Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԵԿ–ի խոսուն թվերը և համակարգի ներքին ու արտաքին պայքարը

ANALYSIS
Կարեն Կարապետյանի կառավարության կողմից կարճաժամկետ ծրագրով նախատեսված վերջին յոթ ամիսների աշխատանքների արդյունքների ամփոփիչ մամուլի ասուլիսների ժամանակ ավելի տեսանելի է դառնում, թե որ գերատեսչությունը կամ կառույցը այս ընթացքում ինչպես է կարողացել իրեն դրսևորել: Եվ եթե կան գերատեսչություններ, որոնց կողմից իրականացված բարեփոխումների «պտուղներն» ավելի կդառնան ժամանակի ընթացքում, ապա ՊԵԿ–ի աշխատանքի արդյունքների մասով կարելի է ամենօրյա ռեժիմով գնահատականներ հնչեցնել:
 
Անկեղծ ասած պետք է կույր լինել, չնկատելու համար, թե այս ընթացքում ինչքան բան է փոխվել այս համակարգում: Եվ միայն այն, որ հարկային տեսուչներն այլևս հին խուլիգանությունները չեն անում մեծ ու փոքր ձեռնարկատերերին տուգանելու ու այդկերպ բյուջե լցնելու համար, արդեն լավ է: Ձեռքբերում է նաև որոշ ուղղությունների մասով անհատ ձեռնարկատերերին և ընտանեկան բիզնես գրանցածներին հարկային բեռից ազատելու հստակ քայլերը և այլն:
 
 
Սակայն ասել, որ ոլորտում ամեն ինչ այլևս փայլուն է, ճիշտ չի լինի, բայց որ այս ընթացքում ՊԵԿ–ը մեծ–մեծ քայլերով առաջ է շարժվել, հետևում թողնելով նախկիններից ժառանգություն ստացած նեգատիվ երևույթները՝ միանշանակ է: Եթե թվերի լեզվով, ապա 2016–ի հոկտեմբերից մինչև 2017 թ.–ի ապրիլն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ–ը 653,8 մլրդ դրամի հարկային եկամուտներ է ապահովել: Ու թեև սեփական հոգսերով զբաղված սովորական մարդկանց այս թիվն առանձնապես ոչինչ չի ասի, բայց մասնագետների համար այն բավականին խոսուն կարող է լինել:
 
 
Ուրախալի ցուցանիշներ են գրանցվել նաև խոշոր հարկ վճարողների մոտ առկա ստվերի կրճատման հարցում, ինչը ՊԵԿ նախագահի խոսքով շարունակական է լինելու: Եվ եթե 2016–ի դեկտեմբերի վերջին ստվերը գնահատվել է մոտ 48,8%, ապա այս տարվա մարտ ամսին այն կազմել է 33,2%:
 
Հանուն անկեղծության ասենք, որ բոլոր ուղղություններով՝ հարկային, թե մաքսային, դրական տեղաշարժեր կան, որոնք ֆիքսված են թվերով, բայց ուրախալին նաև այն է, որ ՊԵԿ ղեկավարն ավելի շատ կարևորում է ոչ թե մի փոքր թերացողին մեծ–մեծ գումարներով տուգանելու քաղաքականությունը, որը նախկինում կոչվում էր մահակի քաղաքականություն, այլ՝ տնտեսվարողների կողմից սպիտակ դաշտում բիզնես վարելու պատրաստակամությունը: Վերջինն ավելի առողջարար է թե՛ տնտեսվարողների և թե՛ համակարգի առողջացման համար, իսկ այս ամենից հետո հարկերից խուսափողներն արդեն հաստատ կճաշակեն «մահակի» ողջ ուժն ու հմայքը, խոստանում է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
 
Ի դեպ, լրագրողների հետ հանդիպմանը նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին ադրբեջանական խնձորի պատմությունը բացահայտելու համար և նշեց, որ իրականում այն օգնեց ոչ միայն համակարգում առկա թերություններն ու կաշառակեր աշխատակիցներին բացահայտելու համար, այլև հասկանալու, թե այդ բիզնեսով զբաղվողներն ինչքան վնաս են պատճառել պետական բյուջեին:
 
Ասել, որ այս ընթացքում ՊԵԿ–ի բոլոր կաշառակեր չինովնիկներին հաջողվել է բացահայտել, կրկին ճիշտ չի լինի, բայց ինչպես ասում են` կարևորը դրական միտումներն ու տրամադրվածությունն է, որն ըստ Վ. Հարությունյանի` շարունակական է լինելու:
Կարճ ասած, համակարգը այս ընթացքում հասցրել է բավականին բարենորոգվել, իսկ առկա խնդիրները վերացնելու համար էլ մշտապես բաց են ու պատրաստակամ դրանք քննարկելու համար:
 
«Որևէ մեկը չի կարող ասել, որ այս ընթացքում հարկերը հավաքագրվել են հարկային տեռոր իրականացնելով: Նման արդյունքների մենք հասել ենք զուտ հարկային վարչարարությունն իրականացնելու արդյունքում: Եվ ամեն ինչ արվել է տրամաբանության շրջանակներում և թիրախավորված ձևով մենք գտել ենք այն ստվերային ուղղությունները, որտեղ կա ռեզերվ և այդ ռեզերվներով սկսել են աշխատել:
 
Եվ ընդամենը եկեք փաստենք, որ այս տարվա առաջին եռամսյակին բյուջեով նախատեսված 242 միլիարդ 400 մլն դրամի փոխարեն մենք հավաքագրել ենք 255 մլրդ` 12,5 մլրդով ավել, քան նախատեսված էր բյուջեով: Այս տարվա ապրիլ ամսվա հավաքագրումն աննախադեպ է եղել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, քանի որ 107 մլրդ հավաքագրում մենք երբևիցե չենք արձանագրել: Սա այն դեպքում, երբ ապրիլ ամսվա համար բյուջեով նախատեսված է եղել 100 մլրդ: Սա նույնպես ստվերի կրճատման հաշվին է իրականացվել, քանի որ այլկերպ անհնարին կլիներ նման արդյունքի հասնել»,– ասաց Վ. Հարությունյանը:
 
 
Արմինե Գրիգորյան
“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia