Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փոքր երկրի լրագրողի դժվարություններից մինչև փող ու ազատություն. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է լրագրող Հովհաննես Այվազյանը

– Պարոն Այվազյան, ինչպիսի՞ն է այսօր մեր լրագրության վիճակը, եթե ընդհանուր հայացք գցենք:

– Տհաճ:

– Ինչո՞ւ:

– Պակաս է պրոֆեսիոնալիզմը: Պակաս է կրթված, և միևնույն ժամանակ` կիրթ ժուռնալիստների քանակը: Պակաս է ազատությունը: Ազատություն ասելով նկատի ունեմ ֆինանսական ազատությունը: Իսկ դա թելադրում է ամեն ինչ: Հանուն ֆինանսների, հանուն իրենք իրենց պահելու և աշխատողներին մեկ–երկու կոպեկ վճարելու, թերթերը կարող են դիմել զանազան ոչ պատշաճ միջոցների:

Ես ա՛յս հանգամանքը նկատի ունեմ անազատություն ասելով: Թե չէ այնպիսի ազատություն կա, որ նույնիսկ հասնում է ոչ ցանկալի սահմանի: Երբ հաճախ խոսում են ոչ փաստարկված, ուղղակի հայտարարություններով, և դրանք ապացուցելու կարիք հեղինակները պարզապես չեն զգում:

Անհավասարակշիռ պահվածք են նաև երբեմն դրսևորում: Նմանակում են արտերկրի, եվրոպաների մամուլին` առանց հասած լինելու նրանց մակարդակին:

– Մի խոսքով` ոչ մի լավ բա՞ն:

– Լավ բաներ էլ կան: Լավ է, որ երիտասարդներն են շատացել լրագրության մեջ: Այսինքն` հիմնականում երիտասարդներ են, որոնք ունեն ռիսկ` գրելու, խոսելու, ազատ մտածելու:

Բայց այս պարագայում էլ և՛ երիտասարդների համար, և՛ միջին սերնդի համար առաջնային խնդիրները մնում են մասնագիտական գիտելիքների պակասը ու նույնիսկ սովորական գրագիտության բացակայությունը:

– Իսկ կարո՞ղ ենք ասել, որ մեր տնտեսության անմխիթար վիճակն ազդում է նաև լրագրության վրա: Որովհետև մեր երկրում թերթը բիզնես չի դառնում, ու ստիպված այն ձեռք է մեկնում այս կամ այն հարուստին, որտեղից էլ սկիզբ է առնում ողջ այդ դեգրադացիան:

– Անշո՛ւշտ: Տնտեսական ծանր վիճակն ազդում է ամեն ինչի վրա, այդ թվում և մամուլի:

– Իսկ ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս վիճակից:

– Միայն երկրի տնտեսական և հոգևոր–մշակութային մակարդակը բարձրացնելու ճանապարհով:

– Դրանք այնքան էլ շուտ լուծվող հարցեր չեն:

– Չէ, չեմ կարծում, թե շուտ կլուծվեն: Դեռ երկար է այս վիճակը շարունակվելու: Երկար է տնտեսական վերելքի մեր ճանապարհը:

– Իսկ անկախության այս շրջանում մեր լրագրությունը կարողացա՞վ իրեն գտնել ու կայանալ–դառնալ որպես ժամանակաշրջանի լրագրություն:

– Եթե նկատի ունենանք լրագրությունը որպես հայելի, նույնն է թե` լրագրությունը որպես ժամանակի արտահայտիչ, ապա, այո՛, այն կայացավ: Եվ այսօր ինչպիսին մեր ժամանակն է, այնպիսին էլ մամուլն է կամ զանգվածային լրատվության միջոցներն են ընդհանրապես:

– Իսկ ի՞նչ եք կարծում` լրագրողը քաղաքական դիրքորոշում պե՞տք է ունենա, թե նա, ցանկալի է, միայն օբյեկտիվ ներկայացնող կամ սղագրող լինի:

– Ինչը օբյեկտիվ եղավ, և ինչը մակարդակով արվեց, ապա այդ ամենն արդեն դառնում է լրագրության իդեալը:

– Իսկ քաղաքական կամ քաղաքացիական դիրքորոշումն օգնո՞ւմ է, թե խանգարում է լրագրողին:

– Լրագրողն ինքնին այդ դիրքորոշման կրողն է:

– Բայց հաճախ կարող ես երևույթները ներկայացնել քո նախընտրած ուժի կամ գաղափարի դիրքերից, և օբյեկտիվությունը մղվի երկրորդ պլան:

– Այս կամ այն կուսակցության գաղափարախոսությունը դավանելը և դրան ծառայելը չի նշանակում օբյեկտիվ չլինել: Ճիշտ հակառակը. պետք է չափազանց օբյեկտիվ լինես, որպեսզի և՛ օգնես կուսակցությանը, և՛ քեզ չխայտառակես:

– Իսկ ինչպե՞ս եք այսօր Դուք գնահատում լրագրության դերը մեր երկրում՝ առկա դժվարությունները հաղթահարելու, մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու գործում:

– Առհասարակ լրագրությունը , ինչպես նաև իրավաբանությունը կամ արդարադատությունը մեծ երկրների համար են, նման երկրներում են լիարժեք գործում:

Լրագրությունը հաջողություն չի կարող գրանցել փոքր երկրներում, որտեղ քիչ բան է տեղի ունենում: Եվ տեղի ունեցածի մասին էլ օբյեկտիվորեն գրելը շատ դժվար է, որովհետև բոլորն իրար բարեկամ են, բոլորն իրար խնամի են, բոլորն իրար հետ սեղան են նստում: Ու հետո էլ, դե՛, դու գնա լրագրություն արա…

– Հատկապես` հայկական բնավորությամբ. հանկարծ վատամարդ չլինես կամ` իմ բարեկամն է. բա թասի՞բը, բա` է՞ս, է՞ն…

– Չէի ասի, թե դա միայն հայկական բնավորություն է: Դա իրեն թույլ ու փոքր համարող ազգի հատկանիշ է: Որտեղ ու որ աշխարհամասում էլ լինի:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal