Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Միզել լորդերի գլխին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սկիզբը կարդացեք այստեղ

Լոնդոնը շատ չէր տարբերվում Փարիզից: Անգլիական «լավագույն» տներում գիշերանոթների պարունակությունը թափում էին բուխարիների մեջ: Կարելի էր նաև ուղղակի միզել կրակի մեջ: Գարշահոտություն էր տարածվում, իհարկե, բայց գոնե վնասակար բացիլներն էին ոչնչանում կրակում: ХІV դարի սկզբին Լոնդոնի թագավորական պալատում, հանդիսությունների սրահին կից ստեղծվեց «մասնավոր սենյակ», որտեղ մեզ ծանոթ վերևից անցք ունեցող աթոռակի տակ մեծ թեքությամբ դրված խողովակով արտաթորանքը թափվում էր պարսպից դուրս` ջրով լցված խրամը: Այդ խրամները, ինչպես հայտնի է, պաշտպանական նշանակություն ունեին: Դրանք շուտով մեծ դժբախտության աղբյուր դարձան: Եվրոպայում ահավոր ժանտախտ տարածվեց որը որոշ պատմիչների հավաստմամբ խլեց եվրոպական բնակչության մինչև 80 տոկոսի կյանքը: Ամայացան շատ երկրներ, գյուղեր ու քաղաքներ: Որոշ տեղեկություններով ժանտախտավոր հիվանդներին բուժելիս է մահացել նաև միջնադարյան բժիշկ, աստղաբան և գուշակ Միշել Նաստրոդամոսը: Կեղտոտ կենցաղ վարելու համար Եվրոպան թանկ վճարեց:

Անգլիացի հասարակ մարդիկ, որոնք «մասնավոր սենյակ» չունեին, ինչպես և ողջ Եվրոպայում, իրենց մեզն ու կղկղանքը թափում էին պատուհանից փողոց: Այստեղ տարբերությունն այն էր, որ չիրագործվող օրենքներ չէին ընդունում, քաղաքը աղտոտողների նկատմամբ, ինչպես Փարիզում: Այստեղ ստեղծեցին հատուկ գիշերային պահնորդների ծառայություն, որի պարտականությունն էր հետևել երկրորդ հարկերի պատուհաններին և զգուշացնեին անցորդներին, եթե այնտեղից հայտնվում էր մեկը գիշերանոթը ձեռքին: Այս պաշտոնը մտցվեց թագավորի հրամանի համաձայն, քանի որ այն ժամանակների (նաև այսօրվա) բարոյական չափանիշներով շատ վիրավորական էր ընկնել վերևից թափվող կեղտաջրերի տակ, հռհռացող քաղաքացիների աչքի առաջ: Իսկ քաղաքաբնակների համար դա դարձել էր սպորտի նման մի բան, քանի որ չկար ավելի ուրախ պարապմունք, քան ազնվականների վրա վերևից կեղտաջուր թափելը: Միաժամանակ թարմ հետքերով ներխուժել վիրավորողի տուն և պատժել` համարյա անհնար էր, քանի որ կեղտ թափողը նեղ ու ոլոր – մոլոր հետնախորշերով դուրս էր գալիս այլ փողոց և խառնվում անցորդներին, իսկ հարևանները պաշտպանում էին նրան: Իհարկե, լինում էին դեպքեր, երբ ազնվականը կամ քաղաքացին գտնում և դաշունահարում էին իրենց խայտառակողին,բայց այս անգամ էլ կանգնում էին դատարանի առաջ: Մի խոսքով` ավելի հեշտ էր քաղաքում գիշերային պահնորդություն սահմանել, քան փոխել քաղաքացիների բնույթը կամ կոյուղի անցկացնել: Այս իրականությանը կողմ էր նաև ինկվիզիցիան, քանի որ նրանք գտնում էին, որ այն ամենը, ինչ կատարվում է գիշերը, չար ուժերի գործն է: Խոստովանել, որ քո վրա մեզ ու կեղտ են լցրել` ամոթ էր լորդի կամ կոմսի համար, մյուս կողմից էլ քաղաքացին կարող էր գիշերն արած իր կատակը վերագրել չար ուժերին: Կեղտը հոսում էր փողոցներով ու ճանապարհներով, ներծծվում հողի մեջ, վարակելով այն ջրհորները, որտեղից նույն մարդիկ ջուր էին վերցնում խմելու և կերակրի համար: Ջուրը դարձավ տարափոխիկ հիվանդությունների վարակի աղբյուր և երբ ժանտախտն ու խոլերան ավելի շատ մարդկանց կյանք խլեցին, քան ХІІ – ХІХ դարերի բոլոր պատերազմները միասին վերցրած, մարդկանց մոտ աստիճանաբար հաստատվեց այն գիտակցությունը, որ լավ լվացած մարմինն ու մաքուր սպիտակեղենը վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ամենալավ գրավականն են:

Շարունակությունը՝ Armenia24.info կայքում:

ՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել