Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱԳԼՃԿ–ները եթե չենթարկվեն, ապա կփակվեն

ANALYSIS

Գազալցակայաններում գազաբալոնների պայթյունների պատճառներին «Փաստ» օրաթերթն անդրադարձել է իր ապրիլի 28–ի համարում: Եվ բարեբախտաբար օրեր անց, կառավարության մայիսի 5–ի նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով հարցին, խիստ անբավարար գնահատեց հանրապետությունում գործող գազալցակայանների աշխատանքը: Իր խոսքում վարչապետը նշեց նաև, որ վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների պատճառը ոլորտի թերի վերահսկողությունն է եղել, ինչն էլ փաստացի հանգեցրել է աղետալի հետևանքների: Նա նաև ասաց, որ կառավարության համար խիստ մտահոգիչ է նաև այն, որ գազալցակայանում մինչ օրս չկա գազի մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտման կանխարգելման գործուն համակարգ:

Վարչապետը ԱԻՆ և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին հանձնարարել է ամփոփել տեսչական ստուգումների արդյունքները, և առկա խնդիրները լուծելու համար մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել: Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ գազալցակայաններում լիցքավորման ժամանակ կամ լիցքավորելուց հետո գազաբալոնը կարող է պայթել երկու հիմնական խնդրի դեպքում: Առաջին և հիմնական խնդիրն այն է, որ գազի բալոնը հիմնականում անհայտ ծագման է լինում և երկար տարիներ փորձարկում անցած չի լինում: Մյուս խնդիրը մի քանի ենթահարցերից է բաղկացած: «Ինչ վերաբերում է գազաբալոնների ոչ հուսալի լինելուն, այս խնդրի տակ բազում ենթակետեր կան՝ գազաբալոնի սխալ տեղադրելուց մինչև գազաբալոնները տեղադրողների անձնական և մասնագիտական որակավորման հետ կապված հարցեր:

Սակայն Տեսչությունն ամեն ինչ անելու է գազալցակայաններում ճնշման խնդրի կարգավորման լուծումները գտնելու համար»,– ասաց Լ.Խալիկյանը: Ինչ վերաբերում է գազալցակայաններում գազի ճնշման չափը վերահսկող համակարգերի բացակայությանը, տեսչության պետը հավաստիացրեց, որ մոտ ապագայում ամեն ինչ արվելու է, որ հանրապետության գազալցակայաններում 196 մթնոլորտային ճնշումից բարձր լիցքավորում չիրականացվի: Հարցին, թե ինչպես է վերահսկվելու, որպեսզի գազալցակայաններում հնարավոր չլինի նշվածից բարձր ճնշումով լիցքավորել բալոնները, Լ.Խալիկյանը պատասխանեց:

«Առաջարկելու ենք տեխնիկական լուծումներ, որպեսզի տեխնիկապես հնարավոր չլինի թույլատրելի չնշման չափը բարձրացնել: Եթե կազմակերպությունը խախտի նշված պահանջը, ապա վարչական տուգանքից բացի կկիրառենք նաև ավելի կոշտ քայլեր: Գազալցակայանների գործունեությունը կասեցնելու որոշումներ կկայացնենք, որը կարծում եմ ոչ ցանկալի որոշում կլինի տնտեսվարողների համար»: Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետը նշեց նաև, որ իրենց կողմից տրված կարգադրագիրը չկատարելու դեպքում վարչական տուգանքը կազմում է 300 հազար դրամ, բայց մտադիր են վերանայել և ավելի մեծացնել տուգանքի չափը: «Ոչինչ ավելի թանկ չէ, քան մարդու կյանքը, իսկ այս խնդիրն անմիջականորեն է առնչվում մարդու կյանքի ու առողջության հետ»,– հավելեց Լ. Խալիկյանը:

Նա նաև ասաց, որ խնդիրն ավելի շատ ոչ թե գերատեսչությունների լիազորությունների թերի կատարման արդյունք է, այլ օրենքների բացի հետևանք: Ինչ վերաբերում է տեսչությանն, ապա տարեսկզբին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դահլիճում իրենք հանդիպել են ավտոգազալիցքավորման ճնշակայանների՝ ԱԳԼՃԿ–ներին և երկուստեք փորձել են քննարկել առկա խնդիրները: Ու թեև բոլորն էլ հակված են անվտանգության ապահովմանը մեծ ուշադրույթյուն դարձնել, սակայն շատ ԱԳԼՃԿ–ներում դժբախտ դեպքեր այնուամենայնիվ եղան:

«Ամենակարևորն այն էր, որ ԱԳԼՃԿ–ների սեփականատերերն ու տնօրենները բոլորն էլ ցանկանում են գործունեություն ծավալել օրենքի տառին համապատասխան, սակայն ստացվում է, որ մրցակցության հետևանքով տարբեր դժբախտ դեպքեր են տեղի ունենում: Բայց ես հավաստիացնում եմ, որ կարճ ժամանակ անց այս հարցը նույնպես կկարգավորենք»,– ասաց Լ. Խալիկյանը:

 

Արմինե Գրիգորյան

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023