Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


8% պատվաստումներ չստացածների մի մասը անիրազեկվածներ են, մի մասը տարբեր կրոնական խմբավորումների անդամներ ու բժիշկներ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանի կարծիքով՝ եթե մեր երկրում չկան այնպիսի հիվանդություններով վարակվողներ, որոնք կանխարգելվում են պատվաստումների միջոցով, ապա նշանակում է, որ մեզ մոտ պատվաստումների ցուցանիշները բավականին բարձր են, ինչն էլ իր հերթին բերում է հիվանդությունների բացակայության:

«Այնուամենայնիվ մենք ունենք չպատվաստվածներ: Եվ եթե շատ երկրներում դրանք խմբեր են, ապա մեզ մոտ՝ անհատներ են: Բարեբախտաբար մեր երկրում նման խմբավորումներ գոյություն չունեն և մենք միայն անձերի մակարդակով նման խնդիր ունենք »,– ասաց Գ. Սահակյանը:

Մասնագետի տեղեկացմամբ ազգաբնակչության առնվազն 92%–ը պատվաստումների ողջ փաթեթը ստացած մարդիկ են, իսկ մինչև 7 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 97–98%–ի: Պատվաստումներից հրաժարվելու պատճառները բավականին տարբեր են: Նրանց 3%–ը անիրազեկված մարդիկ են: Քիչ չեն նաև կրոնական խմբերի ներկայացուցիչները և բժիշկները: Եվ եթե նրանց հետ շարունակական ու հետևողական աշխատանք տարվի, ապա ինչ–որ էտապում նրանք նույնպես կհասկանան դրա կարևորությունը, համոզված է մասնագետը:

«Այսօր Հայաստանում բավականին տարբեր կրոնական միավորումներ կան: Եվ դրանցից առնվազն 2–3–ը ընդհանրապես ժխտում են բժշկական որևէ միջամտություն: Նրանք հիմնականում ասում են, որ եթե իրենց երեխան հիվանդանա, նրան Աստված կբուժի, իսկ եթե մահանա, ապա դա նույնպես Աստծո կամքով է: Բայց դա չի նշանակում, որ այդ խմբավորումներում ներգրավված բոլոր անձինք են նման կերպ մտածում: Մենք ունենք գյուղեր, որտեղ բոլորը «Եհովայի վկաներ» են, բայց բոլորը պատվաստված են: Այնպես որ, պատվաստումներից հրաժարվելը հիմնականում կախված է այն հանգամանքից, թե տվյալ համայնքում ինչպես է աշխատանքը տարվում»,– ասաց Գ. Սահակյանը:

Մասնագետի խոսքով, կրոնական խմբավորումների անդամներից բացի պատվաստումներից հրաժարվողների թվում քիչ չեն նաև ատամնաբույժները, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ ուղղությամբ մասնագիտացած բժիշկների կրթական ծրագրի կամ գործընթացի ժամանակ բավարար ուշադրություն չի դարձվում իմունիզացիայի հարցերին: Խոսելով պատվաստումների և աուտիզմի առաջացման հնարավոր կապի մասին, մասնագետը նշեց, որ վերջին 20 տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք իրար հետ ամենևին էլ կապ չունեն:

«Այսօր արդեն վերջնականապես ժխտվել է այդ պատճառահետևանքային կապը: Այդ վարկածը շրջանառության մեջ է դրվել 97–98 թվականներին մի բժշկի կողմից, ով կապ ունենալով արտադրող կազմակերպությունների հետ, կեղծիքներ էր թույլ տվել և կեղծ փաստերի հիման վրա միջազգային շատ հայտնի «Լանցետ» ամսագրում նման հոդված հրապարակել: Հետագայում այն հերքվել է և ներկայում այդ բժշկի հանդեպ դատական տարբեր պրոցեսներ են սկսվել և՛ պետությունների, և՛ տարբեր երկրներում ապրող ծնողների կողմից, ովքեր պահանջում են պատասխանատվության ենթարկել նրան»,– ասաց Գ. Սահակյանը:

Նրա ներկայացմամբ վերջին հետազոտությունները ցույց են տվել նաև, որ աուտիզմով հիվանդ երեխաների շրջանում կան և՛ պատվաստում ստացած, և՛ չստացած հիվանդներ: Այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ պատվաստումները չեն կարող աուտիզմի առաջացման պատճառ դառնալ:

Խոսելով պատվաստումների շնորհիվ մոլորակից վերացած վիրուսային հիվանդությունների մասին, նա նշեց, որ պոլիոմելիտը նույնպես այն հիվանդություններից է, որն աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, այլևս չկա: Բայց ընդամենը երեք երկրում այդ վիրուսի առկայության պատճառով, պոլիոմելիտի դեմ պատվաստումը շարունակվում է:

«Այսինքն, եթե տվյալ երկրում այդ վիրուսը չկա, ապա դա չի նշանակում, որ պետք է դրա դեմ պատվաստումները դադարեցնել: Եվ 2010–ին Տաջիկստանում տեղի ունեցած պոլիոմելիտի խոշոր բռնկումից հետո, որի ժամանակ 500 մարդ վարակվեց, 29–ը մահացան, իսկ մնացածը հաշմանդամ դարձան, պարզ դարձավ, որ այն նույնպես բավականին վտանգավոր վիրուս է: Եվ քանի դեռ աշխարհում կա այդ վիրուսը, ապա հարկավոր է դրա դեմ պայքարը շարունակել մինչ այն պահը, քանի դեռ այն ամբողջությամբ չի վերացել մոլորակից»,– ասաց Գ. Սահակյանը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի