Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փխենյանը քիչ էր՝ նաև Սեուլն է մտահոգում ԱՄՆ–ին

ANALYSIS
Ուղիղ մեկ ամիս է անցել այն օրից, երբ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատեց կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենթը: Եվ ահա երեկ պարզ դարձավ, որ արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքում, երկրի պատմության մեջ երկրորդ անգամ, սասանվեց նաև պահպանողականների (Կորեական ազատություն կուսակցություն) իշխանությունը, որովհետև հանրության աննախադեպ՝ 72% մասնակցության պայմաններում, Հարավային Կորեայի նախագահ ընտրվեց ձախ դեմոկրատ Մուն Չժե Ինը:
 
Մուն Չժե Ինը կամ՝ Մուն Ջին, ծնվել է Կորեայի Կոջեո կղզում, 1953–ին, աղքատ ընտանիքում: Մասնագիտությամբ իրավագետ է, իսկ վերջին տարիներին հիմնականում զբաղվել է իրավապաշտպանությամբ: Հարկ է նշել նաև, որ նա նոր մարդ չէ համակարգում և առհասարակ քաղաքական դաշտում, որովհետև դեռ երիտասարդ տարիներից հանդես է եկել դեմոկրատական շարժման շարքերում՝ ընդդեմ ռազմական իշխանության, իսկ 9 տարի առաջ աշխատել է լիբերալ նախագահ Նո Մյու Հյոնի աշխատակազմում: Ավելին՝ նախավերջին նախագահական ընտրություններում Չժե Ինը ձայների փոքր տարբերությամբ է զիջել ներկայումս կալանավայրում իր վերջնական դատավճռին սպասող էքս–նախագահ Պակ Կըն Հեին, որին խստորեն էր քննադատում թե՛ նախընտրական շրջանում, թե՛ նրա պաշտոնավարումից հետո, նրան մեղադրելով Կորեական թերակղզին նոր հնոցի վերածելում և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ կապված բանակցությունները ձախողելում:
 
Ի դեպ, հատկապես վերջին հանգամանքը հաշվի առնելով, աշխարհն այժմ ակնդետ ուշադրությամբ է հետևում այստեղ զարգացող իրադարձություններին, իսկ փորձագետները ջանում են ի մի բերել Մուն Չժե Ինի հայացքները՝ հնարավոր զարգացումները կանխատեսելու նպատակով:
 
Ներքին քաղաքականության առումով, օրինակ, Չժե Ինը հանդես է գալիս բարեփոխումների օգտին՝ խոստանալով բոլոր ուժերի նկատմամբ պահպանել քաղաքական նեյտրալիտետ, հավասարակշռել իշխանության ճյուղերի աշխատանքը, ստեղծել նոր աշխատատեղեր, լուրջ տնտեսական բարեփոխումներ անել, նեղել օլիգարխներին և այլն: Արտաքին քաղաքականության մեջ նույնպես Ինը կողմնակից է բալանսավորված դիրքորոշմանը: Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններին, չնայած նոր նախագահը հանդես է գալիս Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների օգտին, այդուհանդերձ, ջերմ պաշտպանն է նաև Փխենյանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու երկու Կորեաների խաղաղ միացման գործընթացին: Ավելին՝ Չժե Ինը զարմացրել է բոլորին, հայտարարելով, թե առաջին պետական այցը հենց Հյուսիսային Կորեա է կատարելու՝ հակադրվելով ԱՄՆ–՝ Փխենյանին իզոլացնելու քաղաքականությանը:
 
Ընդհանրապես՝ Մուն Չժե Ին–ԱՄՆ հարաբերություններն արտակարգ հետաքրքիր և առանձին քննարկման ենթակա խնդիր են: Չնայած նրան, որ Ինն իրեն ԱՄՆ–ի բարեկամ է հռչակել, այդուհանդերձ, նախընտրական շրջանում բարձրաձայնել է նաև անկախ քաղաքականություն վարելու կամքի վերաբերյալ: Այսպիսով, նա ոչ միայն հավատարիմ է մնում իր նախկին դիրքորոշմանը, (այն լավագույնս արտահայտվել է նրա վերջին գրքում, որի քվինտ–էսենցիան հետևյալ միտքը կարելի է համարել՝ «Ես պրոամերիկյան կողմնորոշում ունեմ, բայց համոզված եմ, որ այժմ Հարավային Կորեան պիտի հետևի այնպիսի դիվանագիտության, որի դեպքում կարող է նաև ո՛չ ասել Նահագներին»), այլև ականջալուր է լինում հանրային տրամադրություններին:
 
Անկախ հյուսիսկորեական բռնապետի նկատմամբ տածած ատելությանը՝ ակնհայտ է, որ վերջին շրջանում Սեուլում հաճախ են բողոքի ցույցեր կազմակերպվում ԱՄՆ քաղաքականության և հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգերի տեղակայման առիթով, և քանի որ նոր նախագահն ինքն էլ դեմ է արտահայտվել դրանց, ակնհայտ է, որ ԱՄՆ–Հարավային Կորեա հարաբերություններում նոր փուլ է սպասվում: Համենայն դեպս, Մուն Չժե Ինը խոստացել է Փխենյանին խնդրել սառեցնել միջուկային ծրագիրը՝ փոխարենը խոստանալով հանել ամերիկյան հակահրթիռային համակարգերը Սեուլից և դադարեցնել ԱՄՆ–ի հետ համատեղ զորավարժությունները:
 
Ինչ կստացվի սրանից՝ դժվար է ասել: Համենայն դեպս, ԱՄՆ–ում խորհրդապաշտության գիրկն են ընկել՝ վատ նշան համարելով հենց ընտրությունների օրը ԱՄՆ ռազմածովային կրեյսերի բախումը հարավկորեական ձկնորսական նավին:
 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal