Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ահազանգ կառավարությանը. Զավենի տեղադրած գազի բալոնը թեև էժան է, բայց` մահացու. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է մեքենաներում գազի բալոն տեղադրելով կարող է զբաղվել ով ասես: Եվ դրա համար նույնիսկ լիցենզիա ստանալ պետք չէ: Ընդամենը հարկավոր է այդ գործով զբաղվելու ցանկություն ունենալ, հայտարարություն տարածել ու սկսել մարդկանց լավություն անելու անվան տակ փող աշխատել: Այսինքն, ով մի քիչ մեքենայից է հասկանում, մի քիչ բալոնի «ելից», «մուտքից» ու կառուցվածքից գաղափար ունի, մի քիչ էլ լսել է, թե ինչպես պետք է այն տեղադրել, կարող է իր հարևանի, բարեկամի, ընկերոջ մեքենայի մեջ գազի բալոն տեղադրել ու համարել, որ նրան բավականին մեծ «լավություն» է արել:

Պատկերն ավելի է սաստկանում, երբ այդ ճանապարհով տեղադրված բալոնը ձեռք է բերված լինում երկրորդային շուկայում: Այս դեպքում արդեն ստացվում է, որ մեքենայում ոչ թե գազի բալոն, այլ սովորական ռումբ է տեղադրված, որն ամեն վայրկյան կարող է պայթել:

Ավտոմեքենաների վրա գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ և սպասարկմամբ զբաղվող կազմակերպություններից մեկի տնօրենը, ով չցանկացավ իր անունը նշել, «Փաստի» հետ զրույցում նույն մտահոգությունը հայտնեց , ասելով, որ Երևան–Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքում գործող գազալցակայանում տեղի ունեցած գազի բալոնի պայթյունի պատճառով երկար ժամանակ կորցրել է հանգիստը: Բայց նրա զայրույթի հիմնական պատճառն այն է, որ ոչ «երեկվա», ոչ «այսօրվա» դեպքերն անգամ չեն ստիպում իշխանություններին նման երևույթների դեմ պայքարելու քայլեր ձեռնարկել:

«Դա առաջին ու վերջին պայթյունը չէ: Էլի են բալոններ պայթելու, մինչև կառավարությունը միջոցներ չձեռնարկի նման երևույթները կանխելու ուղղությամբ: Հարկավոր է խիստ վերահսկողություն իրականացնել և խստորեն արգելել, որ գազալցակայաններում 200 ատմասֆեր ճնշումից ավելի չլիցքավորեն բալոնները: Աշխարհում նման բան չեք տեսնի, բայց մեզ մոտ գազի բալոնները լիցքավորում են մինչ 280 ճնշման տակ, ինչն էլ պայթյունի պատճառ է դառնում»,– ասաց կազմակերպության տնօրենը:

Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը «Փաստին» տեղեկացրեց, որ այն ո՛չ լիցենզավորման, և ո՛չ էլ ծանուցման ենթակա ծառայությունների ցանկում ներառված չէ և հետևաբար հարցը նախարարության մանդատից դուրս է:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն էլ «Փաստին» տեղեկացրեց, որ կազմակերպությունները, ովքեր իրավունք են ստանում գազի բալոններ տեղադրել, պարտավոր են նաև տարին մեկ անգամ ստուգել տեղադրված գազի բալոնի անվտանգությունը, բայց իրականում պատկերը բոլորովին այլ է:

«Պրակտիկայում, այսպես է: Հարևանին, ով մի քիչ այդ գործից հասկանում է, հրավիրում են խորոված ուտելու ու ձեռքի հետ էլ մեքենայի մեջ բալոն տեղադրելու հարցն են լուծում: Բայց հարևանն ինչպե՞ս է տեղադրել, ճիշտ է, սխալ է, որևէ մեկը չի կարող ասել: Բայց հարևանին են դիմում, քանի որ Զավեն ձյաձյան միշտ ավելի էժան է գազի բալոնը տեղադրում, քան հայտնի կազմակերպությունները»,– ասաց Լ. Խալիկյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ օրենքով բալոնը լիցքավորելու ժամանակ գազալցակայանի աշխատակիցը պարտավոր է ստուգել, թե տվյալ բալոնը տարեկան փորձարկում անցե՞լ է, թե՝ ոչ: Եվ եթե անցած չլինի, ապա պետք է այն չլիցքավորի, բայց իրականում նման բան չկա և անկախ ամեն ինչից, բոլոր բալոնները լիցքավորվում են:

Գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ և սպասարկմամբ զբաղվող կազմակերպության տնօրենը նույնպես չհերքեց, որ նման իրավունք ինքը ունի, սակայն նշեց, որ նման տեղեկանք չի տալիս վարորդներին, քանի որ չի կարող վստահ լինել, որ անցած մեկ տարում բալոնը տեխնիկական կանոնակարգերի համապատասխան է շահագործվել:

«Նման տեղեկանք տամ, տանեն բալոնը 280 ճնշման տակ շահագործեն, հետո մի բան լինի՝ ես պատասխան տա՞մ: Առաջին հերթին պետք է պատժել բոլոր նրանց, ովքեր բարձր ճնշման տակ են լիցքավորում: Եվ իրենց թվում է, թե լավություն են անում, բայց իրականում ռումբը դնում են մեքենայի մեջ ու ճանապարհում են: Դրա համար էլ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը, մյուս օրը նման դեպքեր էլի չեն լինի: Ես նորից եմ ասում, համակարգը պետք է վերահսկվի, բայց ինչպես տեսնում եք, իշխանությունների հեչ պետքն էլ չի»,– ասաց կազմակերպության ղեկավարը:

Ի դեպ մասնագետների տեղեկացմամբ նույնիսկ ամենաչնչին գազի հոտի դեպքում հարկավոր է դիմել ու վերացնել գազի արտահոսքը: Բայց բոլորս էլ գիտենք, որ մայրաքաղաքում քիչ չեն երթուղայինները, որոնցով երթևեկելու ժամանակ, եթե մեկ–երկու կանգառ ավել գնաս, կարող ես գազի հոտից պարզապես ուշաթափվել:

Ստացվում է, որ խնդիրն ավելի խորը արմատներ ունի, բայց թե ինչու է կառավարությունն այն լռության մատնում ու չտեսնելու տալիս պարզ չէ: Պարզ է մեկ բան, որ սա կրկին խոսում է իշխանությունների կողմից ոլորտի հանդեպ ունեցած անտեղյակության կամ անտարբերության մասին: Բայց հետաքրքիրն այն է, որ այդ բարձիթողի վիճակից հոգնել են անգամ նման գործունեությամբ զբաղվող լուրջ ընկերությունները և նրանք առաջինն են ցանկանում, որ ոլորտը լուրջ վերահսկողության ենթարկվի, իսկ օրինախախտները ենթարկվեն պատասխանատվության:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia