Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրան–Հայաստան–Ռուսաստա՞ն, թե՞ Իրան–Ադրբեջան–Ռուսաստան. ո՞ր երկաթուղին կնախընտրի Իրանը

INTERVIEW

Մեր հյուրն է իրանահայ Արմեն Մութաֆյանը

Երկար տարիներ աշխատում է միջազգային բեռնափոխադրումների ասպարեզում: Մի քանի տարի է` Էստոնիայի պատվո հյուպատոսն է Թեհրանում

– Պարոն Մութաֆյան, գրեթե 10 տարի է` խոսվում է Իրան–Հայաստան երկաթգիծ կառուցելու մասին: Պաշտոնապես նախագծի մեկնարկը տրվել է 2013–ին: Դուք տեղյա՞կ եք, նախագիծն ի՞նչ փուլում է:

– Իրանական կողմը բազմաթիվ բանակցություններ է վարել Հայաստանի երկաթգծի` «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրինության հետ` Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ: Անցած նոյեմբերին մենք փորձնական տարբերակով երկու կոնտեյներ Համբուրգից բերեցինք Թեհրան: Ծովով հասցրինք Փոթի, Փոթիից` Երասխ, իսկ Երասխից թրեյլերներով հասցրինք Թեհրան:

Մոտ 10 օր առաջ Թեհրանի առևտրական պալատում մեծ համագումար եղավ: Ներկա էր Սերգեյ Վալկոն` իր խմբով: Ներկա էին Իրանի միջազգային տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ, ներմուծողներ, արտադրողներ: 100 հոգանոց դահլիճը լեփ–լեցուն էր: Համագումարի ընթացքում ներկայացվեց երկու կոնտեյների փորձնական փոխադրումը: Տարբեր հարցեր հնչեցին: Հնչեց նաև Ձեր հարցը, թե երկաթգծի կառուցումն ինչ վիճակում է, ինչպես պետք է լինի: Պատասխանեցին, որ նախնական հետազոտություններ արդեն եղել են, անհրաժեշտ է ֆինանսավորում: Նաև տեղեկացնեմ, որ առայժմ Իրան–Հայաստան երկաթգծի կառուցման առնչությամբ որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել: Բայց իրանական հատվածի նախագիծը, որ մոտավորապես 60–65 կմ է, արդեն պատրաստ է: Համագումարում հնչած զեկույցի համաձայն` հայկական կողմի հատվածի ճանապարհը գծված է` այն անցնելու է ոչ թե Մեղրիով, այլ նրանից մի փոքր արևելք ընկած տարածքով: Այդ հատվածի լեռնանցքն ավելի մատչելի է: Մյուս նախագիծը` Իրան–Ադրբեջան–Ռուսաստան երկաթգիծը, նույնպես պատրաստ չէ, թեպետ այդ մասին խոսվում է ավելի քան 15 տարի: Վերջերս կառուցել են Աստարա (Իրան)–Աստարա (Ադրբեջան) կամուրջը: Բայց Ռաշտ–Անզալի–Աստարա հատվածը, որ շուրջ 250 կմ է, դեռ չի կառուցվել:

– Իսկ Համբուրգից փորձնական փոխադրումն իրեն արդարացրե՞ց: Տնտեսական հաշվարկներն ի՞նչ ցույց տվեցին:

– Երկու կարևոր հարց կար` ժամանակը և արժեքը` արդյո՞ք այն կարող է մրցունակ լինել Թուրքիայի տարածքով ավտոմոբիլային ճանապարհով դեպի Թեհրան եկող ճանապարհի արժեքի հետ: Քանի որ Իրան–Հայաստան սահման մինչ այդ կոնտեյներ չէր հասել, ուստի սահմանն անցնելու իրավունքը նամակագրության միջոցով պետք է ստացվեր Թավրիզի համապատասխան գերատեսչությունից: Այդ գործընթացը երկու օր տևեց: Բայց կարելի է այդ երկու օրը հանել: Այդ դեպքում ստացվում է, որ բեռը Համբուրգից հասավ Թեհրան 15 օրում` ճիշտ այնքան ժամանակում, որքան նախատեսվել էր: Իսկ արժեքի տեսանկյունից նույնիսկ ավելի էժան ստացվեց, քան Թուրքիայի տարածքով մեքենաներով փոխադրելը: Դրան հավելենք այն, որ այդ ավտոմոբիլային ճանապարհն անցնում է տարբեր երկրներով, դա ռիսկեր է պարունակում, իսկ երկաթգծի դեպքում այդ վտանգները բավականին նվազում են:

– 2015 թ. նախագահ Սարգսյանը իր ելույթներից մեկում նշել էր, որ չինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, չինական բանկերը պատրաստ են տրամադրել երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ գումարի 60%–ը: Այն ժամանակվա վարչապետ Հ. Աբրահամյանն էլ Չինաստան այցից հետո հայտարարել էր պոտենցիալ ներդրողների մասին: Ի՞նչ եղան այդ ներդրողները, չինական բանկերը:

– Ես այդ հարցի պատասխանը չգիտեմ: Բայց մեկ ուրիշ հարց էլ այս Հյուսիս–Հարավ ճանապարհն է: Խոստացան, որ մինչև 2016–ի վերջը Մեղրի–Քաջարան հատվածը պատրաստ կլինի: Բայց չեղավ: Ֆինանսավորման խնդիր կա: Նախագիծը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի միջոցով: Բայց քանի որ նախագծում շրջանառվում է նաև Իրանի անունը, ամերիկացիների ճնշման ներքո դրամը չի հատկացվում:

– Բայց գոնե այս պահին Իրանի նկատմամբ պատժամիջոցները մասնակիորեն վերացվել են:

– Դե, Իրանում հուսով են` դա պատճառ կլինի, որ ճանապարհի կառուցումը մի փոքր արագանա: Գոնե այս բարդ հատվածները` Մեղրի–Քաջարան, Քաջարան–Գորիս, կառուցվեն:

– Երկաթգծի կառուցման դեպքում Իրանը Հայաստանի միջոցով դուրս է գալու դեպի Ռուսաստան, այնտեղից էլ Եվրոպա: Բայց, կարծես թե, ռուսական կողմն այնքան էլ շահագրգիռ չէ կոնկրետ այս նախագծով: Դրան հակառակ, սակայն, բազմիցս շահավետ է համարել Իրան–Ադրբեջան–Ռուսաստան երկաթգծի կառուցումը:

– Անկեղծ ասած, չեմ կարող պատասխանել: Գուցե Ադրբեջանի տարածքով երկաթգծի կառուցումն ավելի ողջունելի է այն պատճառով, որ այդ երկաթգիծը հասնում է մինչև ՌԴ սահման, իսկ Հայաստանինը` ոչ: Բայց իմ նշած համագումարում Հայաստանի երկաթգծի տնօրենի ներկայացրած զեկույցում նշվում էր, որ մինչև օրս 255 մլն դոլար է ծախսվել Հայաստանում երկաթուղային ցանցը նորոգելու, վերազինելու համար: Դա բավականին մեծ գումար է:

– Այս երկու նախագծերը միմյանց մրցակից չե՞ն: Եթե մեկը իրականանա, մյուսի կառուցումը գուցե նպատակահարմար չլինի՞:

– Վստահաբար, Իրանը ցանկանում է երկուսն էլ ունենալ: Իրանը չի սիրում կախված լինել միայն մեկից: Նա միշտ փնտրում է այլընտրանք: Արդեն 38 տարի է` Իրանը մտմտում է այս նախագծերի շուրջ, մտածում է ունենալ այլընտրանքային ուղիներ Թուրքիայի տարածքով անցնող ավտոմոբիլային ճանապարհին:

– Մոտ մեկ ամիս առաջ Իրանի արտգործնախարարն առաջարկեց ստեղծել Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցք, ընդ որում, նշեց, որ դրա համար պարտադիր է համագործակցությունը Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև: Որքանո՞վ է իրատեսական դա, եթե հաշվի առնենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած հարաբերությունները:

– Չեմ կարծում, թե նման համագործակցություն կլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Կարծում եմ` այս դեպքում խոսքը երկու առանձին ուղղությունների մասին է` Հայաստան–Վրաստան–Իրան և Ադրբեջան–Վրաստան–Իրան:

– Իսկ այդ միջանցքը ի՞նչ է ենթադրում` լինելու է երկաթուղի՞, ավտոմոբիլային ճանապա՞րհ:

– Լինելու է մուլտիմոդալ ճանապարհ: Ապրանքը նավով կգա, եթե հնարավոր լինի՝ կնստի երկաթգծի վրա, հետո կփոխադրվի մեքենա, նորից երկաթգիծ, նորից նավ և այլն: Պատկերացրեք` Հնդկաստանից եկող ապրանքն ուզում է գնալ Ֆինլանդիա: Իսկ ճանապարհը պատկերացնո՞ւմ եք` պետք է անցնի Կարմիր ծովը, Սուեզի ջրանցքը, Միջերկրական ծովը: Դա կարող է 40 օրից ավելի տևել: Մինչդեռ եթե կոնտեյները Պարսից ծոց հասնի, չեմ կարծում` 25 օրից ավելի տևի: Կամ պատկերացրեք` Ինդոնեզիայից կամ Սինգապուրից դուրս եկող ապրանքն ի՞նչ ահռելի ճանապարհ պետք է կտրի–անցնի մինչև հասնի Եվրոպա:

– Սա հենց Հյուսիս–Հարավ միջանցքն է: Եվ այս նոր` Իրանի արտգործնախարարի առաջարկած միջա՞նցքն էլ է միանալու դրան:

– Այո:

– Իսկ մշակումներ կամ բանակցություններ այդ ուղղությամբ արդեն կա՞ն:

– Չեմ կարծում, այլապես տեղեկություն կունենայի:

– Իրանի այս և մյուս նախագծերը զուտ տնտեսական չեն: Դրանք ունեն քաղաքական ահռելի նշանակություն բոլոր կողմերի համար:

– Անշուշտ: Ակնհայտ է, որ եթե տարածաշրջանում քաղաքական վիճակը խաղաղ և կայուն լինի, տնտեսությունն էլ կզարգանա: Իրանի համար ձեռնտու է, որ այս տարածաշրջանում իր հարևանները խնդիր չունենան իր հետ և իրար հետ: Որովհետև այդ խնդիրներն այս կամ այն կերպ ազդում են Իրանի վրա: Վերջապես Իրանում ազերիներ կան, հայեր կան: Տարբեր մտածելակերպ ունեցող մարդիկ կան: Որքան խաղաղությունը հաստատուն լինի, այնքան Իրանի համար լավ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal