Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ցանկացած ժողովրդի գոյության հավերժության առանցքը հայրենիքն է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյան

– Բարով եք եկել, սրբազան հայր: Ի՞նչ առիթով եք Հայաստանում:

– Շնորհակալ եմ: Այս անգամ երկու առիթ կար: Կիլիկիո կաթողիկոսությունը Լեռնային Ղարաբաղի Կիչան գյուղում վերակառուցման մեծ ծրագիր է իրականացնում: Կիլիկիո կաթողիկոսության կողմից վերակառուցվելիք թաղամասը վերամկրտվել է Նոր Կիլիկիա անունով: Շինարարության առաջին փուլն ավարտվել էր 2 տարի առաջ: Այս անգամ ավարտին էր հասցվել 32 տան կառուցում: Դրանց պաշտոնական բացումը և օրհնությունը կատարելու համար Ղարաբաղ էր ժամանել Կիլիկո կաթողիկոսության ներկայացուցիչ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդը, մեր կենտրոնական վարչության անդամներից պարոն Տիգրան Ջրբաշյանը: Եվ ես էի: Գնացինք, միասին բացումը կատարեցինք: Իսկ երկրորդ առիթը Շուշիի ազատագրման 25–ամյակի միջոցառումներին մասնակցելն էր:

– Իրանը թերևս այն եզակի մահմեդական երկրներից է, որտեղ հայ համայնքը գոնե կրոնական տեսակետից խնդիրներ չունի: Պետություն–համայնք այդ փոխադարձ հարգանքը ինչի՞ վրա է կառուցված:

– Հայ համայնքը տեղացի, բնիկ համայնք է, հազարավոր տարիներ ապրում է այդ հողի վրա: Նույնիսկ Քրիստոսից առաջ 5–րդ դարում այդտեղ հայեր են ապրել: Իսկ վերջին 300–400 տարիների ընթացքում, երբ կրոնական գործոնը Իրանում ավելի ուժեղացավ, մեր ժողովուրդը պահեց իր կրոնական ինքնուրույնությունը: Եվ պարսիկներն այս երևույթը մեծապես գնահատեցին: Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Սահմանադրության մեջ մեր և մյուս փոքրամասնությունների իրավունքները գրավոր կերպով պաշտպանվեցին: Այսինքն, քրիստոնյաները որպես փոքրամասնություն իրավունք ստացան իրենց կյանքը վարել իրենց եկեղեցական, կրոնական օրենքների համաձայն: Դա ինքնին մեծ առանձնաշնորհում էր: Բայց նաև մեր ժողովուրդը` որպես բնիկ տեղացի, շաղախված է պարսիկ ընկերության և ժողովրդի կյանքի մեջ:

– Պետության բացակայության պայմաններում եկեղեցին միշտ եղել է հայապահպան, միավորող այն առանցքը, որի շուրջ համայնքը կենտրոնացել է: Այսօր, երբ արդեն կա Հայաստան պետությունը, եկեղեցին շարունակո՞ւմ է իր այդ գործառույթը, ո՞րն է նրա դերն ու նշանակությունը համայնքի համար:

– Բնականաբար, շարունակում է, որովհետև, ի վերջո, Հայաստանից դուրս գտնվող գաղութներն ունեն իրենց կյանքի ձևը, յուրահատուկ հանգամանքները, կարգավիճակը: Վերջապես հայ համայնքը իրանցի է, իրանահայ է: Տվյալ երկրի պայմաններում ապրելով հանդերձ, նաև իրենց կապվածությունն են պահում իրենց հայրենիքի հետ: Եվ դա, բնականաբար, առավելություն է այն իմաստով, որ ժողովուրդն իրանցի լինելով` նաև կապվում է իր հայրենիքի հետ: Ես երբեմն ասում եմ, որ Իրանը մեր ծննդավայր–հայրենիքն է, իսկ մեր պատմական հայրենիքը Հայաստանն է:

– Իսկ Իրանում հայկական եկեղեցիներ շա՞տ կան և արդյո՞ք դրանք գործող են:

– Ընդհանուր առմամբ, Իրանի տարածքում ունեցել ենք ավելի քան 300 եկեղեցի: Բայց շրջանների մի մասը ինչ–ինչ պատճառներով հայաթափված է: Հետևաբար այդ շրջանների եկեղեցիները տարիների ընթացքում բնությունից, առանձնությունից կիսաքանդ–ավերակ վիճակում են հայտնվել: Բայց կան նաև որոշ չափով պատմական եկեղեցիներ, վանքեր, որոնց պահպանումն իրականացնում է կառավարությունը: Ինչպես, օրինակ, Սուրբ Թադեի վանքը, Սուրբ Ստեփանոսի տաճարը, Ձորձորի վանքը: Եթե պետության օժանդակությունը չլինի, մենք չենք կարող պահպանել դրանք, որովհետև յուրաքանչյուրի պահպանումը տարեկան միլիոնավոր գումարների խնդիր է:

Տարբեր քաղաքներում կան նաև գործող եկեղեցիներ: Օրինակ, Թեհրանում ունենք 7 գործող եկեղեցի և 4 մատուռ: Թեհրանի թեմում, որն ընդգրկում է Կազվին, Ռաշտ, Անզալի, Գորգան, Համադան քաղաքները, նույնպես հայկական եկեղեցիներ ունենք: Ժամանակին այդ քաղաքներում մեծաթիվ գաղութ ենք ունեցել: Բայց հիմա դրանք հայաթափված են: Ամեն շրջանում 15–20 ընտանիք է մնացել: Այնտեղ էլ տարին մեկ անգամ ուխտագնացություն ենք կազմակերպում և պատարագ ենք մատուցում: Իսկ Թավրիզում ունենք չորս եկեղեցի, որտեղ պարբերաբար պատարագ է մատուցվում: Սպահանում ունենք 14 եկեղեցի: Դրանցից ամենահայտնիները Սուրբ Ամենափրկչի վանքն ու Սուրբ Հովսեփ Արեմաթացի եկեղեցին են, որտեղ տոնական օրերին պատարագ է մատուցվում, միևնույն ժամանակ հանդիսավոր արարողություններ են կատարվում: Իսկ թեմի առաջնորդանիստը Սուրբ Սարգիս եկեղեցին է, որտեղ միշտ է պատարագ լինում:

– Իսկ մարդիկ հաճա՞խ են այցելում եկեղեցի: Կապը եկեղեցու հետ ամո՞ւր է:

– Իսլամական օվկիանոսում մեր քրիստոնեական ինքնությունը մենք պահպանում ենք: Նաև մեր դպրոցների միջոցով ենք այն պահում: Թեհրանում ունենք 16 դպրոց և 4 մանկապարտեզ: Դրանք, իհարկե, պատկանում են համայնքին, բայց կա ուսուցման պետական ծրագիր, որին հետևում ենք: Թեպետ ունենք նաև մեր` հայկական ծրագրերը, որոնք նույնպես զուգահեռաբար իրականացնում ենք: Բացի այդ, պետությունն ինքն է մեզ ուսուցիչներ տրամադրում:

– Այսօր Իրանում մեր համայնքը մե՞ծ է: Քանի՞ հայ է ապրում:

– Իրանում ապրում է մոտավորապես 70000–80000 հայ` գլխավորապես չորս քաղաքներում` Թեհրանում, որտեղ ապրում է գրեթե 60000 հայ, Սպահանում, որտեղ մոտ 5000 հայ կա, Թավրիզում այդ թիվը ավելի քիչ է, իսկ Ուրմիայում` 1200–ի չափ: Իսկ Թեհրանի թեմի մյուս քաղաքներում ապրում են 15–20–ական հայ ընտանիքներ:

Թավրիզի շրջանի հայությունը շատ վաղ ժամանակներից է հաստատվել այնտեղ: Իսկ Թեհրանում, Ռաշտում, Կազվինում, Անզալիում, Գորգանում հայերի մի մասը հաստատվել է ցեղասպանությունից, մյուս մասն էլ` Շահ Աբասի բռնագաղթից հետո:

– Այսինքն, վերջին տարիներին հոսք դեպի համայնք չկա:

– Դժբախտաբար, արտահոսք կա: Պատճառը կարծում եմ հետևյալն է: «Հայազ» կոչվող հրեական կազմակերպություն կա: Այն մասնագիտացած է հատկապես հայերի արտագաղթի կազմակերպման հարցերում դեպի Միացյալ Նահանգներ: Դյուրություններ է տալիս այնտեղ տեղափոխվելու համար: Եվ շատերն օգտվում են այդ առիթից ու հեռանում:

– Կարծում եք` միտո՞ւմ կա այդտեղ:

– Այո, համարում եմ, որ միտումնավոր է արվում: Որովհետև մեր գաղութի զավակներից շատ–շատերը, ովքեր հեռացել են, ունեին տուն–տեղ, գործարան կամ համալսարանի դասախոսներ էին: Սա ոչ մի կերպ չի բացատրվում: Բացի միայն` մեկը մյուսի հետևից գնալու սովորությունից: Մենք սիրում ենք տեղափոխվել մի տեղից մյուսը: Իհարկե, մարդկանց շարժն ընդհանուր երևույթ է ամբողջ աշխարհում: Բայց, դժբախտաբար, մեր ժողովուրդը օտարամոլությամբ մի փոքր ավելի է տարվում:

– Իսկ համայնքի ամենակարևոր խնդիրները որո՞նք են:

– Մեր առջև դրված հիմնահարցը մեր նոր սերնդին ազգային և կրոնական դաստիարակություն տալն է: Եվ մեր նոր սերնդի գիտակցության մեջ մեր ազգային պահանջատիրական պայքարը, մեր հայրենիքի նկատմամբ նախանձախնդրությունը, հանձնառությունը վառ պահելը: Ի վերջո, ցանկացած ժողովրդի գոյության հավերժության առանցքը հողն է, հայրենիքն է: Հետևաբար, որքան հնարավոր է` փորձում ենք նոր սերնդին դաստիարակել այս հասկացողությամբ: Ինքնության պահպանումը նաև լեզվի, հավատի պահպանումով է լինում: Խաչատուր Աբովյանն էր ասում` եթե չլինեն լեզուն և հավատը, մարդը ինչի՞ նման կլինի:

– Որքան գիտեմ, Իրանում բավականին աշխույժ է համայնքի մշակութային կյանքը: Նաև թերթեր են լույս ընծայվում:

– Այո, ունենք «Ալիք» օրաթերթը, ունենք «Պայման» պարբերաթերթը, որ պարսկերենով է լույս տեսնում և մեր պարսիկ եղբայրներին ու քույրերին իրանահայության խնդիրներին ծանոթացնելու առաքելություն ունի: Ունենք նաև համացանցային կայքեր: Հրատակչական աշխատանքներն ենք առաջ տանում:

– Իսկ համայնքն Իրանի քաղաքական, հասարակական կյանքին ի՞նչ մասնակցություն ունի:

– Քաղաքական կյանքին մասնակցում ենք մեր պատգամավորների միջոցով: Իրանի խորհրդարանում երկու պատգամավոր ունենք: Նաև պետական մարմիններում ունենք հայ պաշտոնյաներ: Որևէ մեկ տեղ հայ պաշտոնյաների ներկայությունը օրհնություն է: Անշուշտ, չենք ակնկալում, որ հրաշքներ կգործեն: Բայց այդ միջավայրում լինելը, նրանց մասնակցությունը քաղաքական մթնոլորտի ձևավորմանը, ինքնին ձեռքբերում ենք համարում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal