Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իմ ողջ կյանքը մյուզիքլ է. Զառա Մորգան

INTERVIEW

Մոտ ժամանակներս Երևանում կկայանան մյուզիքլի մանկական թատրոնի հիմնադիր, խմբավար Զառա Մորգանի «Մամա Միա», «Առյուծ արքան» և «Մոխրոտիկը» բեմականացումների առաջնախաղերը:

Այս առիթով «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Զառա Վիրաբյանի (Մորգան) հետ:

- Ձեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում մյուզիքլը, ինչո՞ւ:

- Իմ ամբողջ կյանքը մի մեծ մյուզիքլ է: Ավարտելով կոնսերվատորիան, ինձ առաջարկեցին աշխատանք Մոսկվայի «Մարինա» սլավոնա-անգլո-ամերիկյան մասնավոր դպրոցում, որը համագործակցում էր Ալեքս Ուրբանի թատրոնի հետ: Ես համարձակ ու վստահ մտա այդ պահին ինձ համար անծանոթ մի աշխարհ, որին տիրապետեցի տասը ամիսներում` աշխատելով ու սովորելով միաժամանակ: Գրեթե քառորդ դար ես ոչ մի այլ բան այսչափ արհեստավարժ չեմ կարողանում:

- Մյուզիքլը, լինելով սինկրետիկ արվեստ, որն իր մեջ ներառում է` երաժշտական, դրամատիկ, խորեոգրաֆիկ, օպերային արվեստները, ինչպես նաև վարյետեյի և ոդեվիլի տարրեր, որպես հետևանք հանդիսանում է բավականաչափ ծախսատար կոմերցիոն նախագիծ, որն էլ, իր հերթին, հասու է զարգացած, սոցիալապես ապահով երկրներին: Ըստ ձեզ Հայաստանում այն որքանո՞վ է զարգացած:

- Հայաստանում այս բնագավառը մրցակցությունից դուրս է (խնդրում եմ չշփոթել երաժշտական ներկայացումների հետ): Այդ պատճառով էլ, վերադառնալով Երևան, ես ցանկացա ցուցադրել իմ հմտությունները ոչ թե անցած տարիների լուսանկարներում ու տեսագրություններում, այլ իրական, ներկայիս աշխատանքում: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի գեղարվեստական ղեկավար Սոնա Մարգարյանի հետ և ԲՈՒՀի ռեկտոր` Արմեն Դարբինյանի աջակցությամբ, հավաքագրեցինք ցանկացողների, աշխատեցինք նրանց հետ և արդեն 8 ամիս անց խաղացինք 6 ներկայացում ԲՈՒՀի դահլիճում, իսկ 7-րդը` Ֆիլհարմոնիայու մ: Այնուամենայնիվ, իսկական մյուզիքլի արտադրությունը բավականին թանկարժեք է և կոմերցիոն տեսանկյունից այն չի վերադարձնի ներդրումները:

- Այսինքն` չարժե՞ սպասել այս ժանրի ծաղկմանը Հայաստանում:

- Մոտակա տարիներին ոչ, քանի որ խոսքը գնում է միլիոնավոր դոլարների ներդրման մասին: Բայց միևնույն ժամանակ, մարդիկ հոգնել են ողբերգությունից ու պատմության մռայլ էջերից: Այս փոքրիկ երկրում գրեթե չկա տոն աչքերի համար: Երբ ամբողջ ժամանակ լեռներս ես տեսնում ու հանկարծ մի կանաչապատ տարածք, բացականչում ես «ՎԱՈՒ» ու հենց այդ հոգեվիճակն էլ մեզ պակասում է:

- Եթե մի պահ անտեսել հարցի կոմերցիոն կողմը, ցանկալի է հասկանալ, թե որքանո՞վ է մեր երկիրը հոգեբանորեն պատրաստ «տեսարանների»` դեռ չլուծաց հացի խնդիրը:

- Հիմա մեր երկիրը պատրաստ է դրան առավել քան երբևէ: Ժամանակը եկել է: Հարկավոր են դրական էմոցիաներ. բավական է արտասուք թափել: Նրանք, ում առնչվել են պատմության տխրահռչակ էջերը, անկասկած, հիշում են դրանք, սակայն մեզ հարկավոր է բաց թողնել անցյալը: Ցանկալի է, որ Հայաստանում ավելի շատ զվարճություններ կազմակերպվեն: Հարկավոր է բարձրացնել երաժշտական մշակույթը և աշխատանքը պետք է սկսել հենց երեխաներից: Եվ այդ հարցում մեզ աջակցում են Վազգեն Ասատրյանն ու Արմեն Ամիրյանը, ովքեր հավատացին «Գեղեցկուհին և հրեշը» նախագծին, որի հերոսները դարձան Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները:

- Մյուզիքլը Ձեզ համար յուրօրինակ կրոն է, հավատամք ու մի աշխարհ, որից չեք ցանկանում դուրս գալ ոչ մի պայմաններում: Որտեղի՞ց նման ներշնչանք:

- Ինձ սնում է նորի բացահայտման ամենօրյա անհաղթահարելի ցանկությունը: Այն օրը, երբ ասեմ, որ գիտեմ և կարող եմ ամեն ինչ` այն կլինի վերջինն իմ ստեղծագործական կյանքում: Ունենալով համեմատելու հնարավորություն` (Մոսկվա, ԱՄՆ, Եվրոպա), առանց ավելորդ հայրենասիրության ու ֆանատիզմի վստահեցնում եմ, հայ երեխաները տաղանդի գանձարան են, նման տաղանդներ չկան ոչ մի տեղ: Ցավոք, շատ ընտանիքներում չկան բավարար հնարավորություններ լրացուցիչ կրթության համար:

- Ո՞րն է ձեր ներշնչանքի գլխավոր աղբյուրը կյանքի այս փուլում:

- Աշխատանքն ու ծրագրերը: Մոտ 3-4 շաբաթ անց` մանկության ընկերուհուս, պրոդյուսեր Նանե Սարգսյանի հետ նախատեսել ենք «Մոխրոտիկ» ներկայացման առաջնախաղը: Դա մյուզիքլ չէ, այլ երաժշտական հեքիաթ, որում ներգրավված են 3-12 տարեկան երեխաներ: Բացի ներկայացման մեջ ներգրավված լինելուց, երեխաները ուսանում են 4 առարկա. խորեոգրաֆիա, երգեցողություն, դերասանական վարպետություն և բեմական խոսք, որոնք դասավանդում եմ ամերիկյան մեթոդով` խաղի տեսքով: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա սեպտեմբերին նախատեսում ենք մյուզիքլի դպրոց բացել, որն առաջինը կլինի հայ իրականության մեջ: Ցանկանում ենք մեկտեղել գեղասահքն ու մյուզիքլը` համագործակցելով Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի հետ:

- Հայրենիքից երկար բացակայությունից հետո, ինչպե՞ս եք Ձեզ զգում այստեղ:

- Ինձ համար Հայաստանը ջազ է: Ցանկացած մարդ, ով գալիս է Հայաստան, այն նմանեցնում է ջազի: Ամերիկացիներին շատ է դուր գալիս ջազը հայ երաժիշտների մատուցմամբ: Երբեք նրանք այդչափ հարգալից չեն արտահայտվել այլոց մասին ջազային մշակույթի ընկալման հարցում: 3 տարի է, ինչ Հայաստանում եմ և ոչ մի վայրկյան չեմ զղջացել, որ վերադարձել եմ: Այստեղ ապրում եմ առանց ավելորդ եռուզեռի, շտապողականության, թեև աշխատում եմ նախկին ռիթմով: Ներդաշնակության մեջ եմ գտնվում ինքս ինձ հետ:

Զառա Մորգանի ղեկավարած թատրոնը մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել Նյու-Յորքում, Հյուսիսային Կարոլինայում և Կալիֆորնիայում: Նա աշխատել է Բրոդվեյի թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Ունի բազմաթիվ պարգևներ և պատվոգրեր` ՌԴ-ում և ԱՄՆ-ում ելույթների համար, Մոսկվայի Շեքսպիրյան փառատոնների բազմակի հաղթող է, մյուզիքլների «Մելպոմենա» մրցույթի Գրան պրի մրցանակակիր (Մոսկվա, 2000 թ.): 2006 թվականից աշխատելով Մոսկվայում Մյուզիքլների մանկական թատրոնի գեղարվեստական ղեկավար` Զառան կյանքի է կոչել իր նորարարական գաղափարներն ու բոլոր ժամանակների նվիրական երազանքը` մանկական թատրոնների բեմերում մյուզիքլների առաջմղման ծրագիրը:

Իր գործունեության ընթացքում նա բեմադրել է Դիսնեյան ու Բրոդվեյան գրեթե բոլոր մյուզիքլները, որոնք մեծ հաջողություն են ունեցել Նահանգներում: Արդեն 3 տարի է, ինչ Զառա Մորգանը բնակվում է Երևանում, որտեղ հիմնել է մյուզիքլի մանկական թատրոնը: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում գործող թատրոնի ղեկավար, բեմադրիչ-ռեժիսոր Սոնա Մարգարյանի և պրոդյուսեր Նանե Սարգսյանի հետ բեմադրել է «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլը:

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak