Bloomberg-ին հայտնի Է դարձել աշխատակիցների հաստիքակազմը կրճատելու Պետդեպի պլանների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պլանավորում Է 9 տոկոսով կրճատել աշխատակիցների հաստիքակազմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ:
Գործակալության տվյալներով՝ պլանավորվում Է կրճատել 2,3 հազար ամերիկացի դիվանագտների եւ ծառայողների ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այս կերպ մտադիր Է պակասեցնել գերատեսչության ծախսերը:
Նշվում Է, որ կրճատման գործընթացը կարող Է տեւել ավելի քան երկու տարի: Օգնություն ցուցաբերելու եւ բյուջեի կրճատման վերահսկողության համար վարձել են Lockheed Martin ընկերության նախկին աշխատակից եւ Կոնգրեսում քաղաքական խորհրդական Ուիլյամ Ինգլիին:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ երբ Թիլերսոնն զբաղեցրեց իր պաշտոնը, ցնցվել Էր այն բանից, թե որքան միջոցներ Է Պետդեպը ծախսում արտասահմանում աշխատող դիվանագետների ընտաիքների անդամների ապրուստի եւ կրթության վրա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել Է 2018 թվականի բյուջեի նախագիծը, որում նախատեսվում Է Պետդեպարտամենտի ծախսերի կրճատում 28 տոկոսով՝ պաշտպանության նախարարության ծախսերի միաժամանակյա 10 տոկոս ավելացմամբ հանդերձ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: