Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մերոնք ցանկացել են «Oca»–ով ոչնչացնել Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթի՞ռը. ադրբեջանական մամուլ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մայիսի 15–ի լույս 16–ի գիշերը Ադրբեջանը նորից կոպտագույն ձևով խախտել էր հրադադարի ռեժիմը: Այս անգամ նրանք կիրառել էին «Սպայկ» տեսակի կառավարվող հրթիռներ և խոցել հայկական «ОСА» զենիթահրթիռային համակարգի լիցքավորող մեքենան: Խոցված տեխնիկայի առումով սա կարելի է համարել անցած տարվա ապրիլից հետո ամենալուրջ սադրանքը: Ընդ որում, ադրբեջանական բոլոր կայքերում նշվել է, որ ոչնչացվել է ամբողջ համակարգը, ներառյալ այն սպասարկող անձնակազմը, որը սովորաբար բաղկացած է լինում 5 հոգուց: Հայկական կողմը, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը` նշելով, որ մարդկային կորուստներ չունենք, իսկ համակարգից խոցվել է միայն լիցքավորող մեքենան:

«ОСА» համակարգերը հակաօդային պաշտպանության համակարգեր են, դրանց միջոցով վերահսկվում է օդային տարածքը: «ОСА»–ն ընդունակ է թիրախները հայտնաբերել մինչև 45 կմ շառավիղով հեռավորության վրա: Իսկ առավելագույն խոցման հեռավորությունը 9–10 կմ է: Մայիսի 15–ին շփման գծի Ֆիզուլի–Խոջավենդ ուղղության վրա մեր ուժերը «ОСА»–ն տեղափոխել են նոր դիրք: Այդ ուղղությամբ մեր ուժերը փորձել են կանխել հնարավոր վտանգները, թե վերահսկել ադրբեջանական ԱԹՍ–ների հնարավոր գործողությունները, «ռազմական գաղտնիք է», մեզ փոխանցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ Ադրբեջանի ՊՆ–ի` հայկական ուժերը փորձել են վերահսկողության տակ առնել այդտեղի օդային տարածքը: Ուստի «հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով» համակարգը ոչնչացվել է: Սա նրանց պաշտոնական դիրքորոշումն է:

Իսկ ոչ պաշտոնականը շատ ավելի ուշագրավ է:

Բանից պարզվում է, որ մերոնք նպատակ են ունեցել խոցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռը:

Այս միտքը ադրբեջանական կողմը հղացել է այն բանից հետո, երբ պարզել են, որ համացանցում կան բազմաթիվ տեսագրություններ, որոնցից պարզ է դառնում, որ «Ղարաբաղի հայ ահաբեկիչները ուշի ուշով հետևում են Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցերին շփման գիծ»:

Ու ահա` այդ տեսագրություններին կից կան մեկնաբանություններ: «Եթե այդ մեկնաբանությունները թարգմանենք ռազմական լեզվի, կնշանակի հետևյալը` Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռը չափազանց ցածր է թռչում և հայկական ուժերում առկա С–125 և С–75 ՀՕՊ համակարգերի միջոցով այն խոցել հնարավոր չէ: Մյուս կողմից, անհնարին է կիրառել «Իգլա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, քանի որ դրանց խոցման հեռահարությունը 3–4 կմ է, իսկ օբյեկտը ավելի հեռու է գտնվում»: Այսպիսի խորը վերլուծություն կատարելուց հետո, ադրբեջանական կողմը էլ ավելի խորունկ եզրակացություն է անում: «Այդ իսկ պատճառով հայկական հրամանատարությունը որոշել է շփման գիծ տեղափոխել ավելի հզոր համակարգ` «ОСА» զենիթահրթիռային համակարգը, որը կարող է խոցել մինչև 10 կմ հեռավորության վրա ցածր թռչող թիրախները, դա այն հեռավորությունն է, որի դեպքում ուղղաթիռը կարող է ոչնչացվել»:

Ավելին: «Հիմքեր կան ենթադրելու, որ հենց ահաբեկչություն պատրաստելու նպատակով փորձ է արվել օդային տարածքը հսկողության տակ առնել ավելի մեծ խորության վրա: Սակայն ահաբեկչության փորձը կանխվել է Ադրբեջանի ԶՈւ առաջավոր ստորաբաժանումների կողմից»:

Մեր ՊՆ մամուլի քարտուղարը այս զառանցանքին պատասխանեց շատ հակիրճ. «Նման հիմարությունները մեր մեթոդը չեն: Դա նրանց մեթոդն է: Ահաբեկչություն իրականացնելն ադրբեջանական ձեռագիր է»:

Ի դեպ, և ՀՀ Պն–ն, և Արցախի ՊԲ–ն նախորդ գիշերվա գործողությունների մասին տարածած հաղորդագրության մեջ նշել էին, որ մեր ուժերը ձեռնարկել են պատասխան գործողություններ: Թե խոսքը կոնկրետ ինչ գործողությունների մասին է, ըստ Ա. Հովհաննիսյանի, հրապարակման ենթակա չէ: «Բայց եթե ՊԲ–ն անհրաժեշտ համարի, ապա կցուցադրի իր պատասխան գործողությունները»:

Հուսանք, որ մեր պատասխանն այնքան ուժեղ է եղել, որ դեռ երկար ժամանակ ադրբեջանցիների ուշքը գլուխները չի գա:

Հ.Գ. Բայց ի՜նչ «ահաբեկչություն» է կանխվել: Ափսոս:

Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ. տուժածներ կանԳնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան Համասյան Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Բաքվի փայտանյութի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է ՌԴ գործողություններից. Օրպոն ԵՄ-ից գումար է խնդրում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա