Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ըստ Հայրիկյանի՝ կուսակցությունները կամ ծախված են, կամ ապուշ, իսկ «դեղնակտուցիկները»՝ վտանգավոր ճանապարհի վրա են. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը թեև կարծում է, որ ամենագլխավոր կեղծարարության հիմքը ոչ թե երեկ է դրվել, այլ 1990–ի ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունների ժամանակ, բայց այսօր էլ ուշ չէ, կարելի է պայքարել ու վերացնել կեղծարարության հիմքերը:

«Երբ Հայաստանի անկախացումից հետո, երկրում տեղի ունեցող առաջին ժողովրդավարական ընտրությունների ժամանակ, այն կայացած համարվեց ԳԽ նախագահի երկու թեկնածուներից մեկի բացակայության պայմաններում, ապա դրանից հետո համարել, որ մեր երկրում երբևէ ժողովրդավարական ընտրություններ են կայացել, պարզապես միամտություն կլինի: Այդ պահից սկսած Լևոն Տեր–Պետրոսյանի վարկանիշն ինձ համար զրո դարձավ, բայց այս իրավիճակում նույնպես մենք չպետք է գլուխներս կորցնենք: Եվ ինչպես սովետի օրոք ես գտա ԽՍՀՄ–ի կազմից դուրս գալու հնարավորությունը, հիմա էլ պետք է կեղծիքներով ընդունված այս Սահմանադրության պայմաններում նույնպես գտնել մարդու իրավունքները բարձրագույն կետում պահելու հնարավորությունը: Եվ պետք է հիշել, որ ամենակարևորը պետք է լինի երկրում մարդու իրավունքների հարցում առաջընթաց ապահովելը, ուրիշ ոչինչ»,– ասաց Պ. Հայրիկյանը:

Խոսելով խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականների մասին, նա նշեց, որ արևմտյան դիտորդները երբեմն առաջնորդվում են տվյալ երկրում առկա իրավիճակով և երբ տեսնում են, որ ընտրողների զանգվածը դարձել է մի խումբ խամաճիկներին ղեկավարող քրեաօլիգարխիկ տարրերի կամակատարը, ապա ժողովրդի փոխարեն իրենք չեն կարող գալ ու ժողովրդավարությանն առնչվող հարցեր լուծել տվյալ երկրում:

«Սպառնալիքներով, ընտրակաշառքով անցկացված ընտրությունները երկարաժամկետ կտրվածքով ազդում են մարդկային զանգվածների վրա և բարոյապես կոտրում են նրանց կամքը: Եվ եթե ժողովրդի հիմնական մասին հաջողվում է համոզել, որ իրենց ընտրությունից ոչինչ էլ կախված չէ, այդ դեպքերում էլ հետընտրական զարգացումներ սովորաբար չեն լինում, ինչպես մեզ մոտ եղավ»,– ասաց քաղաքական գործիչը:

ԱԻՄ առաջնորդի կարծիքով հանրությունը չէր գնա նաև այն պոռոտախոս ու նորաթուխ քաղաքական միավորումների հետևից, ովքեր հավաքելով մի քանի տոկոս, համարեցին, որ ընտրություններում հաղթել են: Ստեղծված ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու համար քաղաքական կուսակցությունները պետք է երկու հիմնական ճանապարհով գնան: Կա՛մ պետք է նրանք կարողանան ռազմավարական խնդիր լուծել, կամ պետք է ողջախոհություն ունենան, համախմբվեն և ձգտեն համակարգային փոփոխության հասնելով մարդու իրավունքները մինչև ամենաբարձր կետը բարձրացնել:

Պարույր Հայրիկյանը ցանկանում է երկրորդ «ուղղությունը» զարգացնել և իշխանություններին ու հանրությանը ցույց տալ, որ Ընտրական օրենսգիրքը, որով տեղի են ունեցել այս ընտրությունները, հակասում է Սահմանադրությամբ ընդունված երկու հիմնական դրույթներին: Նրա կարծիքով լավ աշխատելու դեպքում, չի բացառվում, որ այն նաև հետընտրական պայքարի վերաճի:

«Խորհրդարանը պետք է լինի ներկայացուցչական և պատգամավորները պետք է 100 տոկոս համամասնական ընտրական համակարգով ընտրված լինեն: Այս երկու դրույթն էլ այսօր խախտված է: Մենք մտածում ենք, որ մեր նախաձեռնությունն իրականացնելը թեև հեշտ չի լինելու, սակայն հարկավոր է այս խախտումը վերացնելու համար պայքարել: Բացի այդ, չի կարող ընտրական համակարգում բոնուսների համակարգ լինել: Եվ եթե որևէ կուսակցություն ստանում է նույնիսկ 2 տոկոս, ապա պետք է այդքանով ներկայացված լինի խորհրդարանում: Դա է Սահմանադրությունում գրված, որին հակասում է Ընտրական օրենսգիրքը»,– ասում է Պ. Հայրիկյանը:

Եթե այսօր խոսում ենք հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին, ըստ նրա նախևառաջ և որպես պատմական դառը իրողություն, հարկավոր է արձանագրել, որ Հայաստանը ապրում է առանց այլընտրանքային քննարկման ենթարկված ու կեղծիքներով ընդունված Սահմանադրության պայմաններում: Եվ այս դեպքում պետք է որ բոլոր քաղաքական ուժերի գլխավոր խնդիրը մարդու իրավունքների պաշտպանությունը և նույն այդ սահմանադրությամբ ժողովրդի կամքով իշխանությունների առջև սահման դնելը լինի: Բայց եթե գլխավոր խնդիր թողած, քաղաքական ուժերն այլ բանով են զբաղվում, ապա Հայրիկյանի կարծիքով դառնում են ժամանակավրեպ:

«Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ բոլորը եսակենտրոն սրիկաներ լինեն և կուսակցությունները ընկալեն որպես սեփական քաղաքական և տնտեսական նպատակներին հասնելու միջոց: Նրանց կողքին կան նաև միամիտներ, դեղնակտուցիկներ և բթամիտներ, որոնք նաև վտանգավոր են: Բայց իմ կարծիքով բոլոր հարցերը կարելի է դնել մի կողմ և ասել, որ կա այսպիսի հարց, որը լինելու է նաև վաղը: Իմ փորձը, տեսածը, անցած ճանապարհը ավելին է, քան բոլորինը միասին վերցրած և եթե քաղաքական գործիչներն ուզում են ինչ–որ բան անել, ապա պետք է հաշվի առնեն նաև իմ դիտարկումները»,– ասում է Պ. Հայրիկյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ