Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հետախույզ լինելու համար գլխավորը հայրենիքդ սիրելն է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բացառիկ հարցազրույց Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կնոջ` լեգենդար հետախույզ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության վետերան Գոհար Վարդանյանի հետ

– Որքան գիտեմ, ՌԴ նախագահը Ձեզ հրավիրել է մասնակցելու մայիսի 9–ին կայանալիք միջոցառումներին: Հրավերն ընդունե՞լ եք (հարցազրույցն արվել է մայիսի 8–ին.– խմբ.):

– Այո, ընդունել եմ, պետք է գնամ Կրեմլ՝ ընդունելության: Պետության կողմից բացահայտորեն գնահատվելը այն էլ գաղտնի հետախույզի համար բացառիկ բարեբախտություն է:

– Քանի որ Մոսկվայում եք ապրում, Ռուսաստանի՝ որպես պետության կողմից գնահատումն ավելի առարկայական կզգաք: Իսկ Հայաստան պետության կողմից գնահատանք կա՞:

– Քիչ: Թեպետ երբ գալիս եմ Երևան, նախագահի, նրա տիկնոջ հետ երբեմն հանդիպում ենք: Նստում, զրուցում ենք: Այդքանը:

– Իսկ հաճա՞խ եք Երևան գալիս:

– Նախկինում տարին մեկ–երկու անգամ անպայման գալիս էի: Եթե հաջողվի, մեկ ամսից էլի կգամ: Շատ եմ կարոտում: Ուզում եմ՝ գոնե տարին մեկ անգամ գալ Երևան, ոտք դնել իմ հողի վրա: Այդ ժամանակ ինձ այնքա՜ն լավ եմ զգում: Շատ–շատ եմ սիրում մեր Երևանը: Շատ քաղաքներում եմ ապրել, բայց միևնույն է՝ Երևանն է իմ քաղաքը:

– Իսկ սիրած վայրեր ունե՞ք, հիմնականում ո՞ւր եք գնում:

– Երևանի փողոցներն եմ սիրում: Զբոսնում եմ, նայում–տեսնում՝ ինչն է ավելացել, ինչն է փոխվել: Սիրում եմ ոտքով քայլել–հասնել մինչ Հանրապետության հրապարակ: Աբովյանով եմ սիրում զբոսնել:

…Հիմա արդեն քիչ եմ քայլում: Բայց հուսով եմ, որ այս անգամ էլ կկարողանամ մի քանի վայր ոտքով ման գալ, նայել:

– Մոտենում է մայիսի 9–ը՝ հաղթանակի օրը: Ի՞նչ եք կարծում՝ արտաքին հետախուզությունն ի՞նչ դեր ու նշանակություն է ունեցել Խորհրդային Միության հաղթանակի կերտման գործում:

– Անշուշտ, վիթխարի դեր է ունեցել: Եթե չլիներ արտաքին հետախուզությունը, մեր կորուստները շատ ավելի մեծ կարող էին լինել: Մենք օրուգիշեր աշխատել ենք, որ մեր առջև դրված խնդիրները պատվով կատարենք:

– Ձեր ամուսնու հետ միշտ միասի՞ն եք աշխատել: Նո՞ւյն հանձնարարություններն են ձեզ տրվել:

– Այո, միշտ միասին ենք եղել, նույն գործն ենք արել: Գիտեք, միասին աշխատելը մեր գործն ավելի հեշտացնում էր: Կես բառից իրար հասկանում էինք, օգնում էինք իրար: Եղբայրս էլ է մեզ շատ օգնել: Մեզ հետ հավասար Թեհրանում աշխատել է: Բայց հարցի մյուս կողմն էլ կար: Միմյանց համար վախն ու անհանգստությունը մեզ հանգիստ չէին տալիս: Մինչև չհամոզվեինք, որ գործն ավարտին է հասել, ամեն ինչ բարեհաջող է, ոչ մեկս հանգստություն չուներ: Եթե այդ պահին միասին էինք, միասին էինք անհանգստանում իրար համար, եթե առանձին էինք, ապա՝ առանձին–առանձին: Բացի այդ, միշտ զգոն էինք, նայում էինք՝ մեզ հետևող կա՞, չկա՞: Նույնիսկ հիմա էլ, երբ մի տեղ եմ գնում, հետ եմ նայում, տեսնեմ՝ հետևող կա՞: Հետո հասկանում եմ, թե ինչ եմ անում, ինքս ինձ ծիծաղում եմ: Սովորությունը մնացել է (ծիծաղում է):

– Իսկ ընտանիքի, ընտանեկան միջոցառումների համար ժամանակ մնո՞ւմ էր: Ինչպե՞ս էիք հասցնում:

– Իհարկե, մնում էր: Ամեն ինչն էլ հասցնում էինք: Եթե ցանկություն ունես, ամեն ինչ կարողանում ես հասցնել, տեղը տեղին անել: Հայ կինը շատ բան կարող է: Հանդիպում էինք մեր բարեկամ ընտանիքների հետ, հավաքներ էինք կազմակերպում: Մեր բարեկամ ընտանիքները գիտեին, թե ինչ գործ ենք անում՝ հարմարվում էին մեր ընտրած ժամանակին: Ծնողներս էին մեզ շատ օգնում: Գևորգ Անդրեյիչի (ամուսինը՝ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը.– խմբ.) ընտանիքն էլ գիտեր, թե մենք ինչով ենք զբաղվում, ուստի հարկ եղած դեպքում նրանք էլ էին աջակցում: Երբեմն հայրը մեզ հյուր էր գալիս: Հիշում եմ՝ եթե Գևորգ Անդրեյիչը տան չէր լինում, ոչ ես էի քնում, ոչ հայրը: Հայրը դուրս էր գալիս փողոց, քայլում էր այս կողմից այն կողմ: Սպասում էինք այնքան ժամանակ, մինչև վերադառնար: Նման շատ օրեր ենք անցկացրել, հատկապես Թեհրանում: Մանավանդ վերջին տարիներին Դաշնակցությունը շատ էր ընկնում Գևորգ Անդրեյիչի հետևից: Ուստի զգուշանում էինք: Նաև այդ պատճառով՝ նախատեսված ժամկետից շուտ վերադարձանք Հայաստան:

Իսկ Թեհրանում 25 տարի ապրեցինք: Ես այնտեղ եմ դպրոց գնացել: Նախ հայկական դպրոց էի գնում, հետո այն փակեցին, ու ստիպված գնացի պարսկական դպրոց: Բայց որպեսզի հայերենը, մեր հայրենիքը չմոռանանք, գնում էինք բարձր դասարանների աղջիկների տուն, գրում–կարդում էինք հայերեն, Հայաստանի մասին պատմություններ էինք պատմում: Հետո էլ մեկ–մեկ էինք դուրս գալիս այդ տանից, որպեսզի չմտածեն, թե այդտեղ հավաքվել ենք: Մեր հայկական դպրոցը քաղաքի կենտրոնում էր՝ ճիշտ ռուսական դեսպանատան դիմաց: Հայկական եկեղեցին էլ էր այնտեղ:

– Իսկ վերջին տարիներին գնացե՞լ եք Թեհրան:

– Ոչ, ցավոք, վերադարձից հետո Թեհրան չեմ գնացել: Շատ կուզենայի գնալ–տեսնել իմ մանկության տները, փողոցները: Ամեն ինչն աչքիս առաջ է: Հիմա խոսում եմ ձեզ հետ, ու մտքով այդ փողոցներով եմ անցնում: Այդ տարիների ամեն ինչը մնացել է, դրանք ինձ համար շատ հետաքրքիր, առանձնահատուկ տարիներ են եղել: Թեհրանի մեր ընկերներից շատերը գնացին Լոս–Անջելես: Բայց երբեմն գալիս էին Երևան, ու բոլորս նորից հավաքվում–հանդիպում էինք:

– Բազմաթիվ գործողություններ եք կատարել: Եթե գաղտնիք չէ, ամենաբարդը ո՞րն է եղել:

– Օպերացիաներ, իհարկե, շատ ենք իրականացրել, բայց գիտեք՝ ամենաբարդը երևի թե եղել է այն, որ պետք է Մարկովի ժամանակ որևէ ավելորդ բառ չասեի: Գևորգ Անդրեյիչն էլ կողքիս էր, զգում էր, թե ինչպես եմ տանջվում, որ հանկարծ ավելորդ բառ չասեմ: Ես ոչ թե մտահոգվում էի, թե ինչպես օպերացիաս գլուխ բերեմ, այլ որ ավելորդ խոսք չասեմ: Դա իմ ամենամեծ վախն ու մտահոգությունն էր:

– Իսկ գործողություն իրականացնելիս կա՞ր «ստեղծագործական» ազատություն, թե կար հստակ կանոնակարգ, որին հետևելը պարտադիր էր, շեղվել չէր կարելի:

– Ազատություն կար: Շատ բան անում էինք մեր հայեցողությամբ, ինչպես իրավիճակն էր թելադրում: Բացի այդ, մենք այնքան էինք սովորել մեր այնտեղի (նկատի ունի Թեհրանը.– խմբ.) աշխատանքին, որ դա մեր ամենօրյա կյանքն էր դարձել: Առավոտյան արթնանում էինք ու գիտեինք՝ սա պետք է անենք, այնտեղ պետք է գնանք: Ես աղջիկ էի, շուտ էի տուն գնում, իսկ տղաները գիշեր–ցերեկ աշխատում էին: Եղբայրս ու Գևորգ Անդրեյիչը մինչև ուշ գիշեր հետևել են մարդկանց: Որքա՜ն թշնամի են բռնել, գերմանացի գործակալ: Այնքա՜ն բան է եղել:

– Իսկ ընդհանրապես հետախույզ լինելու համար ամենագլխավոր, կարևոր հատկանիշը ո՞րն է:

– Գլխավորը հայրենիքդ սիրելն է: Պետք է գիտակցես, որ քո ցանկացած քայլ հանուն հայրենիքի է: Երբ հայրենիքումդ ես ապրում, չես նկատում, չես գիտակցում: Բայց որքան հայրենիքից հեռու ես, այնքան այդ սերն ուժեղ է լինում: Երբ զգաք այդ կարոտը, շատ բան կանեք հայրենիքի համար: Մենք անչափ սիրել ենք մեր հայրենիքը:

– Բայց ամեն մարդ, ով սիրում է հայրենիքը, կարո՞ղ է հետախույզ դառնալ:

– Իհարկե, ոչ, չի կարող: Հետախույզ լինելը շատ մեծ և պատասխանատու գործ է: Ու որքան պետք է սիրես հայրենիքդ, որ կարողանաս այդ ամենը ճիշտ և նվիրվածությամբ անել: Մենք Թեհրանում շատ լավ էինք ապրում: Բայց բացի հայրենիքից, որևէ այլ բան մեզ հետաքրքիր չէր:

– Այսօր հետախուզության ձևերը երևի շատ են փոխվել, իսկ հիմքը մնացե՞լ է, և ո՞րն է այդ հիմքը:

– Հիմքը կրկին ու կրկին հայրենիքն է, սերը առ հայրենիք: Գլխավոր նպատակը հայրենիքին ծառայելն է:

– Իսկ այսօր խորհրդային տարիներին եղած հետախուզության ավանդույթները պահպանվե՞լ են, թե ամեն ինչ շատ է փոխվել, ամեն ինչ շատ է նոր:

– Ես մանրամասն չգիտեմ: Բայց, անշուշտ, հետախուզությունը բարձր մակարդակի վրա է, համակարգը գործում է: Հետախուզությունը միշտ եղել է ու կլինի: Առանց դրա անհնարին է:

– Իսկ Դուք տեղյա՞կ եք՝ Հայաստանն ինչպիսի՞ հետախուզություն ունի:

– Անկեղծ ասած, չգիտեմ: Բայց համոզված եմ, որ հետախուզական համակարգ գործում է: Չկա մի երկիր, որ չունենա այն:

– Այսօր Հայաստանում ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն: Ունենք ղարաբաղյան խնդիր: Այս պայմաններում հետախուզության դերն ինչպիսի՞ն է:

– Հայաստանը պետք է ունենա ուժեղ հետախուզություն, որ կարողանա դիմադրել: Այդպիսի բա՞ն կլինի՝ ամեն օր երիտասարդներ են զոհվում սահմանին: Այդ հարցը լուծելու համար հետախուզության դերը կարող է որոշիչ լինել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia