Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Միասնություն» շարժման և «Ծառուկյան» դաշինքի միջև քաղաքական պայմանավորվածություն երբևէ չի եղել․ Արման Վարդանյան․ «Իրավունք»

SOCIETY

«Իրավունք» թերթը գրում է․

Դեռեւս խորհրդարանական ընտրությունների մեկնարկին ԱԺ հինգերորդ գումարման ԲՀԿ խմբակցության ղեկավար, այսօր արդեն «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե Երեւանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակը կգլխավորի «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը, ով նախկինում եղել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը: Սակայն, ոչ միայն Ա. Վարդանյանը չգլխավորեց դաշինքի ցուցակը, այլ առհասարակ դաշինքը չմասնակցեց ընտրություններին: Իսկ թե ի՞նչն էր պատճառը, որ չկայացավ «Միասնություն»-«Ծառուկյան» դաշինք համագործակցությունը, «Իրավունքի» հետ այս մասին առաջին անգամ խոսեց հենց ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:


«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԵՂԵԼ»

– Պարոն Վարդանյան, ողջ մամուլը գրեց, որ Դուք եք գլխավորելու Երեւանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի ցուցակը: Ի վերջո, ի՞նչը խանգարեց, որ դա տեղի չունեցավ:

–«Միասնություն» համազգային շարժումը խորհրդարանական ընտրություններից առաջ նախաձեռնել էր մեր երկրի համար միասնական լուրջ բեւեռ ստեղծելու մի շատ կարեւոր գործընթաց: Եվ այդ նպատակով անձամբ հանդիպումներ եմ ունեցել բազմաթիվ կուսակցությունների, քաղաքական ուժերի առաջնորդների հետ։ Մի պահ արդեն իսկ նշմարվել էր որոշակի կոնսոլիդացիա, որի բանակցություններին եւ խորհրդատվական հանդիպումներին մասնակցում էին ՀՀ-ում ծանր կշիռ ունեցող քաղաքական ուժեր, ինչպիսիք էին «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Միասնությունը»՝ որպես նախաձեռնող: Եվ չնայած ողջ գործընթացը գնում էր դրական հունով, ինչ-որ պահից այդ բեւեռը չձեւավորվեց։ Թե ինչն էր դրա պատճառը կամ պատճառները, առանձին թեմա է եւ մի օր անպայման կխոսեմ այդ մասին: Պարզապես, դրա մասին խոսելուց հետո մեր ժողովուրդը եւս մեկ անգամ մեծ հիասթափություն կապրի քաղաքական ուժերից եւ որոշ քաղաքական լիդերներից...

Ինչեւէ, երբ այդ փուլում միասնական բեւեռ ձեւավորելը չստացվեց, «Միասնությունը» պաշտոնապես որոշում կայացրեց չմասնակցել խորհրդարանական ընտրություններին: Բայց մեր երիտասարդ թիմակիցներից ոմանք ցանկություն հայտնեցին իրենց ուժերը փորձել ռեյտինգային ընտրակարգով եւ ընդգրկվեցին «Ծառուկյան» դաշինքի ցուցակում: Ասեմ նաեւ, որ մեր թեկնածուները բավական մեծ լումա են ունեցել ձայն բերելու եւ ձայն ստանալու գործընթացում, սակայն պաշտոնապես որեւէ աջակցություն մեր կողմից Դաշինքին չի եղել: Այսինքն' քաղաքական պայմանավորվածություն «Միասնությունը» «Ծառուկյան» դաշինքի հետ չի ունեցել այն փուլից, երբ չկայացավ այդ մեծ կոնսոլիդացիան, որի նախաձեռնողը հենց «Միասնությունն» էր։

– Կարելի՞ է ենթադրել, որ երբ Ն. Զոհրաբյանը նշում էր, թե Դուք եք «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն, արդեն իսկ համաձայնեցված չէր Ձեզ հետ:

– Սա առաջարկ էր, որն ինձ արվել էր հենց այդ օրերին, բայց մենք պաշտոնապես չստորագրեցինք որեւէ փաստաթուղթ: Իսկ դաշինքը ստեղծվեց «Բարգավաճ Հայաստանի», «Ալյանսի» եւ «Առաքելություն» կուսակցության հենքի վրա, այնինչ, շատ ավելի մեծ կոնսոլիդացիա էր ձեւավորվել, եւ գրեթե բոլոր մասնակիցները կողմ էին արմատական փոփոխություններին։ Ցավոք սրտի, այդ հայեցակարգի կողմնակիցները չմտան Ծառուկյան դաշինքի մեջ։ Որոշները այլ ձեւաչափով մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, սակայն խորհրդարան մուտք գործելու համար չհաղթահարեցին անցողիկ շեմը, իսկ մի մասն ընդհանրապես չմասնակցեց ընտրություններին։ Ըստ էության, այդ ժամանակ արդեն իսկ մեր կողմից կար որոշում՝ պաշտոնապես չմասնակցելու ընտրություններին: Ընդ որում՝ առաջարկի մասին չեմ խոսել, որ դրական եմ ընկալում այն:

Ի դեպ, այն եղել է ոչ թե Ն. Զոհրաբյանի կողմից, այլ հայտարարության մեջ շեշտվել է Գագիկ Ծառուկյանի անունը: Այսինքն՝ սա դաշինքի միասնական առաջարկն է եղել։ Արդյունքում եղավ այն, ինչ կանխատեսելի էր շատ վաղուց։ Ինձ համար անընդունելի էր ընտրություններին մասնակցել ուղղակի մասնակցության համար։ Օրինակ՝ օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ կարեւորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը, բայց քանի որ ես քաղաքական գործիչ եմ, ոչ թե մարզիկ, նախընտրեցի զերծ մնալ թե՛ ցուցակը գլխավորելուց, թե՛ ընտրություններին առանձին մասնակցելուց, քանի որ ինձ համար գլխավորը հաջողության հասնելն էր, որի արդյունքում կհաղթեր ժողովուրդը։

«Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ՈՒ Ն. ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐԱՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՇՈՒՄ ԵՆ, ՔԱՆ ԻՐԵՆՑ ՁԱՅՆԵՐՆ ԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ»

– Դուք նշեցիք, որ դեռեւս որոշ փակագծեր չեք բացի, որպեսզի էլի ավելի մեծ հիասթափություն չապրի ժողովուրդը քաղաքական ուժերից եւ քաղաքական լիդերներից: Սակայն, ժողովուրդը հիմա էլ հիասթափվում է' տեսնելով, որ Երեւանի քաղաքապետի ընդդիմադիր երկու թեկնածուները ոչ այնքան պայքարում են իշխանության, որքան միմյանց դեմ:

– Ինձ համար անգամ տարօրինակ չէ, որ Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը ընդհանուր եզրեր չեն գտնում, որովհետեւ սրանք քաղաքական ընտրություններ չեն: Որեւիցե մեկը չի խոսում արտաքին վեկտորների եւ ներքին տնտեսական իրավիճակի, քաղաքի զարգացման մասին, այլ խոսում են սանմաքրումից ու լուսավորությունից: Ուստի՝ տեղական ինքնակառավարման ընտրություններում իրենց շատ դժվար է մրցել Տարոն Մարգարյանի հետ, որովհետեւ նա, անկախ բոլոր գնահատականներից, որոնք նրա հասցեին հնչում են, փայլուն տիրապետում է տեղական ինքնակառավարման ոլորտին: Ի վերջո, եղել է թաղապետ, երկար տարիներ զբաղեցրել է փոխքաղաքապետի եւ քաղաքապետի պաշտոն եւ նրա ու երկու ընդդիմադիր թեկնածուների բանավեճը շատ տարբեր հարթության մեջ է: Ն. Փաշինյանի եւ Զ. Փոստանջյանի բանավեճային առավելությունը հենց այն է, որ իրենք քաղաքական դեմքեր են, իսկ Տ. Մարգարյանը կոնկրետ տեղական ինքնակառավարման մասնագետ է: Ու այս առումով' Զ. Փոստանջյանն ու Ն. Փաշինյանն իրար ավելի շատ մաշում են, քան իրենց ձայներն են ավելացնում:

– Իսկ որքանո՞վ էր արդարացված, որ երկրի թիվ երկու քաղաքական ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը, առհասարակ չմասնակցեց ավագանու ընտրություններին: Մի՞թե Ձեզնից բացի, դաշինքում այլ քաղաքապետի թեկնածու չգտնվեց:

– Ճիշտ կլինի իրենց տալ այս հարցը: Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանություններ կամ գնահատականներ հնչեցնել։ Բայց կարծում եմ՝ եթե քաղաքական ուժն ունի ասելիք, ապա պետք է մասնակցի բոլոր ընտրություններին՝ լինի Երեւանի, թե Վանաձորի, էական չէ: Կայացած քաղաքական ուժը պետք է պատրաստ լինի բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում երկրում, անկախ նրանից, երկրի երկրորդ, թե չորրորդ ուժն է: Շատերը չմասնակցեցին Երեւան քաղաքի ընտրություններին, ինչն ինձ համար անհասկանալի էր: Ընդամենը վերջին րոպեին գրանցել «Երկիր ծիրանին», որպեսզի կոլապսի չմատնվեն ընտրությունները, իրականում ցույց է տալիս այն անտարբերությունը, որը ցավոք, ստեղծվեց խորհրդարանական ընտրություններից հետո ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ ժողովրդի կողմից:

«ՄԵԶ ՄՈՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՍՏԱՑՎՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ, ՔԱՆ ԻՐԱՐ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ»

– Ավագանու ընտրություններին չմասնակցելը «Ծառուկյան» դաշինքը պատճառաբանեց, թե չեն հասցրել ծրագիր կազմել: Նախկինում եղել եք Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը եւ թերեւս տեղյակ կլինեք' ԲՀԿ-ում քաղաքային իշխանություն ձեւավորելու ծրագիր չի՞ եղել:

– Յոթ տարի առաջ եմ եղել ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը, եւ այն ժամանակ որոշ անհամաձայնությունների պատճառով վայր եմ դրել իմ մանդատը ու այս տարիներին շփում չեմ ունեցել ԲՀԿ-ի հետ, քանի որ անկուսակցական եմ եղել: Իմ շփումները «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հետ առ այսօր կրում են անձնական բնույթ եւ տեղավորվում են մտերմության տրամաբանության մեջ, ոչ թե քաղաքական, որովհետեւ մեզ մոտ ավելի լավ ստացվում է մտերմություն անել, քան իրար հետ քաղաքականությամբ զվաղվել: Այդ առումով ոչ մի ծրագրային դրույթ իրենց հետ չեմ քննարկել, որպեսզի ասեմ՝ ունեին, թե՝ ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak