝ ոչ մի բան։ Այդ քաղաքացուն չի կարելի պատասխանատվության ենթարկել ադրբեջանական ապրանք ներկրելու համար, քանի որ նա չի խախտել կառավարության կամ մեկ այլ գերատեսչության որևէ արգելք, այն պարզ պատճառով, որ նման արգելք ուղղակի չկա։ Առավելագույնը, որ կարող է անել հայաստանյան իշխանությունը, հարցը զգացմունքային կամ բարոյական դաշտ տեղափոխելն է, այն է՝ պատերազմական վիճակում հակառակորդ երկրից ապրանք ներկրել։ Սակայն, ինչպես արդեն ասացինք, զգացմունքներով ու բարոյական չափանիշներով պետություն չի կառուցվում։

Բարոյականն ընդամենը հասարակական նորմ է, գուցե և շատ կարևոր նորմ, գուցե և որոշակի ազդեցություն ունեցող նորմ, սակայն, միևնույն է, բարոյական օրենքները բոլորովին էլ պարտադիր չպետք է գործեն, երկրում պետք է գործի միայն իրավական օրենք, ու որոշումը, մնացած ամեն ինչը ուղղակի պաթոսախեղդ լոլոներ են։

Ի դեպ, ասվածը չի նշանակում, թե պետք է թույլատրել ադրբեջանական ապրանքների հայտնվելը հայկական շուկայում, ընդհակառակը, խնդիրը հենց այն է, որ այդ արգելքը կամ այդ հարցի կարգավորումը պետք է լինի կառավարության որոշման և իրավական մակարդակներում։

Վերջիվերջո, իհարկե, այս իրողության հետ համեմատական չէ, սակայն փաստ է, որ օրինակ Պակիստանը պետականորեն չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Պակիստանի այս դիրքորոշումն ըստ էության որևէ լուրջ քաղաքական հետևանք միջազգային ասպարեզում Հայաստանի համար չունի, սակայն սա իրողություն է։ Նույն կերպ, գուցե և ադրբեջանական խնձորը մնա բացառիկ ու մասնավոր դեպք, սակայն այս հարցը ուղղակիորեն պետք է կարգավորել՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում