Անահիտ Կիրակոսյանի ավագ դստեր հուզիչ գրառումը՝ նրա ծննդյան օրվա առթիվ
LIFEԱնահիտ Կրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ կյանք, իմ թանկ, իմ ամենակարևոր, շնորհավոր ծնունդդ, կյանքիս կարևորագույն ձեռքբերում: Դու ծնվել ես, որ ինձ համար լինես երբեմնի ամենաթանկ նվերը…Դու իմ հատուկենտն ես էս աշխարհում, ում ունենալու համար անվերջ շնորհակալ եմ իմ բախտից ու ճակատագրից, որովհետև բախտաբերություն ա քեզ պես լավագույն հատկանիշների ամբողջացված կերպարին որպես մայր ունենալը, ով ամեն վայրկյանս լցնում ա երջանկությամբ, իրական հեքիաթով ու ուրախությամբ՝ ստիպելով ավելի սիրել ու գնահատել իրեն: Սիրում եմ քեզ կանգնած, պառկած, արթուն և քնած, սիրում եմ քեզ ժամը մեկին, երկուսին, ժամը երեքին և ժամը հավերժին… Սիրում եմ քեզ հետո, առաջ և հենց հիմա: Սիրում եմ քեզ, որովհետև քո մեջ եմ գտել լավ մարդու, հմայիչ կնոջ ու հիասքանչ մոր կերպարները»։