Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գենդերային խնդիրները լուրջ մարտահրավեր են

АНАЛИТИКА
Գենդեր եզրույթը համաշխարհային մշակութային դիսկուրսի անբաժանելի մասն է հանդիսանում։ Ժամանակակից գիտությունը գենդերը (անգլ.` gender, լատ.` Genus – սեռ), սահմանում է ոչ թե որպես կենսաբանական առանձնահատկություն և դրանից բխող սոցիալապես ամրագրված վարքականոն, այլ իբրև պայմանական, գաղափարական հասկացություն, որում ներառված են տվյալ սոցիումի պատկերացումներն այն մասին, թե ինչ է նշանակում կին կամ տղամարդ լինել տվյալ մշակույթում։ Այսպիսով, գենդերն այլևս ոչ թե բնածին, այլ ձեռքբերովի ինքնություն, կողմնորոշում է համարվում՝ «կին կամ տղամարդ չեն ծնվում, կին կամ տղամարդ դառնում են» բացատրությամբ: Եվ այս շրջանակում, գոնե Արևմուտքում, անհատն ընկալվում է որպես իր հասարակության կամ մշակույթի ներսում զարգացող անհատականություն, որը սոցիալականացման գործընթացի արդյունքում և սեփական ընտրությամբ է կայանում որպես կին կամ տղամարդ՝ գենդերային հավասարությունը դիտարկելով նախ և առաջ որպես հնարավորությունների հավասարություն:
 
Իհարկե, կարող ենք ասել, որ այս դիսկուրսը Հայաստանի պատրիարխիալ հասարակության պարագայում կեղծ օրակարգ է: Սակայն, աշխարհում ընթացող գլոբալ փոփոխություններն ու հատկապես նրանք, որոնք անմիջականորեն են կապված անձնական կյանքի, ընտանիքի, միջանձնային հարաբերությունների հետ, չեն կարող մեզ չառնչվել: Մանավանդ որ մեր պատկերացումները նույնպես ինչպես մեր, այնպես էլ մեզ շրջապատող աշխարհի և մարդկանց մասին նույնպես գլոբալ փոփոխությունների են ենթարկվում ամենատարբեր մշակութային խաչմերուկների ներգործությամբ։ Ու թեպետ մեզանում փոփոխությունները տեղի են ունենում ոչ հավասարաչափ և, սովորաբար, դիմադրության են հանդիպում, միևնույն է, չենք կարող հայտարարել, թե մեր հանրությունը եթե ոչ այսօր, գոնե վաղը ստիպված չի լինելու պատասխանել բոլոր այն հարցերին, որ համաշխարհային մակարդակով են առկա հիշյալ տիրույթում:
 
 
Լավ է դա, թե վատ՝ այլ խնդիր է (ինձ համար, օրինակ, գենդեր հասկացությունը բացառապես իր կենսաբանական առանձնահատկությամբ է ներկայանում, թեպետ՝ ոչ հոմոֆոբ եմ, ոչ էլ հերքում եմ գենդերային իրավահավասարության սկզբունքը հանրության ներսում): Բայց փաստը մնում է փաստ, որ այն, ինչ այսօր, դիցուք, Լոնդոնում է պատահում, վաղը կարող է նաև մեր առջև կանգնել՝ ստիպելով պատասխան գտնել դրանց համար:
 
 
Բրիտանական Highgate և մի շարք այլ դպրոցներում, օրինակ, տնօրենները հայտարարել են, թե գնալով ավելի շատ աշակերտներ են սկսել կասկածել իրենց գենդերային պատկանելության հարցում և, այդ նկատառումից ելնելով, տնօրենները որոշել են դպրոցներում ոչ միայն աղջիկների ու տղաների զուգարանները, խմբակներն ընդհանուր դարձնել, այլև դպրոցական համազգեստը: Այլ կերպ ասած՝ իրենց աղջիկ զգացող կամ նման կասկածներ ունեցող տղաներն այսուհետ կարող են դպրոցական տաբատի ու վերնաշապիկի փոխարեն կիսաշրջազգեստ/աղջկական վերնաշապիկներ/կոշիկներ կրել, երկարացնել մազերը, հյուսել դրանք և այլն, աղջիկներն էլ կարող են հակառակն ընտրել: Highgate–ի տնօրեն Աամ Փեթիթը հայտարարել է, թե աշակերտներն իրե՛նք են խնդրել նման փոփոխություններ, որովհետև նրանց լիակատար խորթ է գենդերի այն դուալիստական ընկալումը, որ հատուկ է մեծերին կամ առհասարակ պատրիարխիալ հասարակություններին:
 
Իսկ ընդհանրապես, BBC–ի տեղեկացմամբ, Բրիտանիայում շատ մեծ թիվ են կազմում այն պատանիները, որոնք վերջին տարիներին սկսել են կասկածել իրենց գենդերային ինքնության հարցում: Միայն անցած տարվա մեկ եռամսյակում, սեռը փոխելու նպատակով, Tavistock and Portman NHS Foundation Trust լոնդոնյան կլինիկա են դիմել մոտ 1400 պատանիներ: Գերմանիայի, Շվեդիայի գենդերային ուսուցման կենտրոնների տվյալներով՝ իրենց երկրներում և առհասարակ ողջ Եվրոպայում նույնպես նույն իրավիճակն է: Դոկտոր Բերնադետ Ռենի կարծիքով՝ մի կողմից դա վկայում է ազատ մարդ լինելու և ընտրություն անելու քաջության մասին, մյուս կողմից էլ՝ Tavistock and Portman NHS Foundation Trust–ից դուրս եկած պատանին կարող է մշակութային շոկի մեջ ընկնել՝ հայտնվելով, օրինակ, Սաուդյան Արաբիայում: Չխոսենք արդեն այն մասին, որ կյանքի ինչ–որ շրջանում, հնարավոր է, այժմ էլ կասկածի տակ առնվեն արդեն կայացրած որոշումները:
 
 
Որն է ելքը, կամ՝ ինչպես վերաբերվել այս խնդրին, պարզ չէ: Ավելի ճիշտ՝ պարզ չէ մեզ համար, որովհետև ինչպես տեսնում ենք շատերն արդե՛ն իսկ արել են իրենց ոչ հեշտ ընտրությունը:
 
Скрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении