Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Խելացի» լուսացույցներ, մետրոպոլիտենի ընդլայնում և տրամվայների վերադարձ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 14–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված արդեն իսկ հրապարակվել են թեկնածու քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը: Քաղաքային տրանսպորտի զարգացման և բարելավման ի՞նչ առաջարկներ ունեն «Ելքը», ՀՀԿ–ն ու «Երկիր ծիրանին», փորձել է իր ընթերցողին ներկայացնել «Փաստը»:

Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ կուսակցությունը իր նախընտրական ծրագրում գրել է, որ անհրաժեշտ է հասարակական տրանսպորտի տեղաշարժի վերակազմակերպում` ճանապարհային կառուցվածքներ, երթուղիների տրամադրում, արտոնյալ կանաչ լույսի տրամադրում: «Երկիր ծիրանիի» թեկնածուները կարծում են, որ պետք է վերադառնալ վերգետնյա հանրային տրանսպորտի, և առաջին հերթին` մագիստրալ երթուղիների կենտրոնացված կառավարման համակարգին: «Մայրաքաղաքում պետք է ավելացնել կանգառների թիվը, բարելավել դրանց վիճակը և զերծ պահել ոչ իր նշանակության փոխադրամիջոցների կայանումից, որոնք հաճախ խցանման պատճառ են դառնում»,– կարդում ենք նախագծի մեջ:

Վերջինները նաև գտնում են, որ քաղաքային տրանսպորտի զարգացման կարևորագույն պայմաններից է Երիտասարդական կայարանի 2–րդ մուտքի կառուցումը և տրամվայները Երևանում կրկին շահագործելը:

ՀՀԿ–ի նախընտրական ծրագրում տրանսպորտի զարգացման հետևյալ տեսլականն է դրվել՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր և արդյունավետ երթուղային ցանցի մշակում և կիրառում, միկրոավտոբուսների հնարավորինս բացառման սկզբունքով մեծ և միջին տեղատարողությամբ նոր ավտոբուսների ձեռքբերում, ինչպես նաև էլեկտրոնային և միասնական տոմսային նորագույն համակարգի ներդնում՝ սոցիալական խմբերի համար հստակ զեղչերի կիրառմամբ։

Երևանյան ներկայի իշխանությունը նաև նախատեսում է կանգառասրահները համապատասխան կահավորանքով արդիականացնել, նոր տրոլեյբուսներ ձեռք բերել և տրոլեյբուսային ցանցը ընդհանուր տրանսպորտային ցանցին ինտեգրել:

«Ելք» դաշինքը պատրաստվում է ձևավորել ավտոբուսային միջանցք, որի շնորհիվ պողոտաների երթևեկելի գծերից մեկը պիկ ժամերին կհատկացվի բացառապես ավտոբուսների և տրոլեյբուսների երթևեկությանը: Նրանք նաև ցանկանում են գործարկել «Զվարթնոց» օդանավակայանը Երևանի կենտրոնին կապող ավտոբուսային շուրջօրյա երթուղին:

Խստագույն միջոցներ կձեռնարկվեն քաղաքային տրանսպորտից օգտվող քաղաքացիների սպառողական իրավունքները պաշտպանելու համար՝ վարորդների արտաքին տեսքի, պահվածքի, տրանսպորտային միջոցների մաքրության և տեխնիկական պատշաճ վիճակի, դրանցում հնչող երաժշտության հարցերը կլինեն վերահսկողության ներքո:

Նրանք նաև մտադիր են ներդնել «խելացի» լուսացույցներ, որոնք երթևեկությունը կկարգավորեն ըստ ծանրաբեռնվածության: Մինչև դրանց տեղադրումը բոլոր խոշոր խաչմերուկներում կգործեն ենթակարգավարներ: Դե, իսկ Երևանի մետրոպոլիտենի կառուցումը կդառնա շարունակական պրոցես և մինչև 2022 թ. կգործարկվի մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան: Կվերացվի Երևանում կայանատեղիների սպասարկման մենաշնորհը և կայանատեղիների կազմակերպումը կվստահվի այնպիսի ընկերությունների, որոնք կապահովեն նվազագույն գին և առավելագույն որակ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer