Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զառա Բաթոյան. ««Ելքի» ծրագիրը հիմնված է երևանցիների կարիքների վրա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստի» հյուրն է «Ելք» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Զառա Բաթոյանը:

– Զառա, Դուք ի սկզբանե պատգամավորի թեկնածու էիք, հիմա ավագանու: Ի՞նչն է Ձեզ բերել քաղաքականություն և հիմնականում ի՞նչ խնդիրներ եք պատրաստվում վեր հանել:

– Ես արդեն 18 տարի է աշխատում եմ հասարակական ոլորտում և ներգրավված եմ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության գործընթացում: Քաղաքականություն եմ եկել քանի որ հավատում եմ, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ չպետք է սպասեն իրենց «հերթին», նրանք պետք է լինեն որոշում կայացնող և բոլոր գործընթացների մասնակից: Պատրաստվում եմ վեր հանել մատչելի միջավայրի ապահովման և ներառական քաղաքականության իրականացման խնդիրը Երևանում:

– Ըստ Ձեզ, մայրաքաղաքում առկա կարևորագույն խնդիրը ո՞րն է, որ պատրաստվում եք լուծել ինքներդ ընտրվելու դեպքում։

– Նախևառաջ մինչև 2022 թ. հաշմանդամություն ունեցող անձանց համար արդեն իսկ առկա ավտոբուսների 40% (շուրջ 270 ավտոբուս), տրոլեյբուսների՝ 100% (շուրջ 77 տրոլեյբուս) հարմարեցումն է: Կարևոր եմ համարում նաև ստեղծել հայերեն ժեստերի լեզվի ուսուցման կենտրոն, որը կպատրաստի և կլիցենզավորի պրոֆեսիոնալ թարգմանիչներ և հնարավորություն կընձեռի հանրային ծառայությունների և կրթության ոլորտի անձանց անցնել ժեստերի լեզվի կարճաժամկետ դասընթացներ:

– Ինչո՞ւ եք միացել հենց այս քաղաքական ուժին։ Նիկոլ Փաշինյանի մե՞ջ եք տեսնում քաղաքի ղեկավարի իրական կերպարը։

– Այո, նրա մեջ եմ տեսնում քաղաքի ղեկավարի կերպարը, ով սեփական փորձով է ցույց տալիս, թե ինչպես պետք է հոգ տանել քաղաքի և քաղաքում ապրող մարդկանց մասին: «Ելքի» թիմն այն թիմն է, որը ազատ է ստրկամտությունից, կարևորում է մարդու իրավունքները և հավասար հնարավորությունները` բոլորի համար:

– Ձեր ծրագրում խոսվում է մետրոպոլիտենի կայարանների ավելացման մասին։ Երևանի բյուջեն նման հնարավորությունների տնօրինո՞ւմ է, որպեսզի մի քանի տարվա մեջ կարողանա առնվազն մեկ կայարան կառուցել։

– Կայարանը, որը կարող է գործարկվել «Աջափնյակ» կայարանն է: Բարեկամության մետրոյից մինչև Հրազդանի կիրճը պատրաստ են կոմունիկացիոն թունելները և երթային թունելը, Աջափնյակում` միայն կոմունիկացիոն թունելները: Այսինքն` այստեղ մնում է երթային թունելի և կայարանի կառուցումը, ինչպես նաև կամուրջի կառուցումը, որը պետք է անցնի Հրազդան գետի վրայով և Աջափնյակը միացնի Արաբկիրին: Ֆինանսական առումով ամենաբարդ խնդիրը սա է:

– Այս ընտրություններում որպես Ձեր հիմնական մրցակից ո՞ւմ եք համարում՝ ՀՀԿ–ի՞ն, թե՞ «Երկիր ծիրանիին»։

– Մեր հիմնական մրցակիցը ՀՀԿ–ն է, քանի որ հենց ինքն է պատասխանատու Երևանում երկարատև անգործության և այն իրավիճակի համար, որն ունենք այսօր: Մեր նպատակը ՀՀԿ–ից Երևանի իշխանությունը վերցնելն է:

– Մեկ ամիս առաջ կայացած համապետական ընտրություններից առաջ բավական մեծ գումարներ դրվեցին «շրջանառության»։ Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ընտարակաշառքի դեմ։

– Ընտրակաշառքի դեմ պայքարում ենք քաղաքացիների շրջանում իրազեկությունը բարձրացնելով, խոսելով իրենց ձայնի կարևորության մասին: Քաղաքացին պետք է հասկանա, որ որոշում կայացնողը ինքն է և իր քվեից է կախված, թե ով կղեկավարի Երևանը, ումից ինքը հետագայում կկարողանա պահանջել իր բարեկեցության համար նպաստավոր պայմաններ:

– Երևանի բնակիչները ինչո՞ւ պիտի ընտրեն հենց «Ելքին»։ Ի՞նչ կարող է անել այն, որ չեն անի մյուս թեկնածու քաղաքական ուժերը։ Ձեր կուսակցության մի քանի առավելություններ կնշե՞ք։

– Աշխատանքների թափանցիկության ապահովումը և քաղաքացիների առջև հաշվետվողականությունն ամենակարևոր առավելություններից է, որը առաջարկում է մեր դաշինքը` քաղաքային իշխանությունը ստանձնելու դեպքում, ի տարբերություն իշխող ՀՀԿ–ի: Մեր ծրագիրը մշակվել է Երևանը սիրող և տարբեր ոլորտում արդեն փորձառություն ունեցող անձանց կողմից, ովքեր լավ ծանոթ են թե՛ միջազգային փորձին, թե՛ լավ ծանոթ են մայրաքաղաքի խնդիրներին իրենց սեփական փորձով:

– Ձեր ծրագրում գրված է, որ կսկսվի «Կանաչ տանիքների» ծրագրի իրագործումը և ձյունամաքրման նոր համակարգ կներդրվի: Կպատմե՞ք դրանց մասին:

– «Կանաչ տանիքների» ծրագրի իրագործումը ենթադրում է համատեղ ջանքերով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի և այլ նշանակության կառույցների տանիքների կանաչապատում, որտեղ որ դա հնարավոր է: Իսկ երկրորդի ժամանակ նախատեսվում է կիրառել հատուկ նյութեր, որոնցով փողոցները պատելուց հետո ձնամաքրման աշխատանքները ավելի արդյունավետ են իրականացվում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer