Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ադրբեջանը կորցնելու է նոր տարածքներ. Հանգուցային պահ Մոսկվայում

ПОЛИТИКА

ԼՐԱԳԻՐ/ Ադրբեջանն ի վերջո հասավ իր նպատակին՝ այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպումը արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ադրբեջանը երկու անգամ այդ մասին հայտարարեց հունվարից ի վեր, Հայաստանը երկու անգամ էլ մերժեց: ՀՀ խորհրդարանի ընտրությունից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, թե կսպասեն ընտրության ավարտին, որից հետո Հայաստանը ստիպված է վերադառնալ բանակցություններին:

Հայաստանը բանակցությունը շարունակելու համար երկու հիմնական նախապայման է առաջ քաշել՝ հետաքննության մեխանիզմի ներդրումը շփման գծում եւ Արցախի կարգավիճակը: Դա նաեւ Վիեննայի օրակարգն է, այսինքն՝ նաեւ Մինսկի խմբի համանախագահների համենայնդեպս արեւմտյան համանախագահների պահանջը:

Վիեննայի հանդիպումից հետո Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ՀՀ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում հրապարակված հայտարարության մեջ բացակայում էին Վիեննայի օրակարգի հիմնական պայմանավորվածությունները: Դրանից անմիջապես հետո Երեւանում Ֆրանսիայի դեսպանը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, ասելով, որ համանախագահների համար առաջնահերթությունը Վիեննայի պայմանավորվածություններն են:

Ադրբեջանը հրաժարվել է Վիեննայի օրակարգից եւ փորձում է խնդիրը տեղափոխել եռակողմ ձեւաչափ: Դա բնական է, քանի որ Հայաստանն ապրիլյան պատերազմի արդյունքում գերադասելի դիրքում է հայտնվել, իսկ Ադրբեջանը՝ խորը փակուղում: Այդ նպատակով, այս տարվա փետրվարին Ադրբեջանը փորձեց կրկնել ապրիլյան ագրեսիան, սակայն ծանր հարված ստացավ ու հայտնվեց էլ ավելի մեծ փակուղում:

Ակնհայտ է, որ այս պահին Ադրբեջանին բացառապես հետաքրքրում է մեկ հարց՝ Հայաստանին ստիպել հրաժարվել իր նախապայմաններից, եւ հատկապես՝ շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդրումից: Այս հարցում արեւմտյան համանախագահները հաստատակամ են, իսկ Ռուսաստանը հստակ չի արտահայտվում: Ադրբեջանը հույս ունի Ռուսաստանի օգնությամբ Հայաստանին ստիպել հրաժարվել այդ նախապայմանից, այդ պատճառով էլ ձգտում է ամեն կերպ վերականգնել եռակողմ ձեւաչափը: Դա թույլ կտա բանակցությունը շարունակել իր «պայմաններով» ու իրավունքով:

Հայաստանի համար նախապայմաններից հրաժարվելը կործանարար հետեւանքներ է ունենալու: Ռուսաստանը նախորդ երկու դեպքերում առանձնապես հակված չէր Երեւանին եռակողմ հանդիպման «բերելու», սակայն այս անգամ իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Բանն այն է, որ Թրամփի «վերջնագրից» հետո Թուրքիան անցել է ամերիկյան «ճամբար», եւ ներկայում Ռուսաստանն Ադրբեջանին «պահելու» խնդիր է լուծում:

Այդ նպատակով Հայաստանին ի վերջո «համոզեցին» մասնակցել եռակողմ հանդիպմանը, իսկ հանդիպման նախօրեին Ադրբեջան հասավ ռուսական ժամանակակից զենքի նոր խմբաքանակ:

Հայաստանը փաստորեն հերթական անգամ գործում է հանուն Ռուսաստանի: Սակայն հանդիպման նախօրեին հայտարարվեց, որ հանդիպմանը միանալու են նաեւ համանախագահները: Ինչպես Սանկտ Պետերբուրգից հետո, համանախագահները կրկին մենակ չթողեցին Հայաստանին:

Հայաստանը պետք է պահի իր նախապայմանները ցանկացած գնով, հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի են լինելու թե Հայաստանի, թե հենց իշխանության ու Սերժ Սարգսյանի համար: Այն է՝ պետք է պնդի հետաքննության մեխանիզմի ներդրման պայմանավորվածությունը եւ հրաժարվի բանակցությունից, մինչեւ այդ մեխանիզմների ներդրումը չիրականացվի:

Այդ դեպքում Ադրբեջանին ստիպելու են համաձայնվել, իսկ եթե Բաքուն շարունակի համառորեն հրաժարվել, տեղի է ունենալու այն, ինչը եթե կարճ ձեւակերպենք՝ կորցնելու է նոր տարածքներ, կամ ունենալու է այլ խոշոր կորուստներ, ի վերջո գալով «հայկական պայմաններով» խաղաղությանը:

Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը ծանր գնով դուրս եկան նախորդ տարիների փակուղուց ու բանակցային գործընթացում առաջին անգամ հայտնվեցին ուժեղ դիրքերում: Բացառիկ պահ է, որը չի կարելի բաց թողնել:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ