Ես չեմ ցավեցնի ոչ մի աղջկա
ԼԱՅՖԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սան՝ Արայիկ Ավետիսյանը, վերջերս ներկայացել է իր «Սիրո ծովում» անդրանիկ տեսահոլովակը: Այն կարճ ժամանակահատվածում մեծ դիտումներ ապահովեց:
Արայիկի հետ զրույցը հետաքրքիր էր ու տպավորիչ:
-Վաղու՞ց ես պրոֆեսիոնալ բեմում երգում:
-Դեռ փոքր տարիքից հաճախել եմ Ջիվանու անվան աշուղական դպրոց: Ուսուցիչս Արթուր Մնացականյանն էր, սակայն բոլոր հաշվետու համերգներին մասնակցում էի ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի անմիջական հետևողականությամբ: Կոնսերվատորիայում սովորում եմ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի դասարանում:
Ի դեպ մասնակցել եմ տարբեր մրցույթների, փառատոնների, ունեմ մրցանակներ, պատվոգրեր:
-Ինչպե՞ս ընտրեցիր առաջին տեսահոլովակիդ երգը:
-Թիմային աշխատանքի արդյունքում այն ընտրվեց: Շնորհակալ եմ, որ ինձ հետ աշխատում են հրաշալի մասնագետներ, ովքեր պրոֆեսիոնալ են իրենց գործում: «Սիրո ծովում» երգի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսք` Գրիգոր Կյոկչյանի, իսկ գերծիքավորումն կատարել է տաղանդավոր երաժիշտ Էդգար Հայրապետյանը: Ռեժիսոր՝ Արեն Բայաթյան: Հաճելի է, որ հանդիսատեսը ընդունեց և սիրեց մեր աշխատանքը:
-Արայիկ շատ զգացմունքային ես կատարում երգը, սիրահարված ե՞ս:
-Ոչ, դեռ ոչ (ժպտում է ): Ուղղակի խորը զգացել եմ երգը, այն վերագրելով որպես իմ ապրումներ:
-Իսկ տեսահոլովակի սցենարի հետ իրական կյանքում բախվել ե՞ս ` այսինքն եռակողմ սիրո:
-Բարեբախտաբար ոչ:
-Արայիկ եթե չկա զգացմունք, բայց աղջիկը շատ դուրեկան է ժամանցի համար կմնաս նրա հե՞տ:
-Այդպես ազնիվ չէ ,ես չեմ ցավեցնի ոչ մի աղջկա, մանավանդ, եթե սիրահարված լինի ինձ, իմ կողմից մի փոքր ուշադրությունն ու վերաբերմունքը նրա մոտ մեծ ապրումներ կառաջացնի, իսկ հետո կորստի ցավ ու հիասթափություն: Կարծում եմ ոչ մի աղջիկ արժանի չէ հիասթափություն ու արցունքներ ունենալ: Եթե արցունքներ լինեն աղջկա աչքերին ապա միայն տղամարդու այն պահվածքից, որը կարող է նրան երջանկացնել:
-Ինչպիսի՞ն պիտի լինի քո սրտի թագուհին:
-Սպիտակամաշկ, գեղեցիկ արտաքինով, համեստ, հայեցի դաստիարակված և ինչու ոչ տիրապետի խոհանոցի գաղտնիքներին:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Արդեն պատրաստ է հաջորդ երգը շուտով կնկարահանենք նոր տեսահոլովակ: Հուսամ, այն կսիրվի նույնքան, որքան առաջինն էր: