Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հովհաննես Սահակյան. «Շնորհակալություն հայտնեք էն կամքին, որը ցուցաբերեցինք ընտրական գործընթացների հետ կապված». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած խորհրդարանի ընտրությունների ժամանակ թե՛ պետական, թե՛ մասնավոր ընկերություններում աշխատակիցների ուղղորդման, իսկ ընտրության օրը ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգերին, ՀՀԿ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Փաստի» հետ զրույցում հայտարարում է, որ եթե հետընտրական զարգացումներ չեղան, ուրեմն նորմալ ընտրություններ են եղել:

Հովհաննես Սահակյանը չի լինելու նոր խորհրդարանում: Ներկայացնում ենք նրա հետ «Փաստի» զրույցը:

– Պարոն Սահակյան, Ձեր ապագան որոշվե՞ց, Դուք ո՞ր կառույցում եք լինելու:

– Էնպես չի, որ իմ ապագան անորոշ էր, հիմա էլ պետք է որոշվի: Երբ թիմի անդամ ես, թիմային աշխատանքի մեջ ես, իսկ ես 2002–ից ՀՀԿ անդամ եմ, ինչը ենթադրում է ապագայի հետ կապված թիմային որոշումների կայացում՝ կախված, թե որտեղ ավելի օգտակար կլինես թե՛ թիմին, թե՛ ժողովրդին: Մեր թիմը ոնց կորոշի, էդպես էլ կանենք:

– Այսինքն, դեռ որոշված չէ՞ Ձեր ապագա տեղը: Արդեն իսկ անուններ են շրջանառվում Ձեր ղեկավարած պետաիրավական հանձնաժողովը նախագահելու առթիվ՝ Ֆելիքս Ցոլակյան, Միհրան Պողոսյան և այլն:

– Ասեմ, որ կադրային հարցերի հետ կապված մեր կուսակցությունում թե՛ գործադիր մարմնում, թե՛ իմ հետ որևիցե մի կադրային հարց էս պահի դրությամբ չի քննարկվել: Ամեն ինչ իր ժամանակի մեջ կքննարկվի և՛ ԱԺ նախագահի տեղակալների, և՛ հանձնաժողովների նախագահների ու տեղակալների, և մնացած այլ պաշտոնների հետ կապված:

– Ստացվում է՝ Ձեր ծառայություններն ԱԺ–ում իշխանությանն այլևս պետք չե՞ն:

– Ես ասացի, որ թիմն է որոշում, երբ որ թիմի մեջ ես, թիմի ղեկավարն է որոշում, թե թիմի որ անդամը իր ուժերը, փորձը, գիտելիքները որտեղ կարող է օգտագործել և պիտանի լինել:

– Ասվում է, որ ՀՀԿ–ում անորոշություն է. թիմի անդամներին անորոշության մեջ պահելն ինչպե՞ս է ազդում ՀՀԿ–ականների հարաբերությունների վրա:

– Կադրային հարցերի վերաբերյալ, կարծում եմ, սպառիչ պատասխանեցի: Ամեն ինչ ունի իր ժամանակը: Գիտեք, որ ՀԱԿ–ը դիմել է Սահմանադրական դատարան, և դրա հետ կապված ժամկետների որոշակի փոփոխություն կա ԱԺ–ում: Չես կարող ՍԴ որոշումից առաջ ընկնել և որոշումներ կայացնել: Անորոշության հետ կապված որևէ խնդիր չկա:

– Այդ դեպքում ինչպես հասկանանք, որ նույն ՀՀԿ վերնախավը չի սպասում ՍԴ վճռին և ակտիվ բանակցում է Դաշնակցության հետ՝ ապագա կոալիցիայի ու պորտֆելների, պաշտոնների շուրջ:

 – Համեմատությունը սխալ է, պաշտոնների շուրջ չեն հանդիպումները, նախ՝ քաղաքական քննարկումները համագործակցության շրջանակների շուրջ են: Եվ եթե նույնիսկ պաշտոնների շուրջ էլ են, դա չի նշանակում, որ էդ պաշտոններին հենց վաղը նշանակելու են: Իրավական առումով որևէ գործընթաց տեղի չի ունենում: Այսինքն, մենք ոչ մեկի հետ չհանդիպե՞նք, ոչ մի բան չխոսե՞նք:

– Պարոն Սահակյան, խորհրդարանի ընտրությունների ժամանակ բազմաթիվ ահազանգեր եղան ուղղորդումների և ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ: Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ–ն ի զորու չէ փոխել ընտրվելու իր մարտավարությունը ու հրաժարվել ընտրակաշառքից:

– Մենք գիտենք, որ ընտրությունների հաջորդ օրը նույնիսկ էն ավանդական հավաքվել, բողոք՝ անկախ կա՞ որևէ խախտում, թե՞ չկա, նույնիսկ նման գործընթաց տեղի չունենցավ: Նախ՝ դա գալիս է նաև նրանից, որ Ընտրական օրենսգիրքը կազմելու ժամանակ մենք նորմալ բազա՝ գործիքակազմ ստեղծեցինք՝ նորմալ ընտրություններ կազմելու և անցկացնելու համար: «4+4+4» ձևաչափով մենք քննարկեցինք և ընդառաջեցինք գրեթե բոլոր առաջարկներին, այդ թվում՝ ստորագրված ցուցակների հրապարակմանը, իրավական առումով ամրագրել ենք, և մենք տեսանք, որ ցանկության դեպքում բոլոր մասնակիցները կարող են վերահսկել և վերահսկեցին ընտրական գործընթացները: Եվ տեսանք, որ որևէ ահազանգ, որևէ խնդիր չի եղել:

– Ահազանգերը բազմաթիվ էին, թե՛ պետական ու մասնավոր հատվածում ուղղարդելու, թե՛ ընտրակաշառքի առթիվ:

– Ընտրակաշառքների մասով իրավապահ մարմինները ստեղծել էին թեժ գիծ և արագ արձագանքման խումբ: Ոչ միայն արձագանքները, այլև մամուլում հրապարակումները ուսամնասիրվել և ուսումնասիրվում են, որոնց հետ կապված կներկայացվեն նաև վերջնական տեսակետներ: Հետընտրական պրոցեսները մինչ օրս եղել են շատ դաժան, շատ բուռն և այլն, էս դեպքում մենք տեսանք, որ որևէ հետընտրական պրոցես չկա: Սա ընտրությունների լավագույն գնահատականն է:

– Ասել է թե՝ իշխանությունը պետք է շնորհակալություն հայտնի ընդդիմությանը՝ Սեյրան Օհանյանին, ՕՐՕ–ին, ՀԱԿ–ին և մյուսներին, որ հետընտրական զարգացումներ չեղա՞ն:

– Չէ, շնորհակալություն հայտնեք ԸՕ–ի վրա օր ու գիշեր աշխատողներին, շնորհակալություն հայտնեք էն կամքին, որը ցուցաբերեցինք ընտրական գործընթացների հետ կապված: Հիմա ՕՐՕ–ն կամ մյուսը, եթե փաստեր չկան, ի՞նչ անեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal