Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞ւր է գնում աշխարհը կամ որ նույնն է` ո՞ւր է տանում նրան համաշխարհային վերնախավը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է պատմաբան Գուրգեն Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, այսօր ի՞նչ է կատարվում աշխարհում:

– Արդեն բացահայտորեն երևում է բաժանումը: Իսրայելը մի քանի օր առաջ արդեն սկսեց ցամաքային գործողությունները Սիրիայում, նաև ռմբակոծեց նրա հարավային շրջանները: Սա հիմնականում ուղղված է Պարսկաստանի դեմ: Քանի որ ամեն գնով ցանկանում է Պարսկաստանին քաշել մեծ պատերազմի մեջ:

Թվում էր, թե ամերիկյան վերնախավը պետք է փորձեր ինչ–որ ձևով պահպանել աշխարհի կայունությունը: Բայց բերեցին Թրամփին, ով բավականին թույլ բնավորության տեր մարդ է, բավականին վատ է պատկերացնում, թե աշխարհում ինչ է կատարվում: Նրա հաթաթա տալը Հյուսիսային Կորեային և անտրամաբանական մյուս քայլերը հանգեցնում են անկայունության:

Բացահայտ երևում է, որ կան ուժեր, որոնք ցանկանում են ամեն գնով անկայունություն մտցնել աշխարհում ու հանգեցնել ռազմական բախումների:

– Իսկ երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր համարո՞ւմ եք: Արդեն որոշ պայծառատեսներ էլ են դրա գուշակությունն անում:

– Խորհրդային շրջանում այսպիսի անեկդոտ կար. Բրեժնևին հարցնում են` կլինի՞ երրորդ համաշխարհային պատերազմ, պատասխանում է` երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, բայց այնպիսի պայքար կսկսվի խաղաղության համար, որ քարը քարի վրա չի մնա:

Այնպես որ, իրականում չի լինի գլոբալ պատերազմ, բայց տեղական բախումները հանգեցնելու են խիստ ճգնաժամային իրավիճակների:

Դեռևս 1926 թվականին արդեն պլանավորված էր Աֆրիկայից նեգրերի, սեմիտների, արաբների, Կենտրոնական Ասիայից` մուսուլմանների հոսք կազմակերպել դեպի եվրոպա: Այս ուղղությամբ աշխատանքներ են կատարվել 60–ական թվականներից:

Այն, որ կազմակերպված ձևով արդյունաբերական ձեռնարկությունները եվրոպայից տեղափոխեցին երրորդ աշխարհ, պատահական չէր: Որովհետև, համենայն դեպս, բանվոր դասակարգը կազմակերպված դասակարգ է: Իսկ համաշխարհային վերնախավը վախենում էր, որ բանվորները կարող են միավորվել իրենց դեմ:

Մյուս կողմից էլ 10–15 տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե հնարավոր է, որ Ադոլֆ Հիտլերի աշխատություններն ինչ որ մեկը պահի իր տանը: Հիմա բացահայտ տպագրում են նրա «Իմ պայքարը»: Իսկ ինչո՞ւ են տպագրում: Որովհետև ֆաշիզմը իրականում բթամիտ մարդկանց համար է: Ընդհանրապես ազգայնականության ամենաոխերիմ թշնամին ազգայնամոլությունն է:

Այսինքն` նպատակային ձևով եվրոպան քշում են դեպի ֆաշիզմի գաղափարախոսություն: Որպեսզի նախապատրաստեն բախումը տեղի ժողովուրդների ու ներգաղթողների միջև: Եվ արդյունքում հասնեն իրենց ուզածին` զինված ուժերով բնակչությանը քշեն գոմորը:

– Իսկ Ռուսաստանի դերն ու դիրքորոշումը ո՞րն է այս հարցում:

– Ռուսաստանն արդեն գոնե հարյուր տարի է, ինչ չունի իր դիրքորոշումը: Ռուս ժողովուրդը կիսամոնղոլական, կիսասլավոնական ժողովուրդ է, և պատահական չէ, որ նրա մասին ասում են, թե կարող է հարյուր տարի քնել ոջիլների մեջ` իրեն լավ զգալ ու հետո արթնանալ և ջարդ ու փշուր անել իր շրջապատը: Ու… նորից հարբած քնել:

Բայց որ Ռուսաստանը մեծ տեղ ու դեր ունի այս հարցերում, դա ցույց են տալիս նաև նրա էներգետիկ դաշտերը:

Սակայն, ցավոք սրտի, աշխարհի ներկա անկայունության պատճառներից մեկն էլ Ռուսաստանի այս վիճակն է: Այն, որ Ռուսաստանը դեռևս չի կարողացել գտնել իրեն: Եվ կրկին աշխարհում խիստ ուժեղ է համաշխարհային կառավարությունը, և շատ մեծ է նրա դերը:

Ես արդեն ասել եմ, որ ռուս–ուկրաինական բախումների պատճառը այդ տարածքների մաքրումն է սլավոններից, որպեսզի այստեղ բերեն ու բնակեցնեն Իսրայելի բնակչությանը:

– Լա՛վ, հիմա Ռուսաստանի արթնացումը ե՞րբ տեղի կունենա, ինչ–որ բան երևո՞ւմ է:

– Այ, հիմա Ռուսաստանում մի խումբ մարդիկ փորձում են ինչ–որ ճանապարհ գտնել: Ինչքան ես գիտեմ, այս օրերին սկսվում են ցույցեր: Բայց դրանք ուղղորդվածություն դեռևս չունեն: Պարզապես մարդկանց ցանկանում են հանել Մեդվեդևի դեմ, որպես կոռուպցիայի գլխավոր ներկայացուցչի: Դրանով հույս ունեն, որ ինչ–որ ճանապարհ կգտնեն:

Չնայած վերևներում ևս փորձեր արվում են: Օրինակ, Պուտինի այն հայտարարությունը, որ մարդկության փրկությունը իր բազմազանության մեջ է, բավականին հետաքրքիր է: Այսինքն` որ ամեն մի տարածաշրջան զարգացման իր ձևը պետք է գտնի: Խելացի է ասված: Բայց ո՞րն է այդ ձևը. իրենց մոտ դեռևս հայտնաբերված չէ:

– Իսկ ինչ–որ ուժ կա՞, որ կարող է այս պրոցեսների դեմն առնել: Թե աշխարհը գնալու է այնպես, ինչպես նախատեսում են: Ու` վերջ:

– Այդ ուժերը դեռևս բացահայտ չեն երևում, բայց կան: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ աշխարհի տարբեր անկյուններից արդեն այդ կոչը երևան է գալիս, որ փրկության գաղափարական հիմքերը ձևավորվելու են Հայաստանում: Դրանք մեզ են հասնում և՛ Նորվեգիայից, և՛ Գերմանիայից: Անգամ մարդիկ ենթագիտակցաբար են հասկանում դա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia