Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Աթանեսյանը հայհոյեց ինձ, այնուհետեւ հարվածեց, եւ եղավ այն, ինչ եղավ»․ Սիմոն Բաբայանը՝ երեկվա ծեծի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրապարակ / Ես դատապարտում եմ ցանկացած ապօրինի գործողություն, ցավում եմ կատարվածի համար։ Տիգրան Աթանեսյանը, Արմեն Սողոմոնյանը եւ Երվանդ Վարոսյանը երկար ժամանակ իրենց էջերում բազմիցս վիրավորել են ինձ, պալատի աշխատակազմին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը։ «Հերթական մի վիրավորական արտահայտությունն էր գրառել Տիգրան Աթանեսյանը, դրա առթիվ ես համապաստախան ստատուս դրեցի եւ նշեցի, որ նման բաները հարիր չեն մեզ։ Հաջորդ օրը հրապարակային Տիգրան Աթանեսյանը «Attorney At Law» խմբում անձնական բնույթի սեռական հայհոյանքներ է հնչեցրել ինձ, ընտանիքիս հասցեին։ Նշվածի հետ կապված ցանկացա հանդիպել Տիգրան Աթանեսյանի հետ՝ պարզաբանում պահանջել, այնտեղ էի գնացել գործընկերոջս՝ Արսեն Հարությունյանի հետ։ Տիգրան Աթանեսյանը հայհոյեց իմ անձը, այնուհետեւ հարվածեց, եւ եղավ այն, ինչ եղավ»։

Սիմոն Բաբայանի ներկայացմամբ՝ Արսեն Հարությունյանը հարվածների հետեւանքով դիմածնոտային վնասվածք է ստացել, ինքը եւս վնասվածք է ստացել, սակայն ակնառու չէ։ Նրա խոսքով՝ ճանապարհին հանդիպել են փաստաբաններ Վրեժ Խաչիկյանին, Գեւորգ Մկրտչյանին, նրանք իմացել են՝ խնդիրը ինչն է եւ ցանկացել են գնալ իրենց հետ․ «Մտանք գրասենյակ եւ խնդրեցի այնտեղ գտնվող աղջկան դուրս գալ, քանի որ հայհոյանքներ էր գրառված։ Աղջիկը դուրս չգնաց, խնդրեցի Տիգրան Աթանեսյանին պարզաբանի, սակայն վերջինս հայհոյեց եւ հարվածեց։ Ես հակարադարձեցի, Վրեժ Խաչիկյանը եւ Գեւորգ Մկրտչյանը փորձեցին հանդարտեցնել։ Իրավիճակը տեւեց մեկ րոպե։ Այնուհետեւ Տիգրան Աթանեսյանը տարածեց ստահոդ տեղեկություններ, բայց առաջին հարվածողը Տիգրանն է եղել, առաջին հայհոյողն էլ է Տիգրանը եղել»։ Սիմոն Բաբայանի խոսքով՝ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել, որպեսզի ոստիկանությունից գործը տեղափոխվի ՔԿ մարմին, քանի որ տեղեկացված են, որ Տիգրան Աթանեսյանը ոստիկանապետի փաստաբանն էր։ 

Բաբայանը նաեւ նշեց, որ Արմեն Սողոմոնյանին ինքը որեւէ առարկայով չի հարվածել, պարզապես տեղի է ունեցել քաշքշուկ, իսկ Սողոմոնյանի վնասվածքի մասին ոչինչ չի կարող ասել։ Անդրադառնալով մյուս կողմի պնդմանը, թե հարձակման թիկունքում կանգնած է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը՝ Բաբայանը նշեց, որ Արա Զոհրաբյանի առնչությունը բացառապես այդ դեպքում բացակայում է․ «Հայհոյանքերը ուղղված են եղել ինձ, իմ ընտանիքին, նա անգամ իրազեկված չի եղել, որ պետք է հանդիպեմ Տիգրան Աթանեսյանին»։

Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել էր, որ իր գրասենյակում հարձակման է ենթարկվել, հարձակվողներն են եղել ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն:

Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում