Հայաստանի կորսված սերունդը
АНАЛИТИКАԱմերիկյան Pew Research Center կազմակերպությունը հրապարակել է Արևելյան Եվրոպայում կրոնական և ազգային ինքնության վերաբերյալ հետազոտություն: Այդ ցուցանիշների մեջ կան բազմաթիվ զավեշտալի թվեր, որոնց մենք կուզենայինք անդրադառնալ:
Ի սկզբանե փաստենք, որ այս ամենը, Հայաստանում իրականացվող տոտալ գաղափարաբանական քարոզի արդյունք է: Մարդուն, քաղաքացուն ստիպել են հրաժարվել ինքնուրույն մտածելուց: Նրան իջեցրել են թաղային մտածողության մակարդակի և այդ մտածողության որպես արդյունք, ձևավորել են ուղղորդվող հանրություն:
Հարցվածների 82 տոկոսը նշել է, որ ինքն ուղղափառ եկեղեցու հետևորդ է: Այս պարագայում, ուղղափառ եկեղեցի ասելին, ի նկատի ունեն նաև ՀԱՍԵ-ն: Սակայն սա բավականին սխալ է: Քրիստոնեության մեջ կան հիմնական ճանաչում ունեցող մի քանի եկեղեցիներ` Կաթոլիկ եկեղեցին, Ուղղափառ եկեղեցի, Անգլիկան եկեղեցի, Հայ առաքելական կամ լուսավորչական եկեղեցի, Բողոքական եկեղեցի և այլն: Սակայն այստեղ սա չէ էականը: Ստացվում է այնպես, որ մարդիկ խաբում են իրենց կրոնական համոզվածությունը կամ չեն ապրում այնպես, ինչպես իրենց պաշտած կրոնն է թելադրում: Միայն մեկ վիճակագրություն բերենք: Հայաստանում, ամուսնալուծվում է ամուսնացածների 1/3-ը, դա կազմում է չափահասների շուրջ 33 տոկոսը, այսինքն ստացվում է, որ հարցվածների և իրենց քրիստոնյա համարողների շուրջ 40 տոկոսը կատարում իր կրոնի գլխավոր պահանջներից մեկը:
Հարցվածների 84 տոկոսը համարում է, որ հայերը տվել են լավագույն մշակույթը: Այստեղ արդեն գործ ունեք համազգային ողբերգության հետ: Ստացվում է ի՞նչ: Լրջացեք պարոնայք քարոզիչներ: Թողեք մարդկանց մտածեն ինքնուրույն, քանի դեռ չեք կորցրել նաև հաջորդ սերունդներին:
Մարիա Պախուցկայա, Armenia24.info