Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարեն Կարապետյանը ծանոթացել է Ջրային տնտեսության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին

POLITICS

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության առջև դրված խնդիրները, ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարա կայնության հետ կապերի վարչությունից:

Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ աշխատանքներն իրականացվում են ըստ կառավարության գործունեության ծրագրի: Բարեփոխումների շրջանակում վերջին վեց ամիսների ընթացքում ոռոգման համակարգի 37 ջրօգտագործողների ընկերությունները խոշորացվել են և հասցվել  14-ի: Որպես պարտադիր պայման ՋՕԸ-երը տեղեկայվելու են ոռոգման խնդիրներ ունեցող համայնքներում, որպեսզի ոռոգման սեզոնին անձամբ բախվեն այն խնդիրներին, որոնք ունեն գյուղացիները և գտնեն լուծումներ: ՋՕԸ-երի խոշորացման արդյունքում օպտիմալացվել են կրկնվող հաստիքները, արդյունքում տարեկան տնտեսվելու է 450-480 մլն դրամ: Միավորվել են նաև ջրառ իրականացնող երկու ընկերությունները, տնտեսվել է 35 մլն դրամ: Հարությունյանը տեղեկացրել է, որ կոմիտեի 4 ԾԻԳ-երից մեկը լուծարվել է, իսկ երեքը միավորվել են մեկում. այստեղ ևս տնտեսվել է 134 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջին փուլով կոմիտեն տնտեսել է 620 մլն դրամ: Բացի այդ, կոմիտեի ենթակայությամբ գործող ԾԻԳ-երը վերջին վեց ամսվա ընթացքում անցկացրել են 4 մրցույթ և պայամանագրերը կնքել նախահաշվային գնից 25 տոկոսով ավելի ցածր գնով, ինչի արդյունքում տնտեվել է ևս կես միլիարդ դրամ: Կոմիտեի նախագահը նշել է, որ այժմ մշակվել է ջրային կառավարման ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր, որն առաջիկայում կներկայացվի կառավարության աշխատակազմ 1-1,5 ամսվա ընթացքում: Դրանում կներառվեն առաջարկներ նաև անհուսալի դեբիտորական պարտքերի հետ կապված, որոնք կուտակվել են դեռևս 2002 թվականից:

Անդրադառնալով ոռոգման ջրի համակարգում հաշվառման գործընթացներին՝ Հարությունյանը զեկուցել է, որ ոռոգման համակարգերում և Սևանա լճից դուրս եկող ջրագծերի վրա արդեն իսկ տեղադրվել են հանգուցային ջրաչափեր, սակայն լիարժեք հաշվառում իրականացնելու համար հանրապետությունում անհրաժեշտ է ներդնել ևս 2100 ջրաչափ: Ծրագրի արժեքը գնահատվում է 2-3 մլն դոլար և այժմ աշխատանքներ են տարվում դոնոր կազմակերպությունների հետ՝ միջոցներ ներգրավելու նպատակով: Կոմիտեի նախագահի խոսքով, ՋՕԸ-երի գործունեության հաշվետվությունը քննարկվում է յուրաքանչյուր ամիս և գոր ծունեությունը գնահատվում է ըստ հայտանիշերի: Հարությունյանն ընդգծել է, որ համակարգում բարեփոխումներ իրականացնելուց հետո այն ևս նախատեսվում է հանձնել մասնավոր կառավարման: Նշվել է նաև, որ հաշվիչներ են տեղադրվում բոլոր պոմպակայաններում՝ էներգետիկ կորուստները վերացնելու նպատակով:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է ջրային տնտեսության համակարգում բարեփոխումների շարունակական իրականացումը և ընդգծել. «ՋՕԸ-երի հետ կապված ուղղությունը ճիշտ եք ընտրելՇատ կոշտ գնում եք հաշվառման համակարգիամբողջական ներդրմանըԵրբ հաշվառման համակարգը դնեքհաստատուն ծախսերը հասկանաք, դրանից հետո կխոսենք ենթակառուցվածքների կատարելագործ ման մասինՇատ համարձակ գնում եք առաջ»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին օժանդակել կոմիտեին՝ ոռոգման համակարգի հաշվառման գործընթացն իրականացնելու նպատակով դրամաշնորհային ծրագրեր ներգրավելու հարցում:

Այնուհետև անդրադարձ է կատարվել ոռոգման ջրի սակագնային քաղաքականությանը, խմելու ջրի մատակարարման գործընթացին, մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Անդրադառնալով «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ի և բաժանորդների միջև խմելու ջրի մատակարարման պայմանագրերի կնքման գործընթացին՝ Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության կոմիտեի պատասխանատուներին հորդորել է գործընթացը հնարավորինս արագացնել և առաջ շարժվել հստակ ժամանակացույցով: Ի պատասխան վարչապետի հարցին՝ զեկուցվել է, որ այսօր Երևանում ջրամատակարարումը հասցվել է օրական միջինը 23,65 ժամ ի: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե այսօր հանրապետությունում որքան  բաժանորդ կա, որոնց «Վեոլիա ջուր»-ը չի սպասարկում: Նշվել է, որ կա նման 560 համայնք: Ջրային տնտեսության պետական կոմիտեն այդ համայնքների հարցի լուծումը տեսնում է կլաստերների բաժանմամբ և հետագայում դրանց ջրային տնտեսության կառավարումը ևս մասնավոր օպերատորին հանձնելու միջոցով:

Վարչապետը զարմանք է արտահայտել 560 համայնքի առկայության կապակցությամբ և նշել. «Այսպես չի կարող լինելհամայնքների կեսը գտնվում է համակարգից դուրսՊայմանագիրը կնքելիս ինչո՞ւ ենք այդպես վարվելո՞րն էրտրամաբանությունըբնակչության 40 տոկոսը սպասարկման պայմանագրից դուրս է»: Կարեն Կարապետյանը կարևորել է նշված համայնքների բաժանորդների սպա սարկման նպատակով մասնավոր օպերատորի ներգրավումը և նշել, որ չի կարող երկրի 40 տոկոսն ապրել մի ռեժիմով, 60-ը՝ մեկ: 

 Այնուհետև մանրամասներ են ներկայացվել Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 90 մլն եվրո արժողությամբ ջրամբարի շինարարական աշխատանքները մեկնարկել են հունվարի 23-ից և հաջողությամբ շարունակվում են: Դրանք  կտևեն 48 ամիս: Ջրամբարի ընդհանուր տարողությունը 29 մլն մ³ է, դրա իշխման տակ կլինի 3200 հա ոռոգելի հողատարածք:

Քննարկվել են նաև ՀՀ տարածքում առավելապես խոշոր քաղաքների և դեպի Սևան լիճ ուղղված կեղտաջրերի մաքրման կայանների ներկա վիճակին, բիոլոգիական մաքրմանը, Արփա-Սևան թունելի վերանորոգմանը և 2017թ. պլանավորված Սևանա լիճ ջրի տեղափոխմանը վերաբերող հարցեր:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal