Մալթայում ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն ապրիլի 28-ին կհանդիպեն Մալթայի Վալետա քաղաքում: Նախարարների հանդիպման օրակարգում է լինելու Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունների հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Առաջին անգամ քննարկվելու է և որոշում կընդունվի, թե արդյոք ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեն ազդելու է բանակցային գործընթացի վրա: Ներկա է լինելու նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ավելի վաղ նախարարը, պատասխանելով հարցին, թե ինչ կասի, եթե Մալթայում հայտնի դառնա, որ բանակցային գործընթացն առկախվում է, ասել էր. «Կասենք` համեցեք, առկախեք: Թե պետք է անեք, արեք: Մենք էլ պատասխան տանք, տակ չենք մնա: Չենք գնում կռիվ անելու, սակայն անիրավությունների դեմ չկա պատասխան, որ չենք տալու»: